Երևան
15 °C
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմությունը. 1972թ. Շրջադարձային մրցաշար
Եվրոպայի առաջնությունները մշտապես կարեւորագույն նշանակություն են ունեցել ֆուտբոլի համար ոչ միայն որպես մայրցամաքային գլխավոր մրցաշարեր, այլ նաեւ հենց այս առաջնություններում են առաջին անգամ կիրառվել ֆուտբոլային կանոններում կատարված փոփոխությունները: Ընդհանուր առմամբ Եվրոպայի 4-րդ առաջնությունը, որի եզրափակիչ հատվածը տեղի է ունեցել Բելգիայում 1972 թվականի ամռանը, կարելի է շրջադարձային համարել ֆուտբոլի պատմության համար ե՛ւ կանոնադրական, ե՛ւ մարզական առումներով: Այս առաջնության մեկնարկից առաջ որոշում ընդունվեց փոխել խաղի կանոնները եւ թույլատրել թիմերին խաղի ընթացքում փոփոխություններ կատարել:
Իհարկե, հիմա մի փոքր անհավանական, անգամ ոչ մարդկային է թվում մինչ այդ գործող կանոնը, համաձայն որի՝ կարելի էր մրցակցի ֆուտբոլիստին միտումնավոր վնասվածք հասցնել, ինչից հետո վնասվածք ստացած ֆուտբոլիստը կամ հեռանում էր խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 1 ֆուտբոլիստ պակաս, կամ էլ շարունակում էր խաղը՝ ուղղակի կանգնելով խաղադաշտում, քանի որ վնասվածքը թույլ չէր տալիս խաղալ ամբողջ ուժով: 1972 թվականին կայացած Եվրոպայի առաջնությունից առաջ որոշվեց հնարավորություն տալ թիմերին խաղի ընթացքում կատարել 2 փոփոխություն (հետագայում այն դարձավ 3): Այս որոշումը փոխեց ընդհանրապես ֆուտբոլային տակտիկայի, մարզիչների՝ հենց խաղի ընթացքում կատարվող աշխատանքի ամբողջ համակարգը. մեծացավ մարզիչների դերը ֆուտբոլում եւ հնարավորություն ստեղծվեց խաղի ընթացքում փոխել տակտիկական դասավորվածությունը խաղադաշտում:
Հաստատապես այս որոշումը նպաստեց անցյալ դարի 70-ական թվականներին հատկապես եվրոպական ֆուտբոլում մեծագույն ձեռքբերումներ գրանցելուն՝ թե՛ խաղի կառուցման ստրատեգիայի, թե՛ տակտիկայի առումով, որը ֆուտբոլի պատմության մեջ մտավ «հոլանդական», «գերմանական» բնորոշումներով: 1972 թվականի Եվրոպայի առաջնությունում փորձարկվեց եւս 1 կարեւոր փոփոխություն. վճռական հանդիպումներում ոչ-ոքի արդյունքի դեպքում որոշում ընդունվեց հաղթողին որոշել հետխաղյա 11 մետրանոց հարվածների օգնությամբ՝ այս դրույթը օգտագործվում է մինչ այսօր: Իհարկե, շատերն են այն համարում «ֆուտբոլային վիճակախաղ», բայց համաձայնվեք, որ այն շատ ավելի արդար է, քան ոչ-ոքիից հետո վիճակ գցելու՝ սովորական «ղուշ-գիրի» միջոցով հաղթողին որոշելու կանոնը, որը գործում էր մինչ այդ եւ որի շնորհիվ Իտալիան 1968 թվականին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
1972 թվականի Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ է մտել եւս 1 հանգամանքով. սա առաջին առաջնությունն էր, որի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ երկրի ընտրությունը կատարվել է նախապես՝ մինչ ընտրական մրցաշարի ավարտը: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Եվրոպայի 4-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարի մրցավայր ընտրվեց Բելգիան՝ երկիր, որը չէր հավակնում բարձր տեղերի, ավելին՝ չկար անգամ եվրոպական առաջատար երկրների թվում: Բայց հենց այդ առաջնության ընթացքում աշխարհը տեսավ մի քանի նոր ֆուտբոլային թիմեր, երկրներ, առանձին ֆուտբոլիստներ, որոնք իրենց տեղն ունեցան, իրենց հետքը թողեցին պատմության մեջ: Բայց՝ ամեն ինչ հերթով: Համառոտ ներկայացնեմ ընտրական մրցաշարում տեղի ունեցած առավել ուշագրավ ու կարեւոր իրադարձությունները:
Ընտրական մրցաշար
Եվրոպայի առաջնությունների պատմության ընթացքում 1-ին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր՝ 32 երկրների հավաքականները, ինչը արդեն վերջնականապես հաստատեց եվրոպական ֆուտբոլային միության հեղինակությունը ընդհանուր առմամբ: Կանոնակարգի համաձայն 32 թիմերը բաժանվեցին 8 խմբերի. շրջանաձեւ խաղացանկով (հանդիպումներ տանը եւ դրսում) մրցաշարում խմբերում 1-ին տեղեր գրավածները դուրս էին գալիս քառորդ եզրափակիչ, իսկ այս փուլի 4 հաղթողներն արդեն ուղեւորվում էին Բելգիա՝ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու: Ընտրական մրցաշարը հաջողությամբ ավարտեցին եւ քառորդ եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի, ՍՍՀՄ-ի, Անգլիաի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՀ), Ռումինիայի եւ Բելգիայի հավաքականները: Անակնկալ էր լեգենդար Էյսեբիոյի առաջնորդությամբ Պորտուգալիայի ձախողումը եւ Եվրոպայի 1964 թվականի չեմպիոն Իսպանիայի չհայտնվելը քառորդ եզրափակիչում: Իսպանիան եւ ՍՍՀՄ-ը նույն խմբում էին. նախկինում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած այս թիմերից մեկը պետք է լքեր պայքարը, եւ այս անգամ հաջողությունը խորհրդային հավաքականի կողմն էր:
Իսկ Պորտուգալիային մրցաշարից դուրս թողեց Բելգիայի ընտրանին, որը տարիներ անց իսկական ֆուրոր առաջացրեց: Ընտրական մրցաշարը հաջողությամբ հաղթահարեց նաեւ Ռումինիան. քառորդ եզրափակիչը այս թիմի համար առաջին հաջողությունն էր իրենց պատմության ընթացքում: Ընտրական մրցաշարում Ռումինիայի հավաքականի առաջատարներն էին ներկայումս հանրահայտ մարզիչներ, Դոնեցկի «Շախտյորի» ներկայիս մարզիչ Միրչա Լուչեսկուն եւ Անգել Իորդանեսկուն՝ Ռումինիայի ազգային հավաքականի ներկայիս մարզիչը, Ռումինիայի ազգային գվարդիայի գեներալ-մայորը, որի գլխավորությամբ Ռումինիան հետագայում հասավ մեծագույն հաջողությունների: Քառորդ եզրափակիչում ԳՖՀ-ը կարողացավ հաղթել Անգլիային, ՍՍՀՄ-ը՝ Հարավսլավիային, Բելգիան՝ Իտալիային, Հունգարիան էլ պայքարից դուրս թողեց Ռումինիային:
Եզրափակիչ մրցաշար
1972 թվականի հունիսի 14-ին Բրյուսելի եւ Անտրվեպենի ստադիոններում կայացան Հունգարիա - ՍՍՀՄ եւ Բելգիա - ԳՖՀ կիսաեզրափակիչ հանդիպումները: Խորհրդային Միության հավաքականը դարպասապահ Եվգենի Ռուդակովի փայլուն խաղի շնորհիվ կարողացավ հաղթել 1-0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ: ԳՖՀ-ն էլ հաղթեց տանտերերին՝ 2-1 եւ հունիսի 18-ին Բրյուսելի «Էյզել» ստադիոնում կայացավ Եվրոպայի առաջնության եզրափակիչը, որը միգուցե Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաանկանխատեսելի խաղը կարելի համարել:
Հիմնականում դարպասապահ Ռուդակովի գերազանց խաղի շնորհիվ եզրափակչ հասած ՍՍՀՄ-ը ուղղակի անզոր էր ԳՖՀ-ի դեմ, որի կազմում փայլում էին Ֆրանց Բեկենբաուերը, Գերդ Մյուլլերը, Պաուլ Բրայտները, Զեպ Մայերը, Գյունտեր Նետցերը եւ այլն: ԳՖՀ-ի այս հավաքականը շատ հեշտ հաղթեց ՍՍՀՄ-ին 3-0 հաշվով, հետագայում՝ 1974-ին, նվաճեց նաեւ Աշխարհի չեմպիոնի կոչումը: Այդ ժամանակ առաջին անգամ հնչեց հայտնի արտահայտությունը՝ «գերմանական «Մերսեդեսի» եւ սովետական «Զապորոժեցի»» համեմատության վերաբերյալ, որը տարբեր ձեւափոխումներով օգտագործվում է մինչ այսօր՝ բնորոշելով մի թիմի ահռելի առավելությունը իր մրցակցի նկատմամբ: ՍՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներից Անատոլի Կոնկովը եզրափակիչից հետո հայտարարել է՝ «Մենք կարծես «Զապորոժեցով» լինեինք, իսկ գերմանացի ֆուտբոլիստները սլանում էին «Մերսեդեսներով»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ