Հովիկ Աբրահամյանի հերթական հունիսյան թեզիսները. ձեւակերպեց, մնաց՝ լուծեն

03/06/2016 schedule19:10

ՀՀ կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական հիշարժան ելույթն ունեցավ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ իր իսկ հայտարարած պայքարի շրջանակներում:

Այդ ելույթից արդեն ուրվագծվում է, թե կառավարությունը ինչպես է պատկերացնում, օրինակ, օլիգոպոլ շուկաներում իր անելիքը: Արդյունքներ կտա դա թե ոչ՝ այլ խնդիր է: Բայց զուտ խնդրի ձեւակերպումը արդեն իսկ ուշագրավ է: Վարչապետը իր ելույթում առանձնացրեց մի քանի ապրանքային շուկաներ: «Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները, թեեւ ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները եւ ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»,- ասաց վարչապետը:

Եվ ուրեմն, ինչպե՞ս է ձեւակերպում կառավարությունը իր անելիքները: «Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը եւ այլն: Ուղեցույցները պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաեւ բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Սա այն պայմանական ասած հուշաթերթն է, որը պետք է ուղեցույց լինի նշված ապրանքների շուկայի նորելուկների համար: Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն արդեն խոսել էր:

Հաջորդ «տեսլականը», որ առաջ քաշեց վարչապետը. «Հանձնարարում եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին եւ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձեւակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների: Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա»: Խոսքը ընդհանուր առմամբ արդեն հանրության շրջանում քննարկվող «հսկիչ գներին» է վերաբերում: Մաքսայինը ներկայումս մի քանի տարբեր տնտեսվարողների կողմից ներմուծված միեւնույն ապրանքի նկատմամբ կիրառում է մաքսազերծման խիստ տարբերակված մոտեցում: Օրինակ, անցած տարվա ընթացքում Հայաստան բանան են ներկրել մոտ մեկ տասնյակ տնտեսվարողներ կամ ֆիզիկական անձինք: Իհարկե, պաշտոնական տվյալներով՝ ներկրված ընդհանուր առմամբ 10 հազար 647 տոննայից 10 հազար 480 տոննան բերել է «Քեթրինը» եւ միայն 167 տոննան են բերել մյուսները, բայց խնդիրը դա չէ: Օրինակ, «Քեթրինի» ներկրած բանանի մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 0.7 դոլար: Իսկ ինչ որ մեկի կողմից Վրաստանից ներկրած 9 տոննայի նկատմամբ կիրառվել է բոլորովին այլ մաքսային արժեք` 1.2 դոլար: Ու ստացվել է, որ «Քեթրինը» 1 կգ-ն մաքսազերծելու համար 80 տոկոսով ավելի քիչ է վճարել, քան Վրաստանից բանան բերած անձը: Նույն պատկերն է, օրինակ, շաքարի պարագայում: Ահա այս խնդիրն է ուզում լուծել կառավարությունը:

Հաջորդ ուշագրավ դրույթը, որ առաջ քաշեց վարչապետը, վերաբերում է մոնոպոլիստի կողմից ներմուծվող ապրանքի՝ ներքին շուկայում մեծածախ վաճառքի խնդրին: Վարչապետը հանձնարարեց էկոնոմնախ-ին եւ ՊԵԿ-ին. «Երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարեւոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ եւ մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ եւ հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող եւ մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միեւնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով»: Սա էլ է լուրջ խնդիր: Օրինակ շաքարի ներկրման-արտադրման մոնոպոլիային տիրապետող Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը ճիշտ այնքան է, որքանով որ այլ խանութները շաքար են ձեռք բերում մեծածախ շուկայից: Ակնհայտ է, որ շաքարը մանրածախ վաճառելու դեպքում այլ խանութները չեն կարող մրցել Ալեքսանյանի սուպերմարկետների հետ:

Ինքնին նշված խնդիրների ձեւակերպումը արդեն իսկ կարեւոր է: Բայց շատ ավելի կարեւոր է, որ դրանց լուծումներ գտնվեն: Իսկ այս հարցում անորոշությունները, մեղմ ասած, գերակայում են:

Տպել
2970 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել