Ալավերդիում կինը եթե որոշեր ծննդաբերել, լույս աշխարհ էր բերելու սիամական զույգի

02/06/2016 schedule21:30

Ավելի քան մեկ ամիս առաջ Ալավերդու բժշկական կենտրոն այցելած կնոջ մոտ կասկածվել է արտառոց հղիություն, ու եթե նա որոշեր ծննդաբերել, ապա լույս աշխարհ էր բերելու Սիամական զույգի: Երեւանի բժշկական կենտրոններից մեկում հաստատվել է Ալավերդու մասնագետների նախնական ախտորոշումը, եւ կնոջ 11-12 շաբաթական հղիությունը, որն, ի դեպ, առաջինն էր, ընդհատվել է:

Ալավերդու բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար Ռոզա Մաճկալյանը մեր զրույցում ասաց, որ ավելի քան 30 տարվա իր աշխատանքային գործունեության ընթացքում սա երկրորդ նմանատիպ դեպքն է: Առաջինը եղել է 1980-1990-ականներին: Սիամական զույգը ծնվել է եւ անմիջապես մահացել: Անդրադառնալով այդպիսի պտուղ ձեւավորվելու պատճառներին` բժշկուհին նկատեց. «Նախ այդպիսի հղիները գենետիկ կենտրոնում պետք է անպայման հետազոտվեն, քանի որ ժառանգականության գործոնը այդտեղ մեծ դեր է կատարում: Այս հղիին մենք ուղղություն կտանք, որ ինքը գնա հետազոտվի, մինչեւ երկրորդ հղիությունը անպայման հետազոտության տվյալներ ունենանք, որ իրեն թույլ տանք առողջ ֆոնի վրա հետո հղիանալ»:

Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք է, եւ դրանից բխող բացասական հետեւանքների ու վտանգների մասին բազմիցս են անհանգստություններ հնչել: Շրջակա միջավայրը, օդի աղտոտվածությունը որքանո՞վ կարող են նպաստած լինել Սիամական զույգերի ձեւավորմանը: Ռոզա Մաճկալյանը կարծում է` դրանք փոխկապակցված չեն: «Կան պաթոլոգիաներ, որոնք կարող են ձեր ասածի հետ անմիջական կապ ունենալ, բայց ոչ այդ պաթոլոգիան: «Անմիջական» ասելով` ոչ մի դեպքում մենք հիմնական շեշտ չենք դնում, մենք ասում ենք` դա կարող է լինել պատճառներից մեկը»,- ասաց նա:

Գենետիկական պատճառները հաստատված չեն 

Ընդհանրապես երկվորյակների ծնունդը կարող է լինել ժառանգական, այսինքն` ընտանիքում ե՛ւ միասեռ, ե՛ւ երկսեռ երկվորյակները կարող են կրկնվել: Սա նշելով հանդերձ` Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ, գենետիկ-խորհրդատու Նաթելլա Կոստանդյանը հավելում է, որ ենթադրվում է, թե Սիամական զույգերի ձեւավորումը ժառանգական չէ: Նա այդ երեւույթը միանշանակ չի պայմանավորում նաեւ շրջակա միջավայրի ազդեցությամբ:

«Երկձվանի երկվորյակների ծնվելը պատճառ է, երբ որ կնոջ մոտ միաժամանակ երկու ձվաբջիջ է հասունանում: Դա ավելի հազվադեպ տարբերակ է, քան միաձվանին, երբ որ մեկ բջիջ է լինում, եւ հետո այն ինչ-ինչ պատճառներով բաժանվում, սկսում է առանձին զարգանալ: Այդ դեպքում երեխաների սեռը միշտ նույնն է լինում: Սիամական երկվորյակները նույնպես միշտ միասեռ են լինում` դարձյալ միաբջիջ երկվորյակներից: Այս դեպքում ինչ-ինչ պատճառներով լիարժեք չի բաժանվում այդ բջիջը, որ ամեն մեկը առանձին զարգանա, ինչ-որ մաս մնում է ընդհանուր, եւ տարբեր աստիճանի Սիամական երկվորյակներ կարող են ծնվել: Հիմնականում ենթադրվում է, որ դա ժառանգական չէ: Այսինքն` չկա կոնկրետ գտնված գեն կամ քրոմոսոմային փոփոխություն, որը կբերի նման խանգարումների: Չկան ընտանիքներ, որտեղ դա կրկնվել է եւ մենք կարող ենք ասել` ժառանգական է: Դա լինում է որպես հղիության բարդություն: Ինչքանով է արտաքին միջավայրի ազդեցությունը, էլի դժվար է ասել: Ամեն ինչ հղիության վրա ազդում է: Շատ հնարավոր է, որ լինի թունավոր միջավայր, տոքսիկ ազդեցություններ, բայց այդ պարագայում մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով նման հիվանդներ»,- ասաց Նաթելլա Կոստանդյանը: Նրա խոսքով, վերջին 200-300 տարվա ընթացքում նկարագրված է Սիամական զույգի ընդամենը 10-15 դեպք, որոնք ողջ են մնացել ու որոշ ժամանակ ապրել են:

Հայաստանում վիճակագրություն չի վարվում

Մեր երկրում քանի՞ Սիամական զույգ է ծնվել կամ քանի՞ հղիություն է ընդհատվել այդպիսի անոմալիայի պատճառով ու ո՞ր տարածաշրջանին է այդ երեւույթը հատուկ: Պարզվում է` համապատասխան վիճակագրություն չկա: «Դա այնքան հազվադեպ հանդիպող երեւույթ է, որ մեզ համար, որպես գիտություն, հետաքրքրություն ներկայացնում է, բայց որպես մեր վիճակագրական տվյալների վրա ազդող ախտաբանություն, ուշադրության արժանի չէ: Զարգացման արատների վերաբերյալ մենք առանձին վերլուծություններ անում ենք, հատկապես այն արատների, որոնք հաճախակի են հանդիպում, ասենք, օրինակ` սրտի բնածին արատները, գլխուղեղի արատները: Դրանք ուշադրության արժանի են` պատճառները ուսումնասիրելու եւ կանխարգելելու համար»,- ասաց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Ամենահայտնի Սիամական զույգը

Թերեւս ամենահայտնի երկվորյակները, որոնց մարմիններն իրար կպած էին, եղել են չինացի Չանգ եւ Էնգ Բանկերները: Նրանք ծնվել են 1811 թվականին` Սիամում (ժամանակակից Թայլանդ): Երկար տարիներ կրկեսի հետ մեկնել են հյուրախաղերի` աշխարհին ներկայանալով որպես «Սիամական երկվորյակ»` այդպիսով այդ անվանումը փոխանցելով նմանատիպ մյուս դեպքերին: Սիամական այս զույգը իրար էր միացած կրծքավանդակով: Ժամանակից բժշկությունը նրանց հեշտությամբ կարող էր անջատել, ինչը, սակայն, հասու չի եղել 19-րդ դարում: Այդուհանդերձ, Չանգն ու Էնգն ապրել են մինչեւ 1874 թվականը: 1839 թվականին նրանք տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պայմանագիր կնքել մեկ այլ կրկեսի հետ: ԱՄՆ-ում եղբայրները ֆերմա ու ստրուկներ են գնում, ընդունում Բանկերներ ազգանունը: Անձամբ ծանոթ են եղել Մարկ Տվենի հետ: 1843 թվականին նրանք ամուսնացել են Էյթս քույրերի հետ: Չանգն ունեցել է 10 երեխա, Էնգը` 11: 1874 թվականին Չանգը հիվանդացել է թոքաբորբով եւ մահացել 63 տարեկան հասակում: Այդ ժամանակ Էնգը քնած է եղել: Հայտնաբերելով, որ եղբայրը մահացել է, մի քանի ժամ անց նա նույնպես ավանդել է հոգին, թեպետ մինչ այդ լիովին առողջ է եղել:

Չանգ եւ Էնգ եղբայրները

Տպել
8112 դիտում

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին