ԱԺ տնտեսական վարչությունը Հարկային նոր օրենսգրքի «փետուրները քամուն է տվել». թեժ է լինելու

07/06/2016 schedule22:00

Մոտ երկու տարի առաջ այս օրերին հայտարարվեց Հարկային օրենսգրքի նախագծի մշակման մեկնարկի մասին:

2014 թվականի հունիսի 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում այն ժամանակ դեռ նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նույնքան նորանշանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ այդ նախագծի մեկնարկին նվիրված շնորհանդես:

Նախագիծն արդեն պատրաստ է եւ քննարկվում է ԱԺ-ում: Նախագծի մշակման ֆինանսավորումը իրականացրել են միջազգային ֆինանսական կառույցները, եւ այդ կառույցների առաջ կառավարությունը ժամկետային պարտավորություն է ստանձնել, ըստ որի՝ այն պետք է ընդհանուր առմամբ պատրաստ լինի առավելագույնը երկու տարվա ընթացքում: «Դեդլայնը» լրանում է եւ առաջիկա օրերին նախագիծը առաջին ընթերցմամբ պետք է արժանանա ԱԺ-ի հավանությանը: Եվ կարժանանա: Բայց՝ միայն առաջին ընթերցմամբ: Վերջնականապես այն կընդունվի աշնանը, բայց ընդունվածը կլինի բոլորովին այլ փաստաթուղթ:

Ինչպես տեղեկացրել էինք, նախագիծը մոտ օրերս առաջին ընթերցմամբ ընդունելու եւ հետագայում այն արմատապես փոխելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Ու հիմա խնդիրն այն է, թե ինչպես կհիմնավորվի նախագծի այդպիսի փոփոխությունը: Այդ հիմնավորման ուրվագծերը թերեւս տվել է ՀՀ Ազգային Ժողովի տնտեսագիտական վարչությունը նախագծի վերաբերյալ իր եզրակացության մեջ: Այս եզրակացությամբ ժողովրդական լեզվով ասած, նախագծի «փետուրները քամուն են տվել»:

Մասնավորապես. նախագծով սահմանվում է, որ շրջանառության հարկի կիրառության շրջանակը 115 միլիոն դրամից նվազեցվում է մինչեւ 40 միլիոն դրամի: Այսինքն, եթե նախագիծն այս ձեւով ընդունվի, ապա տարեկան 40 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողները 2018 թվականից այլեւ չեն կարող աշխատել շրջանառության հարկի տիրույթում եւ պետք է անցնեն հարկման սովորական` ԱԱՀ-ի դաշտ: Նախագծի հեղինակները այս մոտեցումը հիմնավորել են հետեւյալ կերպ. «...շրջանառության հարկի 115 մլն. դրամի չափով շեմի կիրառությունը գործնականում նշանակում է, որ շուրջ 72 հազ. ակտիվ հարկ վճարողների մոտավորապես 90 տոկոսը գործելու է շրջանառության հարկի համակարգում: Այս մոտեցումը ընդունելի համարվել չի կարող, քանի որ եթե կարճաժամկետ հեռանկարում կամ անցումային որեւէ ժամանակահատվածում շրջանառության հարկի բարձր շեմը կարող է որոշակիորեն հիմնավորված լինել, ապա երկարաժամկետ հեռանկարում այսպիսի բարձր շեմի կիրառությունը որեւէ կերպ արդարացված չէ,... »:

ԱԺ տնտեսագիտական վարչությունը բավականին կոշտ է արձագանքել այս հիմնավորմանը: «Տեսականորեն տվյալ հիմնավորումը միանգամայն արդարացի է եւ ընդունելի, սակայն գործնական կիրառության կամ փոքր եւ միջին բիզնեսի վրա այս փոփոխության բացասական ազդեցության չեզոքացման առումով անհրաժեշտ է ապահովել մի շարք այլ պայմաններ եւս, մասնավորապես` արտադրության եւ շրջանառության համատարած եւ պարտադիր փաստաթղթավորման ապահովումը, հարկային վարչարարության բնագավառում խտրական մոտեցումների եւ կոռուպցիայի վերացումը, ստվերային տնտեսության ծավալների կտրուկ նվազումը ..., մրցակցային առողջ միջավայրի ապահովումը եւ այլն, որոնց ուղղությամբ գործնական քայլերի առումով նախագծի հիմնավորման մեջ որեւէ տեղեկություններ ներկայացված չեն: Այսինքն, նախագիծը որեւէ կերպ չի հիմնավորում, որ Հայաստանն արդեն անցել է այն անցումային փուլը, որում շրջանառության հարկի կիրառման բարձր շեմն արդարացված էր: Մեր կարծիքով, նշված անցումային փուլը կարելի է անցած համարել միայն այն դեպքում, երբ համապատասխան վերլուծությունների արդյունքում կպարզվի, որ գործնականում լուծված են այն հիմնական խնդիրները, որոնք հանդիսանում են անցումային փուլի չափորոշիչներ...»:

ԱԺ տնտեսագիտական վարչության կազմած եզրակացությունը լի է «քլնգոցներով»: Ըստ այդմ, նախագծի որոշ, շատ կարեւոր ու սկզբունքային դրույթներ կազմված են հարկային օրենսգրքի մշակման հայեցակարգի ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Եզրակացության մեջ մատնանշված են նախագծի հոդվածներ, որոնք «ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր» են պարունակում: Հանձնաժողովի կարծիքով եկամտային հարկի դրույքաչափերի առաջարկվող «փոփոխությունները հետապնդում են գլխավորապես ֆիսկալ նպատակներ` ծանրացնելով եկամտային հարկ վճարողների գերակշիռ մեծամասնության հարկային բեռը: Սրա արդյունքում, կարծում ենք, զգալիորեն կնվազի վարձու աշխատողների հիմնական զանգվածի փաստացի գնողունակությունը» եւ կնպաստի «աշխատուժի արտահոսքի մեծացմանը (հատկապես` դեպի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այս հարկի դրույքաչափը կազմում է 13-15 տոկոս):

ԱԺ տնտեսագիտական վարչության այս եզրակացությունը մեղմացված, սուր ծայրերը մի քիչ կլորացված տարբերակով ամենայն հավանականությամբ կդրվի նաեւ ԱԺ մեծամասնության հավաքական կարծիքների հիմքում: Ու կստացվի, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն քննադատում է նույն ՀՀԿ-ի կողմից ձեւավորված կառավարության ստորաբաժանումների ներկայացված նախագիծը, որը մշակվում է արդեն երկու տարի, եւ այս ընթացքում մամուլում բազմաթիվ ահազանգեր են հնչել թե նախագծում առկա դրույթների, եւ թե մշակման գործընթացի վերաբերյալ: Բայց դրանք մինչեւ հիմա մնացել են անարձագանք: Այնպես որ, երկրի գլխավոր տնտեսական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները ԱԺ-ում բավականին թեժ են ընթանալու:

Տպել
2757 դիտում

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ