Գալուստ Սահակյանի թոռը եւս քննության էր եկել. բակում սպասում էր հոր ծառայողական մեքենան

03/06/2016 schedule21:30

Կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից բուհերի դիմորդների գիտելիքների ստուգումով այսօր մեկնարկեցին միասնական քննությունները: Հայտնի ու անհայտ ծնողների բազմաթիվ երեխաներ շատ կամ քիչ հուզմունքով մտել են քննական կենտրոններ, իսկ այնտեղից դուրս եկել հիմնականում խանդավառված` արձանագրելով, որ թեստերը շատ ավելի հեշտ էին, քան եղել են նախորդ տարվա քննական առաջադրանքները: Վերջիններս էլ իրենց հերթին բարդության աստիճանով զիջել են 2014-ի թեստերին:

«Այս տարի ինձ թվում է ավելի հեշտ էր: 2014 թվականի թեստն էլ էի գրել, համացանցում կա, ամեն տարի գնալով հեշտանում է»,- ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի դիմորդ Վահե Խաչատրյանը, որը քննություն էր հանձնել Երեւանի թիվ 190 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում` կենսաբանություն առարկայից: Առհասարակ, դիմորդները որեւէ դժգոհություն չհայտնեցին կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Վահեն` նույնպես: Բայց, ասաց, երեխաները հուշում էին իրար, ու դա ամբողջությամբ բացառել հնարավոր չէր: Ինքը նույնպես հուշել է կողքի սեղանին նստած դիմորդին:

Այս երեւույթն, ի դեպ, արտասահմանցի կրթության կազմակերպիչներին նախկինում զարմացնելու առիթներ տվել է, որոնց համար անհասկանալի է եղել հայկական մտածողությունը, երբ դիմորդն օգնում է մեկին, որն իր մրցակիցն է եւ վաղը կարող է բուհում հենց իր տեղը զբաղեցնել: Ապագա բժիշկն ասաց, որ դիմել է ընդհանուր բժշկության ֆակուլտետ, որտեղ շուրջ 270 տեղի համար պայքարելու է շուրջ 1 000 դիմորդ: Նաեւ նշեց, որ բուհի ընդունելության համար պարապել է կրկնուսույցի մոտ, բայց դրա անհրաժեշտությունը կար միայն մի առումով: «Առանց կրկնուսույցի մոտ պարապելու էլ կարող էի քննություն հանձնել, ուղղակի մենակ չես կարող քեզ ստիպել նստել, դաս անել, կթողնես հաջորդ օրվան»,- նկատեց Վահեն:

«Շատ լավ էի տրամադրված, լարվածություն չկար, ամեն ինչ նորմալ է, կարծում եմ 15-16 միավոր կհավաքեմ: Այս տարի թեստն ավելի հեշտ էր: Տարեցտարի հեշտանում է: Դա երեւի սխալ է: Պետք է ավելի դժվար լինի, որ ավելի շատ գիտելիք ունեցողները կարողանան ընդունվել, ավելի շատ պարապեն, ավելի լավ գնահատականներ ստանան»,- մեր հարցին պատասխանելով` կարծիք հայտնեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ դիմած Վելիխան Խլղաթյանը, որը դուրս էր եկել Ընդհանուր պատմություն առարկայի քննությունից: Ավելին, նա նշեց, որ թեստի առաջադրանքների մեծ մասը կրկնում էին նախորդ տարվա քննական թեստերի առաջադրանքները: Ընդամենը պատասխանի տարբերակների տեղերն էին փոխված: Քննասենյակից դրանից զարմացած դուրս եկավ նաեւ նրա ընկերը` Արման Եղիազարյանը:

«Նոր առաջադրանքներ էլ կային, բայց կային նաեւ կրկնվող կամ շատ նման հարցեր, որոնք եղել էին անցած տարի»,- մեզ հետ զրույցում փաստեց Արմանը` հավելելով, որ իր տպավորությամբ կրկնվում էին թեստի 80 հարցից առնվազն 20-30-ը: Վելիխանը նշեց, որ որեւէ առարկայի մասնավոր պարապմունքների չի գնացել, եւ դպրոցում ստացած գիտելիքները բավարար են եղել, որպեսզի այսօրվա քննությունից 15-16 միավոր ակնկալի: Արմանը 17 կամ ավելի միավորի հույս ուներ: Նա նույնպես ասաց, որ ի տարբերություն հայոց պատմության, ընդհանուր պատմություն առարկայի քննությանն ինքնուրույն է պատրաստվել:

Թիվ 190 դպրոցի բակում ավանդույթի համաձայն իրենց դիմորդ երեխաներին սատարելու եկած եւ արեւահարվող ծնողների մեջ հանդիպեցինք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդուն: Նրա աղջիկը նույնպես պատրաստվում է բժիշկ դառնալ եւ քննություն էր հանձնել կենսաբանություն առարկայից: «Ասում է, որ լավ է գրել: Ճիշտ է, ասում է, որ դժվար առաջադրանքներ էլ կային, հեշտ էլ, բայց տրամադրությունը լավ է, համենայնդեպս: Կարծում եմ, որ նորմալ է»,- ասաց Արման Սահակյանը: Նրա դուստրը նույնպես պարապել է կրկնուսույցի մոտ: «Իհարկե: Ավագ դպրոցում նաեւ իր ուսուցչուհու հետ է պարապել: Ինքը խելացի երեխա է: Ավագ դպրոցը հիմնարար գիտելիքներ տալիս է, բայց ցանկացած դեպքում կարծում եմ, որ դուք էլ, եթե բարձրագույն ինստիտուտ ավարտել եք, ինքներդ էլ հենց կրկնուսույցի մոտ պարապած կլինեք: Դա նույնիսկ Խորհրդային տարիներին էր այդպես, երբ որ մենք էինք ընդունվում ինստիտուտ»,- հավելեց նա:

Այս տարի բժշկական համալսարանում թանկացել են ուսման վարձավճարները: Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, որտեղ Արման Սահակյանի դուստրն է դիմել, 800 հազարի փոխարեն դարձել է 1 միլիոն դրամ: Հետաքրքրվեցինք, թե այդ գումարը վճարելը բարդություն չի՞ ներկայացնելու: «Դե, բնականաբար, միանգամից չես մուծելու ուսման վարձը, կարծում եմ, որ աշխատում ենք, հնարավորություն կունենանք ամբողջ ընտանիքով լուծելու մեր աղջկա խնդիրները»,- պատասխանեց դիմորդի հայրը:

Ի դեպ, նշված քննական կենտրոնից հեռանալիս դպրոցի հարակից տարածքում նկատեցինք պետական գույքի կառավարման վարչության պետի ծառայողական ավտոմեքենան: Նույն քննական կենտրոնում քննություն հանձնած մյուս դիմորդների ծնողների վճարած հարկերը, փաստորեն, ծառայեցվել էին Արման Սահակյանի ընտանիքի քննական հոգսերը թեթեւացնելուն: 

Տպել
8206 դիտում

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան