Ոչ ոք չի՞ ուզում դառնալ միլիոնատեր. բա ուր մնաց մեր ջիղը

27/05/2016 schedule18:15

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը թերեւս առաջին գործնական քայլն է ուզում անել Հայաստանում մենաշնորհների դերը նվազեցնելու ուղղությամբ:

Թե որքանով են դրանք արդյունավետ՝ ցույց կտա ժամանակը: Առայժմ նախարարությունը պատրաստվում է մի հուշաթերթիկ կազմել ապրանքներ ներկրողների համար, ինչը անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ արծարծված հարցերից մեկն էր: «Հանձնարարվել էր, որ ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվեն, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական եւ լիարժեք ստանալ այդ տեղեկատվությունը: Նկատի առնենք, որ Հայաստանի արտաքին առեւտրային ռեժիմն ըստ էության տարբերվում է երեք հիմնական ուղղություններով, մասնավորապես, երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը չունի ազատ առեւտրի համաձայնագիր եւ ստանդարտ պահանջ է Մաքսային միության շրջանակում ներմուծումների մասով, երկրորդը՝ երկրներ, որոնք երրորդ երկրներ են համարվում, սակայն դրանց հետ Հայաստանն ունի ազատ առեւտրի համաձայնագիր եւ առանձին կարգավորման առանձնահատկություններ, եւ երրորդը՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող կամ ներմուծվող ապրանքների մասով է: Մյուս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ նաեւ ԵԱՏՄ շրջանակում կա երկու ցանկ. առաջին ցանկը վերաբերում է թերզարգացած երկրներից ապրանքների ներմուծման արտոնությունների տրամադրմանը, եւ երկրորդ ցանկը զարգացող երկրների վերաբերյալ է, որտեղ գործում են արտոնյալ դրույքաչափեր՝ մինչեւ 25 տոկոսի չափով: Բոլոր ապրանքատեսակների մասով կան առանձին փաստաթղթեր, ուստի, ելնելով հանձնարարականի արդյունավետ կատարման անհրաժեշտությունից, առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական 10 ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանք են՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արեւածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզելային վառելիք: Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե եւ Սննդի անվտանգության ծառայությանը՝ համաձայնեցումների: Ավարտից հետո, կարծում ենք, ոչ ուշ, քան այս շաբաթվա ավարտը, մենք կտեղադրենք նաեւ կայքէջում»,- նիստի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Հուշաթերթիկը հաստատ կկազմվի եւ վաղ թե ուշ կտեղադրվի կայքում: Ամբողջ հարցն այն է, թե քանի գործարարի դա կհետաքրքրի, որեւէ մեկի համար դա նորությո՞ւն կլինի արդյոք, եւ հետաքրքրվողներից քանիսը կփորձեն դրանից օգտվելով՝ ներկրել այս կամ այն ապրանքը, որը ներկայումս մոնոպոլիզացված է:

Ամենեւին պետք չէ զարմանալ, եթե նշված հուշաթերթիկը որեւէ արդյունք չտա եւ ահա թե ինչու: Վարչապետի` մոնոպոլիաների դեմ պայքարելու մասին ելույթը հնչել է մայիսի 12-ին: Անցել է արդեն երկու շաբաթ, եւ գոնե այս պահին,  օրինակ, «այլընտրանքային» բանան կամ շաքարավազ ոչ ոք չի ներկրել: Կասեք՝ ժամկետը քի՞չ է, չէի՞ն հասցնի: Հիմա ուսումնասիրենք` քի՞չ է արդյոք ժամկետը: Երեկվա դրությամբ, ըստ ռուսական մասնագիտացված կայքերում առկա տեղեկատվության, Կրասնոդարի մարզում մեկ կգ բանանի մանրածախ գինը 63 ռուբլի 90 կոպեկ էր: Դրամի երեկվա փոխարժեքով դա կազմում է 467 դրամ: Երեկ Երեւանի խանութներում մեկ կիլոգրամ բանանը վաճառվում էր 870 դրամով:

Հատուկ շեշտենք, որ խոսքը մանրածախ գնի մասին է, որի մեջ ներառված են հարկերը, տուրքերը, մատակարարի եկամուտը, խանութի եկամուտը եւ այլն: Այսինքն, բոլոր հավասար պայմաններում Կրասնոդարից Երեւան հասցնելու դեպքում այդ ապրանքի վրա ավելանալու է միայն ու բացառապես տեղափոխման արժեքը: Տրանսպորտային կազմակերպությունների առաջարկած գները հաշվի առնելով՝ յուրաքանչյուր մեկ կիլոգրամ բանանի` Կրասնոդարից Երեւան հասնելու գինը կկազմի առավելագույնը 20 ցենտ, կամ մոտ 100 դրամ: Տեղափոխման համար պահանջվող առավելագույն ժամկետը` 2 օր: Այսպիսով, Կրասնոդարից Երեւան հասցնելուց հետո Ռուսաստանի խանութներում 467 դրամով վաճառվող բանանը այստեղ հնարավոր է վաճառել 567 դրամով, կամ 300 դրամով ավելի էժան: 20 տոննա բանան ներկրելու համար անհրաժեշտ է առավելագույնը 23 հազար դոլար: Այսինքն ստացվում է, որ 23 հազար դոլար ծախսելով՝ ցանկացած գործարար կարող է երկու օրում Հայաստան ներկրել բանան, մեկ կիլոգրամը վաճառել, ասենք, մի 700 դրամով, փակել ծախսած գումարը ու վաստակել 5-6 հազար դոլար: Երկու երեք օրում` 5-6 հազար դոլար: Վարչապետի ելույթից անցել է 15 օր, այսինքն, այս 15 օրերի ընթացքում կարելի էր արդեն մի 3 անգամ բանան բերել ու վաստակել մի 20 հազար դոլար:

Ընդ որում, ներկրվում է ԵՏՄ երկրից` Ռուսաստանից, ներկրվող ապրանքը մաքսազերծման ենթակա չէ, եւ դրա համար հուշաթերթ պետք չէ: Պետք է մեկ-երկու պարզունակ փաստաթուղթ, որի մասին տեղեկատվությունը կարելի է ստանալ մեկ-երկու զանգ կատարելով: Բայց ոչ ոք, ոչ մի գործարար անգամ փորձ չի արել բանան ներկրել վարչապետի ելույթից հետո: Ի՞նչ է, ոչ ոք չի՞ ցանկանում միլիոնատեր դառնալ մի քանի ամսում: Բա ո՞ւր մնաց էն «հայի գործարար ջիղը», որի մասին երեւի դարեր շարունակ լեգենդներ ենք պատմում օտարերկրացիներին եւ ինքներս մեզ: Իսկ գուցե խնդիրը գործարար ջի՞ղը չէ: Էդ հիմա է, որ Ռուսաստանում բանանը երկու անգամ է էժան: Մի կես տարի առաջ երեք անգամ էժան էր: Այսինքն, բանան բերելով՝ գործարարը ոչ թե միլիոնատեր կդառնար, այլ միլիարդատեր, բայց էլի ոչ ոք չբերեց: Այնպես որ, հուշաթերթիկը այս իրավիճակում կարող է դեր ունենալ, բայց շատ փոքր, համարյա չնչին, գրեթե ոչ մի:

Տպել
3021 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն