Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմությունը 1976թ. Մարգարովից Պանենկա

06/06/2016 schedule19:04

1976 թ. հունիսին Հարավսլավիայի Բելգրադ եւ Զագրեբ քաղաքներում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 5-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարը. վճռական խաղում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակ տոնելով Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն ԳՖՀ-ի նկատմամբ, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Չեխոսլովակիայի ընտրանին: Նոր սերնդի, հատկապես պատմությունից «ոտաբոբիկ»պատանիների համար երեւի թե անհասկանալի է «Հարավսլավիա», «Չեխոսլովակիա» անունները, իսկ «ԳՖՀ»-ը ասոցացվում է ներկայիս ԳՖՀ-ի հետ:

Այնինչ ընդամենը 40 տարի առաջ՝ 1976 թվականին, Եվրոպայի քարտեզի վրա կային դեռեւս չտրոհված Չեխոսլովակիա եւ Հարավսլավիա պետությունները եւ դեռեւս Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) հետ չմիավորված Գերմանիայի ֆեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ): Այն տարիներին ֆուտբոլն էր անգամ շատ ու շատ տարբերվում. Եվրոպայի եզրափակիչ մրցաշարին մասնակցում էին 4 թիմեր, հիմնական եւ լրացուցիչ ժամանակներում ոչ-ոքիի դեպքում էլ հաջորդ օրը նոր խաղ էր անցկացվում: Ամեն դեպքում 40 տարի առաջ Հարավսլավիայում կայացած եզրափակիչ մրցաշարը տարատեսակ սկանդալներով եւ հետաքրքիր իրադարձություններով մտավ պատմության մեջ, իսկ եզրափակիչ խաղում տեղի ունեցած մի դրվագ ֆուտբոլին տվեց նոր տերմին, որը մինչ այսօր էլ օգտագործվում է մեկնաբանների կողմից:

«Արարատ», Մարգարով 

Եվրոպայի 1976 թ. առաջնության ընտրական մրցաշարը մեկնարկեց 1974թ. հոկտեմբերին: Դեռ նույնն էր մրցակարգը. 32 երկրների ազգային հավաքականներ բաժանվել էին 8 խմբերի (յուրաքանչյուրում՝ 4 թիմ) եւ շրջանաձեւ մրցակարգի միջոցով (հանդիպումներ տանը եւ դրսում) որոշում էին խմբերի հաղթողներին: Խմբերում առաջին տեղեր գրաված 8 թիմերը այնուհետեւ բաժանվում էին զույգերի եւ 2-ական հանդիպումներում որոշում էին եզրափակիչ մրցաշարի 4 մասնակիցներին: Ընտրական մրցաշարը ձախողեցին Աշխարհի 1966թ. չեմպիոն Անգլիան, 1970թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի մասնակից Իտալիան, 1974թ. Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լեհաստանը, քառորդ եզրափակիչում էլ պայքարից դուրս մնացին Եվրոպայի նախկին չեմպիոններ Իսպանիայի եւ ՍՍՀՄ հավաքականները: Հայ ֆուտբոլասերների համար հատկապես ցավալի են այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Սովետական Միության հավաքականի շուրջ: Հիշեցնեմ, որ այդ տարիներին ՍՍՀՄ լավագույն թիմերից մեկը մեր «Արարատն» էր, որը 1973 թվականին նվաճեց ՍՍՀՄ չեմպիոնի կոչումը, դարձավ գավաթակիր:

1975-ի գարնանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում (այն տարիներին՝ Եվրոպայի Չեմպիոնների գավաթ) «Արարատը» Երեւանում պատմական հաղթանակ տարավ մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ, որի կազմում հանդես էին գալիս 1 տարի առաջ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած գերմանացի 6 ֆուտբոլիստներ: 1975 թվականին «Արարատը» 2-րդ անգամ նվաճեց նաեւ ՍՍՀՄ գավաթը, իսկ մեր թիմի հարձակվող Էդուարդ Մարգարովը գերմանացի Հերդտ Մյուլլերի հետ միասին դարձավ Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու. պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ ամենահեղինակավոր եվրագավաթի խաղարկությունում լավագույն ռմբարկու է դառնում ՍՍՀՄ-ը ներկայացնող ֆուտբոլիստ: Բայց անգամ նման նվաճումների պարագայում «Արարատի» ոչ մի ֆուտբոլիստ հնարավորություն չստացավ փայլել ՍՍՀՄ հավաքականում, իսկ այն ուներ եւ քաղաքական, եւ ներքին՝ «խոհանոցային» պատճառներ: 1974թ. Աշխարհի առաջնությունից ՍՍՀՄ-ը դուրս մնաց կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյանների որոշման հետեւանքով:

Չիլիում տեղի ունեցած հակասոցիալիստական հեղաշրջման հետեւանքով իշխանության գլուխ անցավ գեներալ Աուգուստո Պինոչետը, եւ ՍՍՀՄ քաղբյուրոյի որոշմամբ ՍՍՀՄ հավաքականին արգելվեց հանդես գալ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի ստադիոնում. այսպես, գրեթե առանց խաղալու ՍՍՀՄ-ը դուրս մնաց Աշխարհի 1974 առաջնության ընտրական մրցաշարից: Իսկ 1976 թվականի Եվրոպայի ընտրական մրցաշարից առաջ սովետական ֆուտբոլի ղեկավարները «փայլուն» միտք հղացան. հավաքականի կառավարումը ամբողջապես տրվեց երկրի 1974 թվականի չեմպիոն Կիեւի «Դինամոյի» մարզիչների ձեռքը եւ ՍՍՀՄ հավաքականը ուղղակիորեն վերածվեց «Կիեւի Դինամոյի»: Հատկանշական է, որ այն ժամանակահատվածում, երբ «Արարատը» հաղթում էր «Բավարիային», ՍՍՀՄ հավաքականը մրցում էր Իտալիայի հետ՝ կազմված բացառապես Կիեւի «Դինամոյի» 11 ֆուտբոլիստներից: Մեծ հաշվով «Կիեւի Դինամո - ՍՍՀՄ» թիմը ոչ մի լուրջ հաջողություններ չարձանագրեց, իսկ ահա այլ թիմերի, հատկապես «Արարատի» շատ ուժեղ ֆուտբոլիստներ ուղղակիորեն դուրս մղվեցին հավաքականից: 

Պանենկայի 11 մետրանոցը

1976 թվականի հունիսին Հարավսլավիայում կայացան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները. տանտերերի թիմը պարտվեց ԳՖՀ-ին՝ 2-4, Չեխոսլովակիան էլ հաղթեց Հոլանդիային՝ 3-1: 2 խաղերում էլ հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում, ընդ որում Գերմանիան պարտվում էր 0-2 հաշվով եւ փոխարինման դուրս եկած Դիտեր Մյուլլերի հրաշալի խաղի եւ գոլերի շնորհիվ կարողացավ նախ հավասարեցնել հաշիվը, ապա հաղթել: Այդ ժամանակ գործածության մեջ դրվեց ֆուտբոլային նոր ասույթ. «Գերմանիան չի կարող պարտվել, եթե իր կազմում ունի Մյուլլեր ազգանունով ֆուտբոլիստ»: Եզրափակիչում ԳՖՀ-ը կրկին պարտվում էր Չեխոսլովակիային 0-2 հաշվով, սակայն կարողացավ հավասարեցնել խաղը եւ հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ- ոքի՝ 2-2:

Համաձայն կանոնակարգի՝ թիմերը պետք է նորից մրցեին հաջորդ օրը, սակայն գերմանացիները առաջարկեցին բոլոր հարցերը լուծել հենց տեղում՝ 11 մետրանոց հարվածների օգնությամբ: ՈՒԵՖԱ-ի ղեկավարները օպերատիվ կերպով կարողացան փոփոխել կանոնակարգը եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը 1-ին անգամ որոշվեց հետխաղյա 11 մետրանոցների օգնությամբ: Այս հարվածաշարում վերջին հարվածը պետք է կատարեր Չեխոսլովակիայի թիմի ֆուտբոլիստ Անտոնին Պանենկան: Մոտենալով գնդակին, Պանենկան հարվածեց ուղիղ կենտրոնով՝ «օդապարիկ» հարվածով: ԳՖՀ-ի դարպասապահ Զեպ Մայերը մի կողմ թռավ, իսկ գնդակը նրա գլխավերեւով հայտնվեց դարպասի կենտրոնական մասում. մինչ այսօր էլ 11 մետրանոցների նմանատիպ իրացումը անվանվում է «Պանենկայի» հարված:

«Այդ Պանենկան կամ խելագար է, կամ հանճար», - այսպիսին է եղել ֆուտբոլի Արքա Պելեի արձագանքը Պանենկայի իրացրած 11 մետրանոցին: Հենց այս 11 մետրանոցի շնորհիվ էլ Չեխոսլովակիան առաջին եւ միակ անգամ (նման պետություն այլեւս գոյություն չունի) դարձավ Եվրոպայի չեմպիոն: 3-րդ տեղի համար պայքարում Հարավսլավիան պարտվեց Հոլանդիային 2-3 հաշվով. Զագրեբում կայացած այս հանդիպմանը ներկա են եղել ուղիղ 6766 հանդիսական՝ սա Եվրոպայի եզրափակիչ առաջնությունների հաճախելիության հակառեկորդ է:

Նկարում՝ Անտոնին Պանենկայի 11 մետրանոց այս հարվածը Չեխոսլովակիային դարձրեց Եվրոպայի չեմպիոն

Տպել
1572 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում