Ֆուտբոլ. Չեմպիոնների լիգա. Իսպանական ագրեսիա

01/06/2016 schedule12:57

Պատմության գիրկն անցավ եվրոպական ակումբային ֆուտբոլի եւս մեկ մրցաշրջան. ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում հաղթելով Մադրիդի «Ատլետիկոյին», Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց Լիգայի հաղթողի կոչումը: Եզրափակիչ հանդիպման մասին կարծես թե ասվել է արդեն գրեթե ամեն ինչ. ֆուտբոլիստները, մարզիչները, լրագրողները հայտնել են իրենց կարծիքը, ամբողջապես քննարկվել է մրցավարների աշխատանքը, «Արքայական» ակումբը անգամ Մադրիդի կենտրոնում կատարել է ավանդույթ դարձած իր ծեսը՝ մրցանակը ցուցադրել է Սեբելեսի հրապարակում եւ այլն: Բնականաբար, բուն եզրափակիչ հանդիպման մասին, այն էլ խաղից 4 օր անց, ինչ-որ նոր միտք հայտնելը գրեթե անհնար է: Բայց կոնկրետ Միլանում եւ «Սան Սիրո» ստադիոնում տիրող մթնոլորտի մասին կարելի է խոսել ու խոսել: Փորձեմ ներկայացնել այն իրականությունը, որին ականատես եղա եւ որի պատճառով ու հետեւանքով կոնկրետ եզրափակիչ խաղը ինձ համար դարձավ երկրորդական:

Հայկական սթրես 

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ՈՒԵՖԱ-ի ծրագրերից մեկի՝ «Ֆուտբոլ հանուն բարեկամության» ֆորումի շրջանակներում ներկա գտնվեցի եզրափակիչ խաղին: Բայց մինչ այդ խաղն արդեն հսկայական դրական էմոցիաներ էր պարգեւել Ավանի ակադեմիայի թիմը: Եզրափակիչ խաղի նախօրեին տեղի ունեցած այդ ֆորումին մասնակցում էին աշխարհի 32 երկրների 13-14 տարեկան երեխաների թիմեր, այդ թվում՝ աշխարհահռչակ բրազիլական «Ֆլումիենսե», արգենտինական «Բոկա Խունիորս», անգլիական «Վեստ Հեմ», իտալական «Ինտեր», իսպանական «Ատլետիկո» (Մադրիդ) ակումբների այդ տարիքային թիմերը: 1-ին անգամ մրցաշարին մասնակցող Հայաստանը ներկայացնում էին Ավանի ակադեմիայի 13 տարեկանների թիմը՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի ղեկավարությամբ: Մասշտաբային, հրաշալի գաղափարով ու կազմակերպվածությամբ անցած ֆորումի գլխավոր իրադարձությունը ֆուտբոլային մրցաշարն էր: Խմբային փուլում Ակադեմիայի թիմը առաջին խաղում հաղթեց Բուլղարիային եւ... հայտնվեց ծանր վիճակում: Պարզվեց, որ պատանի ֆուտբոլիստները պետք է հանդես գան ոչ թե ֆուտբոլային խաղակոշիկներով  («բուտիներով»), այլ՝ արհեստական խոտածածկի վրա խաղալու մարզակոշիկներով («բոթասներ»): Մեր պատանի ֆուտբոլիստները Հոլանդիայի հետ հաջորդ խաղում խաղադաշտ մտան իրենց առօրյա «բոթասներով», որոնք այնքան էլ հարմար չէին արհեստական խոտածածկի վրա խաղալու համար: Ամբողջ հանդիպման ընթացքում սահող, անընդհատ ընկնող մեր տղաներին հաջողվեց ոչ ոքի՝ 1-1 խաղալ Հոլանդիայի ոչ այնքան ուժեղ թիմի հետ:

Խմբային հաջորդ խաղում, արդեն «բոթասով» խաղալու փորձ ունեցող Ակադեմիայի թիմը հաղթեց Ղրղըզստանի թիմին 2-0 եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, ուր նրան սպասում էր մրցաշարի ֆավորիտ բրազիլական «Ֆլումիենսեն»: Գնդակի հետ «դու» -ով խոսող բրազիլական, ինչպես նաեւ արգենտինական « Բոկա Խունիորս» թիմերի պատանի ֆուտբոլիստները համընդհանուր ուշադրության կենտրոնում էին ֆուտբոլային շլացուցիչ հնարքների, իրենց տարիքին ոչ համապատասխան ուժեղ ու դիպուկ հարվածների շնորհիվ: Բոլորի կարծիքով մեր թիմը այս փուլում արդեն դատապարտված էր եւ խմբային փուլի հաղթահարումը կարելի էր համարել նվաճում: Բայց տեղի ունեցավ մրցաշարի մեծագույն սենսացիան. առաջին անգամ մրցաշարին մասնակցող, բոլորին անհայտ Հայաստանի ֆուտբոլի Ակադեմիայի 13 տարեկան պատանիների թիմը 2-1 հաշվով հաղթեց բրազիլացիների եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս արդյունքից զարմացել էին անգամ կազմակերպիչները, որոնք նախապես պլանավորել էին մեր թիմի վերադարձը Բրազիլիայի թիմի հետ խաղից հետո: Բայց հյուրանոց՝ հանգստի գնաց Բրազիլիան, իսկ մերոնք շարունակեցին պայքարը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար մրցեցին ռուսական «Զենիթի» հետ: Ունենալով գոլային պահերի մեծ առավելություն, մեր թիմը, սակայն, պարտվեց. «Զենիթի» ֆուտբոլիստները իրացրին իրենց 1 գոլային հնարավորությունը եւ դուրս եկան կիսաեզրափակիչ: Բայց բոլորի կարծիքով Ակադեմիայի թիմի ելույթները, Բրազիլիային մրցաշարից հանելը մրցաշարի գլխավոր անակնկալն էր:

Մադրիդյան սթրես

Մայիսի 28-ին՝ Չեմպիոնների լիգայի հանդիպման օրը, նորաձեւության համաշխարհային կենտրոններից մեկի կարգավիճակը ունեցող Միլանը ամբողջապես վերածվեց համաշխարհային ֆուտբոլի կենտրոնի: Աշխարհի բոլոր անկյուններից, ազգերից ու ռասսաներից մարդկանց կարելի էր հանդիպել Միլանի փողոցներում, որոնք բոլորը կրում էին ֆուտբոլային ինչ-որ ատրիբուտիկա: Խաղի մեկնարկից առաջ ֆուտբոլային կենտրոնը Միլանի կենտրոնական հրապարակն էր, ուր հավաքվել էին մրցող 2 թիմերի՝ մադրիդյան «Ռեալի» եւ «Ատլետիկոյի» ֆաները: Իսկ հրապարակի հարեւանությամբ գտնվող առեւտրի հսկայական կենտրոնում արդեն սկսվել էր ֆուտբոլային իսկական համերգ. «Ատլետիկոյի» մի քանի հարյուր ֆաներ ուղղակի գրավել էին առեւտրի կենտրոնի միջնամասը ու ինքնամոռաց երգում էին իրենց թիմի երգերը: «Ռեալի» ֆաները մի քանի փորձ արեցին խլել այդ տարածքը՝ իրենց վանկարկումները կատարելու համար, բայց «Ատլետիկոյի» ֆաները ուղղակի «ջախջախեցին» «Ռեալի» ֆաներին: Ընդ որում, ֆաների միջեւ պայքարը ոչ մի դեպքում չհասավ ձեռնամարտի. ուղղակի կանգնում էին դեմ դիմաց ու երգում, վանկարկում: Մեծ հաշվով «Ատլետիկոյի» ֆաները իրենց աջակցության մակարդակով «Ռեալի» ֆաներին հաղթեցին խաղից առաջ՝ Միլանի տարբեր փողոցներում, հետ նաեւ «Սան Սիրո» ստադիոնում:

Բայց սա արդեն առանձին նշելու պատմություն է: «Ատլետիկոյի» ֆաների 20-30 հազարանոց «բանակը» հանդիպման  առաջին 10-15 րոպեների ընթացքում բարձրաձայն այնպես էին երգում, վանկարկում, որ անգամ կողք կողքի նստած ընկերներով իրար չէինք լսում: Զարմանալի էր անգամ, թե ինչպես էին ֆուտբոլիստները լսում մրցավարի սուլիչի ձայնը, իրենց մարզիչների հրահանգները: Ընդ որում, դա կատարում էին չափազանց կազմակերպված, հստակ, մեկ մարդու պես: Խաղից հետ անցել է արդեն մի քանի օր, բայց մինչ հիմա էլ գլխիցս դուրս չի գալիս «Ատլեեեետի», «Ատլեեեետի» վանկարկումները, հիասքանչ երգերը: Հետաքրքիր է, որ ֆաների աջակցման ձեւը, չափը, անգամ վանկարկումների, երգերի «խաղացանկը» կառավարում էր... «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ հատուկ նշաններով: Խաղի, ֆաների «աշխատանքի» գագաթնակետը Սերխիո Ռամոսի հետխաղյա 11 մետրանոցը իրացնելու պահն էր: Մինչ «Ռեալի» ավագը խաղադաշտի կենտրոնից ուղեւորվում էր 11 մետրանոցի նշակետ, հակառակ ուղղությամբ՝ դեպի «Ատլետիկոյի» ֆաների տրիբունա, սլացավ Սիմեոնեն ու հրահանգեց հատուկ վանկարկում կատարել՝ «ի պատիվ» Ռամոսի: Մինչ այժմ էլ չեմ հասկանում, թե ինչպես «Ատլետիկոյի» ֆաների այդ գերձայնային, միջուկային վանկարկումից չփլվեց, գետնի տակ չանցավ ստադիոնը...

Եթե ֆուտբոլում, Չեմպիոնների լիգայում խաղարկվեր այսպես կոչված «համակրանքի մրցանակ», ապա միանշանակ այն պետք է ստանային «Ատլետիկոյի» ֆաները:

Տպել
1707 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան