Եզդի աշակերտները չեն սովորում մայրենի լեզուն, ասորիները ունեն մասնագիտացման խնդիր

31/05/2016 schedule16:30

Ինչու Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները ցանկություն չհայտնեցին ներկայացված լինել ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհրդում, որն ընդամենը վերջերս ձեւավորվեց: Նրանք անիմաստ եւ անարդյունավե՞տ են համարում այդ ու այդօրինակ խորհուրդների գոյությունը, կրթության ու գիտության բնագավառում չունե՞ն խնդիրներ, որոնք կցանկանային բարձրաձայնել այդ հարթակում, թե՞ պարզապես տեղյակ չեն եղել տվյալ խորհրդի ստեղծվելու մասին:

Հայաստանում եզդիական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներն, օրինակ, ասացին, որ անձամբ իրենց չի հանդիպել համապատասխան հայտարարությունը: Իսկ եթե տեղյակ լինեին, չէին հրաժարվի դրանում ընդգրկվելու ու տվյալ ոլորտում ազգային փոքրամասնությունների ունեցած խնդիրները բարձրաձայնելու եւ օպերատիվ լուծումներ ակնկալելու հնարավորությունից: Այդուհանդերձ, ազգությամբ եզդի, ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր, 1-12-րդ դասարանների եզդիերեն լեզու-գրականություն դասագրքերի համահեղինակ Հասան Թամոյանը մեր զրույցում նշեց, որ այս պահին առկա խնդիրը միայն իրենց լուծելիքն է եւ ուրիշ ոչ մեկինը: 

«Խնդիրը միայն մեր մեջ է: Հիմա Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ բնակավայրում նաեւ եզդիերեն է դասավանդվում, մի բան, որ աշխարհի ոչ մի երկրում չկա: Ունենք ռադիոծրագիր, որ ես ղեկավարում եմ, ամեն օր եթերում ենք արդեն 26 տարի, կան դպրոցական դասագրքեր, մշակութային հնարավորություններ եւ այլն: Սրանք աննախադեպ երեւույթներ են ամբողջ աշխարհում: Նույնիսկ տնտեսապես ամենազարգացած երկրներում մենք նման հնարավորությունների իսկի 10 տոկոսը չունենք: Բայց հիմա վերադառնամ իմ առաջին մտքին. այսօր եզդի երեխան դժկամությամբ է գնում մայրենի լեզվի դասերի, ծնողն էլ դժկամությամբ է ուղարկում: Այս խնդիրը միայն մեզ հետ է կապված: Եվ ոչ միայն եզդիերենի դասաժամերին, ընդհանրապես դասերի, չգիտես ինչու, դժկամությամբ են գնում»,- ասաց նա: Ուսման նկատմամբ անտարբերության պատճառներն, ըստ նրա, իրենց մեջ է եւ լուծումներն էլ իրենք պետք է գտնեն: «Մենք պիտի կարողանանք լավ մատուցել, լավ ներկայացնել, սեր արթնացնել մեր լեզվի, ազգային սովորույթների, կրոնի, պատմության նկատմամբ: Դա մենք պիտի անենք, որեւէ մեկը մեր փոխարեն պարտավոր չէ եւ չպիտի անի»,- շարունակեց Հասան Թամոյանը:

Նա ասում էր, որ կհետաքրքրվի ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդում ընդգրկվելու հնարավորությունների մասին: Նշում էր, որ չնայած կրթության ոլորտում հրատապ լուծում պահանջող խնդիրներ եզդիական համայնքն այս պահին չունի, բայց խորհրդի կազմում լինելը կնպաստի, որպեսզի հընթացս առաջացող հարցերն ավելի արագ ներկայացվեն ու օպերատիվ լուծում ստանան: Հասան Թամոյանը նաեւ ասաց, որ եզդիների շրջանում առկա է մասնագիտական կադրերի սակավություն: Բայց դա նույնպես, ըստ նրա, իրենց հոգսն ու խնդիրն է, որովհետեւ կարծում է՝ եթե մասնագետներ պատրաստելու պահանջարկ լինի, կրթության եւ գիտության նախարարությունն ընդառաջ կգնա, ինչը տեղի է ունեցել 1990-ականների սկզբին: 

Ազգությամբ ասորի դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը նույնպես կարծիք հայտնեց, որ կրթության եւ գիտության նախարարության հայտարարությանը ծանոթ լինելու դեպքում իրենց արձագանքը դրական կլիներ, թեպետ, ըստ նրա, կան տարբեր այլ խորհուրդներ, որտեղ ազգային փոքրամասնությունները ներկայացված են: «Հայաստանի ազգային փոքրամասնությունները բազմիցս իրենց շնորհակալությունն են հայտնել Հայաստանի կառավարությանը այն մարդասիրական վերաբերմունքի համար, որ կառավարությունն ունի բոլոր ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ազգային փոքրամասնությունները Հայաստանում որեւէ քաղաքական խնդիր չունեն: Մեր խնդիրները հիմնականում կրթամշակութային են»,- ասաց մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ դպրոցներում ազգային փոքրամասնությունների կրթությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից:

Ռազմիկ Խոսրոեւը նույնպես առանձնացրեց դպրոցներում ասորերեն դասավանդող մասնագետների պակասը. «Այդ խնդիրը մենք հաճախ փորձում ենք լուծել ինքներս, որովհետեւ ոչ մի այնպիսի բուհ չկա, որտեղ, ենթադրենք, ունենանք ասորերեն լեզվի մասնագետ: Մենք ինքներս ենք համայնքի մակարդակով լուծում այդ հարցերը, հաճախ երիտասարդներին ուղարկում էինք արտասահման, նկատի ունեմ՝ Պարսկաստան, նախկինում նաեւ՝ Իրաք, որտեղ կայուն կրթական համակարգեր կան: Բայց երբ որ վերադառնում էին, մենք բախվում էինք այն խնդրին, որ նրանք չէին կարողանում դպրոցում աշխատել, որովհետեւ այդ շրջանավարտների ստացած մանկավարժի որակավորումը չէր համապատասխանում Հայաստանում գործող չափանիշներին: Եվ հատկապես Մանկավարժական համալսարանին պիտի շնորհակալություն հայտնել, որ երբեմն փորձում են լուծել այդ հարցը: Նրանք, ովքեր տիրապետում են ասորերենին եւ կարող են մանկավարժ աշխատել, այդ բուհում հեռակա կամ առկա սովորում են»:

Ասորի դերասանը կցանկանար հանրակրթական դպրոցներ ներմուծված տեսնել նաեւ ազգային փոքրամասնությունների պարը: «Այսինքն՝ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ աշխատելու ահագին հարցեր կան, դրա համար ես արժեւորում եմ այդ խորհուրդը, եւ վատ չէր լինի, որ դրանում իրոք ներկայացված լինեին ազգային փոքրամասնությունները: Նրանք արդեն ունեն բավականին մեծ ռեսուրսներ՝ ե՛ւ գիտությունների դոկտորներ, ե՛ւ համալսարան ավարտած մասնագետներ, որոնք կարող են օգտակար լինել ե՛ւ իրենց ազգին, ե՛ւ նրա կրթական համակարգին»,- համոզմունք հայտնեց Գեւորգի Խոսրոեւը:

Հ.Գ. Հայաստանում եզդիները բնակություն են հաստատել Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: Ասորիները հիմնականում ապրում են Արարատում, Կոտայքում: Ըստ «Վիքիպեդիայի», համաձայն 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների, Հայաստանում ապրում է ավելի քան 35 հազար եզդի, ասորիների թիվը ավելի քան 2700 է

Տպել
3125 դիտում

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը