Ես շորթում չեմ կատարել. Տիգրան Առաքելյան

30/05/2016 schedule22:00

Շուրջ 8 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո մայիսի 27-ին ազատ է արձակվել ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր հուլիսի 30-ին, ապա կալանավորվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում): Այսօր Տիգրան Առաքելյանը պատասխանել է սույն քրեական գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

-Տիգրան, ձեզ առաջադրված շորթման մեղադրանքը ընդունո՞ւմ եք, թե ոչ, այն ձեզ համար հասկանալի՞ է:

-Ես տեւական ժամանակ չէի բացում ՀՀ քրեական օրենսգիրքը՝ տեսնելու, թե շորթման հոդվածը որ հոդվածն է: Վեց ամիս հետո եմ իմացել, որ սույն հոդվածը, որով ինձ մեղադրանք են առաջադրել նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Ինձ համար դա եղել է երկորդական, որովհետեւ ես այն չեմ ընդունել եւ չեմ ընդունում, նման մեղադրանքը չի կարող ինձ հետ որեւէ առնչություն ունենալ: Դրա համար շատ մեծ պատճառներ կան, ես գիտեմ, որ ես Քրեական օրենսգրքի որեւէ հոդված չեմ խախտել այդ թվում եւ շորթման, դրա համար ես սրան լուրջ չեմ վերաբերվում: Ես շորթում չեմ կատարել:

-Մոտ 10 ամիս ձեզնից որեւէ տեղեկություն չկար, դուք հրաժարվում էիք պաշտպանից: Ո՞րն էր պատճառը:

-Նախ սկսեմ նրանից, որ նախաքննությունը կարող էր այնպես ընթանալ, որ այս հարցը գոնե չառաջանար: Ութ ամիս զանգերից, տեսակցություններից զրկելու պատճառը որն էր, ես չգիտեմ, այդ հարցը պետք է ԱԱԾ-ից հարցնել: Իսկ իմ իրավունքների մասին ես լավ գիտեի, պաշտպանի կարիք էլ չունեի, որովհետեւ պաշտպանության խնդիր չունեի: Ինձ ամիսներով չեն հարցաքննել, իրենք ինչ-որ բան էին փնտրում, բայց եթե փնտրում էին ինչ ցուցմունք տայի, ինչի մասին խոսեի, ընդհանրապես դա ինձ հետ կապ չունի: Ես անտեղյակ, կողմնակի անձ եմ. բացարձակ չգիտեմ ինչի մասին է խոսքը:

-Բացի ձեզնից այս քրեական գործի շրջանակներում այլ մեղադրյալներ կա՞ն:

-Ես Մոսկվայում բիզնեսով էի զբաղվում եւ այնտեղի իմ գործընկեր եւս կալանավորվեց: Արդեն ինքն էլ է ազատ արձակվել:

-Կրկին շորթման մեղադրանքո՞վ:

-Չեմ կարող ասել, որովհետեւ ոչ առերես հարցաքննություններ են մեր միջեւ կազմակերպել, ոչ էլ, ոչ մի տեղեկատվության չեմ տիրապետում:

-Տիգրան, ձեզ կալանավորելուց հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ դուք սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի եք ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորների, մասնավորապես Հովհաննես Սահակյանին եւ մեծ գումար պահանջել սկայպով ինչ-որ կանանց հրահրմամբ արված տեսաձայնագրության դիմաց։ Սրա մասին ի՞նչ կասեք:

-Եթե ես որեւէ տեսանյութի մասին գաղափար անգամ չունեմ, ինչպե՞ս կարող եմ ինչ-որ տեսանյութով որեւէ մեկին շանտաժ անել:

-Իրենց հետ շփում չե՞ք ունեցել:

-Բացարձակ:

-Իսկ տեղյակ եք պատգամավորները հարցաքննվե՞լ են:

-Նման տեղեկության չեմ տիրապետում:

-Ձեր եւ նրանց միջեւ առերեսում տեղի ունեցե՞լ է:

-Հիմա իմ խափանման  միջոց կալանքը ստորագրությամբ փոխել են եւ ես ստորագրել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակել: Մի փորք սպասենք, նախաքննությունը կավարտվի, բոլորիս պարզ կլինի, թե ով է հարցաքննվել, ով է սուտ ասել:

-Նպատակը ո՞րն էր ձեզ 10 ամիս կալանքի տակ պահելու, քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ եք:

-Հիմա ես դրդապատճառը փնտրում եմ, ուզում եմ հասկանալ որն էր. չկա դրդապատճառ, չկա հանցագործություն: Ես իմ մասով կարող եմ ասել, որ ես որեւէ քրեական օրենսգրքի հոդված չեմ խախտել: Բայց, թե ինչն է եղել իրական պատճառը, դա ինձ թվում է ինչ-որ պահի բոլորիս հասկանալի կլինի, ամեն դեպքում մենք գիտենք՝ որտեղ ենք ապրում եւ ինչ կարող է լինել: Միգուցե, ինչ-որ օպերատիվ կեղծ տեղեկատվություն կար, բայց ես ոչ մի տեղեկություն չունեմ: Կարծում եմ, որ ինչ-որ մի բան փոխվել է, գործի ինչ-որ մի հանգամանք փոխվել է, որ իմ խափանման միջոցը փոխել են:

-Այս ընթացքում ձեր նկատմամբ բռնություն գործադրվե՞լ է:

-Ոչ, բռնություն չի եղել: Ես պահվել եմ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում եւ կարող եմ ասել, որ երեւի այն մեր երկրի ամենալավ աշխատող հիմնարկներից մեկն է: Ես չգիտեմ ներսում լավ օրենքներ են գործում, թե վատ օրենքներ են գործում, բայց գործում է  ու ոչ ոք դա չի խախտում, նույնիսկ սնունդը չես կարող համեմատել օրինակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հետ:

-Տիգրան, ձեզ կալանավորելուց հետո ՀԱԿ կուսակցությունից որեւէ մեկը տեսկացության եկա՞վ:

-Իմ տեսակցությունների վրա արգելանք էր դրված:

-Բայց պատգամավորներին թուլատրում են տեսակցել:

-Ես չգիտեմ, միգուցե իրենց էլ չեն թողել, համենայնդպես ինձ մոտ ոչ մեկ չի եկել, ես չեմ հետաքրքրվել եկել են, թե՝ ոչ: Ինձ մոտ առաջին անգամ եկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:

-Իսկ ազատ արձակվելուց հետո էլ չեք տեսե՞լ նրանց:

-Ազատ արձակվելուց հետո մեկ-երկու հոգու եմ տեսել:

-Ձեր կալանավորումից հետո Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դուք առնվազն 2 տարի է՝ իրենց հետ որեւէ կապ չունեք եւ իրենք որեւէ տեղեկություն չունեն ձեզնից: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Դե, դա բոլորին էլ տեսանելի էր, ես նախ Հայաստանում չէի, իմ անձնական գործերով էի զբաղվում: Քաղաքականության մեջ պետք է քաղաքականությամբ զբաղվես, իսկ ես չէի զբաղվում: ՀԱԿ-ի հետ ես որեւէ հակասություն չունեմ, քաղաքական առումով իմ հայացքների մեջ որեւէ բան չի փոխվել, ես մտածում եմ այն, ինչ-որ մտածում էի առաջ:

-Այսինքն՝ դուք շարունակո՞ւմ եք կիսել իրենց գաղափարները:

-Ես շարունակում եմ կիսել բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող խմբերի, կուսակցությունների գաղափարները:

-Եթե գործը հասնի դատարան, որեւէ ակնկալիքներ ունե՞ք դատարանից:

-Երբ գործի հանգամանքներին ծանոթանամ, կհասկանամ, դրդապատճառը հասկանամ այդ ժամանակ միգուցե:

-Զրույցի սկզբում նշեցիք, որ Մոսկվայում մինչ կալանավորվելը բիզնեսով էիք զբաղվում, ի՞նչ բիզնես էր:

-Դեկորատիվ մոմերի արտադրությամբ էինք զբաղվում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ 10 ամիս անց որոշեցին Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանավորումը փոխել ստորագրությամբ: Ի պատասխան մեր հարցին ԱԱԾ լրատվականից հայտնեցին, որ Առաքելյանի խափանման միջոցը վերացվել է դրա անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ: Սույն գործով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
5147 դիտում

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա