Որովհետեւ մի օլիգարխ՝ Լֆիկ Սամո մականունով, շատ ավելի հզոր է, քան ՀՀ կառավարությունը

31/05/2016 schedule15:01

Այն պահից, երբ կառավարության նիստում մայիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց մենաշնորհների դեմ պայքարի մասին, մի տեսակ ծանր զգացողություն կար: Ինչ-որ բան հուշում էր, որ այս ամենը վատ ավարտ է ունենալու:

Երեկ ակնհայտ դարձավ, որ այդ սպասումները իզուր չէին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե չի բացառվում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի:

«Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետբյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաեւ աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»,- ասաց Մինասյանը:

Դեռ հստակ չէ՝ ի վերջո շաքարի շուկայում եղած մենաշնորհը կօրինականացվի՞ պաշտոնապես, թե ոչ: Բայց այն, որ այդ հեռանկարը լրջորեն քննարկվում է, արդեն փաստ է: Ու եթե քննարկվում է, նշանակում է կառավարությունում  ընդունում են, որ շաքարի մոնոպոլիան ջարդել հնարավոր չէ: Համենայն դեպս՝ իրենք չեն կարող: Որովհետեւ մի օլիգարխ՝ Լֆիկ Սամո մականունով, շատ ավելի հզոր է, քան ՀՀ կառավարությունը: Հզոր է շնորհիվ իր անթաքույց հովանավորի` Սերժ Սարգսյանի: Եվ սրանով ամեն ինչ ընկնում է իր տեղը. մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները հովանավորվում են իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ պաշտոնյաները հայտարարում են մոնոպոլիաների դեմ պայքար, որին հաջորդում է «պայքարի» տրամաբանական հանգրվանը` մոնոպոլիաները սահմանվում են օրենքով: 

Արծվիկ Մինասյանի բերած «հիմնավորումները», թե մոնոպոլիան օրենքով սահմանելու դեպքում պետք է լրացուցիչ պարտավորություններ առաջադրել մոնոպոլիստին, ուղղակի ուտոպիա է: Ինչպե՞ս կարող են պարտադրել իր հզորության 20-30 տոկոսով աշխատող գործարանին՝ աշխատել առնվազն 90 տոկոս հզորությամբ: Ինչպե՞ս պետք է պարտադրես, որ նա իր արտադրանքը արտահանի: Կառավարությունում ուսումնասիրե՞լ են, թե ինչու օրինական եւ ստվերային հսկայական արտոնություններ ունեցող շաքարի գործարանը չի կարողանում թողարկել շաքար, որը մրցունակ լինի նույնիսկ ներքին շուկայում, էլ չենք խոսում արտաքին շուկաների մասին: Անցած տարի Հայաստան է ներկրվել 61 հազար տոննա շաքար, որից 56 հազարը բերել է հենց Լֆիկ Սամոն, իսկ մնացածը՝ փոքր խմբաքանակներով՝ այլ տնտեսվարողներ, ովքեր իրենց արտադրության մեջ շաքար են օգտագործում:

Կառավարությունում ոչ մեկի մտքով չի՞ անցել, թե այդ ինչու իրենց արտադրության մեջ շաքար օգտագործող մի քանի ընկերություններ նախընտրում են ոչ թե գնել Լֆիկի շաքարի գործարանի արտադրանքը, այլ գնալ «թանկուկրակ» եվրոպաներից փոքր խմբաքանակներով ներկրել: Ու այդ դեպքում շաքարը իրենց վրա ավելի էժան է նստում: Էժան է նստում, բայց բերում են բացառապես իրենց կարիքների համար եւ չեն վաճառում խանութներում: Եթե ավելի թանկ է նստում, ապա ի՞նչ է, հիմա՞ր են, որ գլխացավանքների մեջ են ընկնում ու շաքար ներմուծում: Ուրեմն մեր մոնոպոլիստի արտադրած շաքարը կամ թանկ է, կամ անորակ, կամ էլ երկուսը միասին: Մի խոսքով, մեր շաքարը անմրցունակ է բոլոր տեսակետներից եւ վաճառվում է միայն մոնոպոլիա ունենալու շնորհիվ: Այսինքն, պատկերը պարզ է եւ հասկանալի բոլորի համար ու մի ամբողջ կառավարություն «չի կարողանում» գտնել այդպիսի անմրցունակ շաքար ներկրող-արտադրողի ունեցած մոնոպոլիան ջարդելու լուծումներ: Ու «չկարողանալով» դա անել, սկսում են «հիմնավորումներ» գտնել: Ընդ որում, շատ գեղեցիկ «հիմնավորումներ»` աշխատատեղ, հարկեր, արտահանում...:

Այսպիսով, կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջոցով հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին: Կառավարությունը ջախջախիչ պարտություն կրեց: Բայց սա՝ այն դեպքում, եթե կառավարությունը իրոք պատերազմ էր հայտարարել մոնոպոլիաներին: «Մոնոպոլիաների դեմ պայքարի» այս ամբողջ պատմությանը շատ ավելի բնորոշ է թատերականացված բեմադրություն որակումը: Այս դեպքում ներկայացումը ավարտված է: Բուռն ծափահարություններ: Վարագույր:

Տպել
9050 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի