Մոնոպոլիաների վերացումը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է

02/06/2016 schedule13:15

Մոնոպոլիաների դեմ պայքարը հաջողությամբ եւ ամբողջ թափով տապալվում է: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանում մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների վերացումը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է:

Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը անձամբ կամ միայնակ է ստեղծել այդ մոնոպոլիաները: Ու այնպես չէ, որ դրանք իրենք իրենց են ստեղծվել: Ստեղծվել են հստակ ծրագրավորված ու հստակ նպատակներով: Ստեղծվել են արյան, տառապանքների ու բազմաթիվ մարդկանց ունեզրկման միջոցով: Դրանց հիմնական մասը ստեղծվել է Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, նրա դաբրոյով, բնականաբար՝ նրա ամենասերտ թիմակից Սերժ Սարգսյանի օգնությամբ եւ մասնակցությամբ: Ու հիմա այդ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները ժառանգությամբ անցել են Սերժ Սարգսյանի միանձնյա վերահսկողության տակ, հաշվետու են միայն Սերժ Սարգսյանին եւ գոյություն ունեն միայն Սերժ Սարգսյանի հովանավորության շնորհիվ:

Պետք է նաեւ արձանագրել, թե ինչու ստեղծվեցին այդ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները: Մինչեւ Քոչարյանն էլ, իհարկե, կային շուկաները մոնոպոլիզացնելու միտումներ, սակայն 1999-2000 թվականներից սկսած տնտեսության օլիգոպոլիզացիայի ընթացքը դարձավ իշխանության հստակ նպատակադրում, ընդունեց կառուցվածքային բնույթ: Ընդ որում, դա ոչ հրապարակայնորեն հիմնավորվում էր երկրի շահերով: Հիմնավորումներից ամենակարեւորը «պատերազմի ֆինանսավորումն» էր: Իբր Հայաստանը փոքր տնտեսություն ունի, չի կարող իր «սպիտակ» բյուջեից ֆինանսավորել բանակի բոլոր կարիքները, այդ պատճառով էլ պետք է ստեղծել «ստվերային» բյուջե, որտեղից միջազգային հանրությունից ծածուկ պետք է ֆինանսավորվի բանակի համար զենքի ու զինամթերքի ձեռքբերումը: Եթե տնտեսության բոլոր ոլորտներում լինի կատաղի մրցակցություն, ապա այդ ստվերային բյուջեն հնարավոր չի լինի լցնել: Այդ իսկ պատճառով պետք է որոշակի ոլորտներ մոնոպոլիզացնել: Արդյունքում կհայտնվեն օլիգարխներ, որոնք իրենց եկամուտներից ու շահույթներից կլցնեն ոչ միայն պետական` «սպիտակ» բյուջեն, այլ նաեւ ստվերային բյուջեն, ու մենք կկարողանանք ֆինանսավորել բանակը: Ու այս սխեման առաջին հայացքից հիմնավոր էր թվում: Բայց ապրիլյան դեպքերը հիմնահատակ ջախջախեցին այդ միֆը, եւ պարզվեց, որ ստվերային այդ բյուջեի մի չնչին` աննշան մասն էր ուղղվում բանակին, մնացածը ծառայեցվում էր բարձրաստիճան պաշտոնյաների անձնական նպատակներին: Դրանց մի մասը օֆշորային կամ այլ սխեմաներով ներդրվում էր մեր տնտեսության ամենաշահութաբեր ոլորտներում, ինչպես օրինակ մինչեւ 2008-2009 թվականների ճգնաժամը՝ Երեւանի կենտրոնի կառուցապատման մեջ, իսկ դրանից հետո՝ առավելապես հանքարդյունաբերության մեջ: Այդ գերշահութաբեր ոլորտներում «անտեր» ու «անկռիշ» գործարարներ մտնել չէին կարող: Իսկ ստվերային այդ բյուջեի մեծագույն մասը չի էլ վերադարձել Հայաստան` տարբեր անձանց անուններով դրանք կամ դրսի բանկերի հաշիվներում են, կամ էլ  ներդրվել են այլ երկրներում: 

Իմանալով այս ամենը, կառավարության սկսած «մոնոպոլիաների դեմ պայքար» արտահայտությունն արդեն իսկ իմաստազրկվում է: Այսինքն ի՞նչ, կառավարությունը ուզում է պայքարել մի «սուբստանցիայի» դեմ, որը ստեղծվել, հովանավորվում եւ վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմի՞ց: Ու այդ պայքարը կարող է հաջողությո՞ւն ունենալ: Տեսականորեն, իհարկե, կարող է ունենալ: Բայց դա կնշանակի, որ արմատապես փոխվելու է մեր տնտեսական համակարգը: Այսինքն, «ուժը կորցրած» է համարվելու այն քաղաքական որոշումը, ըստ որի ստեղծվել են օլիգոպոլիաները: Այսինքն իշխանության ամենաբարձր օղակներում որոշում են կայացնելու, որ վերջ` ստվերային բյուջե այլեւս չի լինելու, տնտեսությունից հավաքագրված եկամուտները ուղղվելու են բացառապես պետական բյուջե, եւ այնտեղից էլ հենց ֆինանսավորվելու է բանակը իր կարիքներին համապատասխան:

Կա՞ արդյոք նման որոշում: Մեղմ ասած, խիստ կասկածելի է: Եթե նույնիսկ նման տարբերակ քննարկվեր, ապա դա շատ ցայտուն կերեւար: Ապրիլյան դեպքերից անցել է արդեն երկու ամիս, իսկ կառավարությունը դեռ տուն-տունիկ է խաղում, ներկայացումներ է բեմադրում...: Չեն կարողանում, «վիդիշ լի», ձեւակերպել օրենսդրական այն փոփոխությունները, որոնց շնորհիվ մոնոպոլիզացված շուկաներում կհաստավի մրցակցություն: Անընդհատ աշխատում են, բայց դե չի ստացվում, էլի, հասկանո՞ւմ եք, մոնոպոլիաների դեմ պայքարը, ախր, հեշտ գործ չի...:

Այնինչ գործնականում մոնոպոլիաները կարելի է ջարդել հաշված օրերի ընթացքում: Ընդ որում, դրա համար ամենավերջին բանը, որ անհրաժեշտ է, օրենսդրական փոփոխություններն են: Մոնոպոլիաները պետք է ջախջախվեն ճիշտ նույն սխեմայով, որով ստեղծվել են: Օրինակ, մի այսպիսի տարբերակ. եթե լիներ մոնոպոլիաները քանդելու որոշում, Սամվել Ալեքսանյանը պետք է հայտարարեր, որ ինքը երեք ամիս անց  դուրս է գալու շաքարի շուկայից ընդհանրապես: Ինքը շաքարով այլեւս չի զբաղվելու: Կա՞ նման հայտարարություն կամ ակնարկ: Չկա: Ուրեմն չկա նաեւ պայքար:

Տպել
3324 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին