Հայկական ֆուտբոլ. Հուսադրող, պատմական խաղ

31/05/2016 schedule11:16

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը տոնեց իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը. մայիսի 28-ին ԱՄՆ-ի Լոս - Անջելես քաղաքի «Աթաբհաբ» ստադիոնում մեր ընտրանին ընկերական խաղում 7-1 հաշվով հաղթեց Գվատեմալայի ազգային հավաքականին: Նախկինում մեր թիմը բազմաթիվ հանդիպումներ էր (այդ թվում՝ ընկերական) անցկացրել ավելի թույլ թիմերի հետ, բայց երբեւէ չէր կարողացել խփել 4 գոլից ավելի, եւ մինչ Գվատեմալայի հետ խաղը Հայաստանի համար ռեկորդային էր համարվում 4-0 հաշվով հաղթանակը: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 89-րդ հորիզոնականը զբաղեցնող Գվատեմալայի հետ խաղում ուղիղ 2 տարի հաղթանակ չտոնած, նույն վարկանիշային աղյուսակում 110-րդ տեղը զբաղեցնող, մոտ 1 տարի անգամ գոլ չխփած Հայաստանի ազգային հավաքականը վերջապես հաղթեց, գոլեր խփեց եւ մի քանի ռեկորդներ սահմանեց. ամենամեծ խոշոր հաշվով հաղթանակ, ամենաշատ գոլեր 1 խաղում, առաջին անգամ մեր ազգային հավաքականի պատմության մեջ արձանագրվեց «հեթ - տրիկ»՝ Հենրիխ Մխիթարյանը դարձավ 3 գոլի հեղինակ:

Շարունակելով այս թեման՝ նշեմ, որ համաշխարհային ֆուտբոլում ազգային հավաքականների մակարդակով խաղերում նման հաշիվ չէր գրանցվել 2014 թվականի ամռանից հետո՝ երբ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիան 7-1 հաշվով ջախջախեց Բրազիլիային: Գվատեմալան իր հերթին 1955 թվականից հետո կրեց իր ամենախոշոր հաշվով  պարտությունը: Հիմա վերադառնանք բուն խաղին: Բնականաբար, ընկերական խաղերին չի կարելի շատ մեծ նշանակություն տալ. դրանք բացառապես փորձարկումների, խաղային, կազմակերպչական, տակտիկական որոշակի նպատակների համար անցկացվող խաղեր են: Բայց ամեն դեպքում ժամանակակից ֆուտբոլում անգամ ընկերական խաղերը, առավել եւս ոչ առաջնակարգ թիմերի համար՝ ինչպիսին են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Գվատեմալան, էականորեն չեն տարբերվում ընտրականներից, եւ հաղթանակների համար պետք է ուղղակի ուրախանալ: Իսկ մեր թիմի խաղը ընդհանուր առմամբ հսկայական դրական էմոցիաներ առաջացրեց: Խաղային մի քանի գործոններ ընդհանուր առմամբ ապահովեցին մեր թիմի հաղթանակը:

Նախ եւ առաջ ակնհայտ էր մեր ֆուտբոլիստների՝ հաճույք ստանալով խաղալու ցանկությունը, նվիրվածությունը, ինչը չէր նկատվում վերջին շրջանում: Շատ հստակ էր թիմի դասավորվածության, խաղային օղակների համագործակցության սկզբունքները, տակտիկական առաջադրանքները՝ արագ, ագրեսիվ ֆուտբոլ: Խաղային որոշակի ժամանակահատվածում Հայաստանը խաղում էր բարձր պրեսինգով՝ թույլ չէր տալիս մրցակցին հարձակում սկսել. նման գործողությունների շնորհիվ մեր թիմը 2 գոլ խփեց (2-ն էլ՝ Հենրիխ Մխիթարյան), շատ լավ էր կազմակերպում հակագրոհները. պաշտպանությունից շատ արագ էր անցնում հարձակման (հակագրոհների շնորհիվ գոլերի հեղինակներ դարձան Հենրիխ Մխիթարյանը, Գեղամ Կադիմյանը, Արթուր Սարկիսովը  եւ Զավեն Բադոյանը): Մեր հավաքականը սուր, նպատակին գրոհներ էր կազմակերպում նաեւ դիրքային հարձակման ժամանակ եւ նման գործողություններով խփեց 1 գոլ (Էդգար Մանուչարյան): Ընդհանուր առմամբ գրեթե հարցեր չկան միջին եւ հարձակման գծի հետ կապված, իսկ ահա պաշտպանները, նաեւ դարպասապահ Արսեն Բեգլարյանը սխալներ թույլ տվեցին:

Ակնհայտ է թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի աշխատանքի արդյունքը: Կարճ ժամանակահատվածում Սուքիասյանը կարծես գտել է մեր թիմի համար լավագույն տակտիկան եւ կատարողներին: Սուքիասյանի նվաճումներից կարելի է համարել Տիգրան Բարսեղյանի հայտնվելը ազգային հավաքականում, Հովհաննես Համբարձումյանի տեղը հիմնական կազմում. այս ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ կարող են ուժեղացնել մեր հավաքականը: Հստակ երեւում է, որ մեր թիմում լուծված են կարգապահական բոլոր հարցերը՝ այսպես կոչված «հանդերձարանային» խնդիրներ չկան եւ այստեղ լիդերը գլխավոր մարզիչն է: Խաղադաշտում էլ ունենք ակնհայտ առաջատար. Հենրիխ Մխիթարյանը ստացել է «ազատ նկարչի» կարգավիճակ եւ ինչ-որ չափով ինքն է որոշում իր տեղն ու դիրքը խաղային տվյալ ժամանակահատվածում: Բարձր կարգի եւ միջազգային բարձրակարգ խաղերում հսկայական փորձի համար Մխիթարյանը վաղուց պետք է ստանար այդ «կարգավիճակը», եւ կարծես Վարուժան Սուքիասյանը տվել է մեր առաջատարին այդ հնարավորությունը:

Իհարկե, նման պայմաններում 1 ֆուտբոլիստի նշանակությունը, թիմի կախվածությունը այդ 1 ֆուտբոլիստից շատ է մեծանում, եւ որոշակի մտավախություն կա, որ առանց այդ 1 ֆուտբոլիստի թիմը կտապալվի: Մեծ հաշվով միգուցե այս խաղում հաղթեր Գվատեմալան, եթե Մխիթարյանը խաղար այդ հավաքականի կազմում: Բայց Մխիթարյանը մերն է՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, եւ նրա կարողությունները պետք է ամբողջապես օգտագործել, օգտվել նման կարգի ֆուտբոլիստի առկայությունից՝ ինչպես Արգենտինան էր «օգտվում» Մարադոնայից 1986 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, ինչպես հիմա են թիմեր կառուցվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շուրջը:Հայաստանի ազգային հավաքականը պետք է «կառուցվի» Մխիթարյանի շուրջը եւ Վարուժան Սուքիասյանը այդ ճանապարհին է: Բնականաբար, ընդամենը 1 խաղով հեռուն գնացող դատողություններ չեն կարող լինել. ուղղակի պետք է ուրախանալ մեր հավաքականի հաղթանակով, աննախադեպ արդյունքով, եւ հուսանք, որ մեր թիմի հետագա խաղերում էլ ամաչելու առիթ չենք ունենա:

Ավելացնեմ, որ հունիսի 2-ի առավոտյան (Երեւանի ժամանակով 07:00-ին) մեր ընտրանին 2-րդ խաղն է անցկացնելու ԱՄՆ-ում. կրկին ընկերական խաղում մրցելու է Սալվադորի ընտրանու հետ:

Տպել
2423 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում