12-րդ դասարանում ուսուցիչները պետք է անեն այն, ինչ անում են կրկնուսույցները

07/06/2016 schedule19:10

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտրչյանը այսօր այցելել էր Երեւանի թիվ 170 դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ միասնական քննություն էր անցկացվում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: Նախարարը, նշանակումից ի վեր առաջին անգամ առիթ ունենալով մասնակցել քննական գործընթացին, դրա վերաբերյալ ներկայացրեց որոշ դիտարկումներ: Խոսեց նաեւ կրթության ոլորտում առկա մի շարք երեւույթների մասին, որոնք իր համար անհասկանալի են ու որոնք պետք է փոփոխվեն:

Լրագրողների եւ նախարարի հարցուպատասխանը փոքր կրճատումներով, ներկայացնում ենք ստորեւ:  

- Պարոն նախարար, Ձեր տպավորությամբ ինչպիսի՞ն է քննության կազմակերպվածությունը, եւ այս քննակարգը հնարավորություն տալի՞ս է ամբողջությամբ գիտելիքները դրսեւորելու:

-Նախ սա տարիների քննություն բռնած գործընթաց է, եւ եթե ուշադրություն դարձնում եք, ընդհանուր հասարակական լարվածություն համարյա թե չկա, եւ դա պայմանավորված է մի կողմից այս քննությունների ընթացակարգի խիստ մշակված լինելով, մյուս կողմից  ընդունելության տեղերի հատկացմամբ: Այսինքն` ըստ էության միջին գիտելիք ունեցող ցանկացած երեխա, նույնիսկ առանց կրկնուսույցի մոտ հատուկ պատրաստվածության, հնարավորություն ունի իր ուսումը շարունակելու բարձրագույն կրթական հաստատություններում: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ մենք ունենք որոշակի ծրագրեր: Երեւի արդեն հաջորդ տարի պիտի փորձենք մի քանի սկզբունքային հարցեր լուծել, որի մասին առիթ ունեցել եմ հնչեցնելու: Իրարից պետք է անջատենք երեք գործընթաց` բուն քննությունները, պետական պատվերը եւ մրցույթը: Քննությունները պետք է անցկացնի թեստավորման կենտրոնը եւ տա քննական գնահատականը: Այնուհետեւ մեկ համակարգի մեջ կենտրոնացնենք պետական պատվերը, եւ այդ պետական պատվերի մեջ շատ մեծ շեշտադրում կատարենք սոցիալապես անապահով շերտերի վրա, այսինքն` պետական պատվերի մի հսկայական զանգված դնենք զուտ սոցիալապես անապահով շերտերի անվճար ուսուցման վրա, եւ վերջում արդեն համալսարանները իրենք հաստատեն իրենց ընդունելության շեմերը եւ արդեն ըստ այդ շեմերի մրցույթները իրականացնեն: «Բարձրագույն կրթության մասին» օրենքով, որը մշակում ենք, մոտավորապես այս ձեւաչափն է սահմանվում, որը աշխարհի շատ երկրներում ընդունված է: Սա նաեւ հնարավորություն կտա ավելի հասցեական դարձնել պետության օժանդակությունը, քանի որ հանրապետության մի զգալի հատված, որը սոցիալապես անապահով շերտերից է, հնարավորություն չունի կրկնուսույցների մոտ պարապելու, նրանց ընտանիքները անգամ հնարավորություն չունեն ուսանողական վարկ վերցնելու: Ինքը կրթաթոշակ հասկացությունը պետք է բաժանվի երեք հատվածի` սոցիալական, նպատակային ուսուցման եւ գիտելիքի:

- Մտավախություն չկա՞, որ այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք բժշկական համալսարանն է տրամադրում, ընդունվեն ցածր գիտելիքներով երեխաները:

- Ինքը` թեստային այս կենտրոնացված համակարգը, ունի առավելություններ օբյեկտիվության, հակակոռուպցիոն, ընդհանուր արդարության իմաստով, բայց մասնագիտական որակի իմաստով ըստ էության ավտոմատ ստուգումները չեն տալիս այն հնարավորությունները, որը առաջավոր համալսարաններում անում են բանավոր քննության, փոխադրությունների կամ ասենք էսսեների եւ այլնի միջոցով: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ֆիզիկայի ֆակուլտետում ուժեղացված խումբը կամ հարցազրույցով անցումը վերացվել: Երեւի մի քանի ուղղություններով, որոնք մեր երկրի համար կարեւոր են, նաեւ որակի իմաստով, պետք է թույլատրել հարցազրույցների ներմուծումը եւ ուժեղացված խմբերի առաջացումը, որովհետեւ բարձրագույն կրթության համակարգը երկու խնդիր է  լուծում, նախ ընդհանուր միջին պատրաստվածության մակարդակ է ապահովում, բայց մյուս կողմից այստեղ է, որ պետք է երկրի առաջընթացի համար որոշակի ուղղություններ շեշտվեն, եւ կրթության որակը խիստ կարեւոր է ու այստեղ պետք է վստահել համալսարաններին: Մինչեւ հունիսի վերջը կներկայացնենք «Բարձրագույն կրթության» մասին օրենքի նախագիծը, որտեղ իսկապես նախարարության ֆունկցիաների կտրուկ բեռնաթափում է տեղի ունենալու, եւ համալսարանականա պատատասխանատվության եւ վստահության աճ: Համալսարանները պիտի իրենք վերցնեն պատասխանատվությունը, որպեսզի մենք նրանցից կարողանանք հետո պահանջել որակ: Եթե ամեն ինչ առնվում է նախարարության հսկողության ներքո, ապա դժվար է որակի պահանջ ներկայացնել կոնկրետ համալսարանին:

- Դիմորդները եւ նրանց ծնողները նշում են, որ առանց կրկնուսույցի ծառայության դիմելու չեն կարող երեխաները բուհ ընդունվել: Ավագ դպրոցում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում:

- Բացարձակ ճիշտ հարցադրում է, ամբողջությամբ մենք պետք է կարողանանք մինչեւ սեպտեմբեր առաջնահերթ քայլերն անել ավագ դպրոցի ուղղությամբ, այնուհետեւ մտածենք ընդհանուր չափորոշիչների կարգավորման մասին: Չափորոշիչների հանձնաժողովը ձեւավորված է, դրա աշխատանքները կտեւեն մի քիչ ավելի երկար (խոսքը վերաբերում է ազգային կրթակարգ ունենալու անհրաժեշտությանը), բայց որպեսզի կոնկրետ ծնողները եւ մեր աշակերտությունը արդեն հաջորդ տարի կարողանան այս խնդիրը ինչ-որ ձեւով լուծել, նախատեսել ենք միջոցառումների շարք, որը կունենա երկու հիմնական վեկտոր. առաջինը մենք կփորձենք բեռնաթափել 12-րդ դասարանը այնպես, որպեսզի երեխաները իրենց դպրոցական պետական քննությունների մի մասը կարողանան հանձնել ավելի շուտ` 11-րդ դասարանում կամ 12-րդ դասարանի առաջին կիսամյակում, իսկ երկրորդ կիսամյակում կամ ամբողջ 12-րդ դասարանում ուսուցիչները ըստ էության պիտի անեն այն, ինչ այսօր անում են ռեպետիտորները: Այսինքն` երեխաներին դպրոցում պիտի պատրաստեն բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելու` ըստ մասնագիտությունների: Եթե մենք հրապարակում ենք շտեմարանները, ապա ըստ էության միջին ընդունակությունների տեր երեխան կարող է առանց ռեպետիտորի հանգիստ պատրաստվել իր քննություններին` ունենալով ուսուցչի հսկողությունը:

- Պարոն Մկրտչյան, վերադառնանք անվճար տեղերին. որոշ մասնագիտությունների դեպքում նույնիսկ 19-ական միավորներ հավաքելը անվճարի շեմը հաղթահարելու համար քիչ է, իսկ որոշ բաժիններում 8-9 միավորը բավարար է, որպեսզի դիմորդն անցնի անվճար: Այս խնդիրը մի տեսակ անարդար մթնոլորտ է ստեղծում: Դա փոխվելո՞ւ է:

- Բացարձակ ճիշտ եք ասում, եւ երբ որ ես խոսում էի, այդ մտահոգությունը կար: Այսպես ասած ձեւավորվում են էլիտար մասնագիտություններ: Ինձ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու պիտի անվճար տեղ չունենանք իրավագիտության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: Երբ պետությունը կենտրոնացնի իր անվճար համակարգը եւ սոցիալական շեշտադրում կատարի, դա հնարավորություն կտա արմատապես փոխել ձեր ասած խնդիրը: Այդ դեպքում հնարավոր է սոցիալապես անապահով երեխան ստանա միջինը 14-15 կամ նույնիսկ ավելի ցածր միավոր եւ ձեռք բերի անվճար սովորելու իրավունք: Դա նաեւ մի ուրիշ հնարավորություն կտա. եթե այսօր մի քանի մասնագիտությունների վրա ուղղակի վտանգ է կախված (խոսքը քիմիայի, ֆիզիկայի որոշակի ուղղությունների մասին է), ապա այդ դեպքում պետությունը հնարավորություն կունենա մինչեւ 70-80 տոկոս անվճար տեղերը սամանելու այդ ուղղություններով, որպեսզի նաեւ խրախուսի երեխաներին` ուղղորդելու իրենց ուժերը դեպի բնագիտական առարկաներ:

- Պարոն նախարար, բարձրագույն կրթության ոլորտում մինչեւ հիմա հայտարարվող սկզբունքներից մեկը հետեւյալն էր, որ բուհ ընդունվելը պետք է հեշտ լինի, ավարտելը դժվար: Ձեր գնահատմամբ իսկապե՞ս ավարտելը դժվար է:

- Հիմա ե´ւ բուհ ընդունվելն է հեշտ, ե´ւ ավարտելը, ու դա իսկապես շատ է ազդում կրթության որակի վրա: Ես դեմ եմ, որ որոշ բուհեր իրենց ավարտական քննությունների ժամանակ անբավարաների պլան են դնում` ցույց տալու, որ խստություն են իրականացնում: Ընդհակառակը, եթե պետական քննության ժամանակ մեծ քանակությամբ անբավարար գնահատական է լինում, նշանակում է բուհը իր ֆունկցիան չի կատարել այդ տարիների ընթացքում: Եվ ընդհանրապես եթե շատ անբավարար են նշանակում, կոռուպցիոն ռիսկը կտրուկ աճում է: Այնպես որ ցուցանիշ վերցնել, որ այս բուհը այսքան հոգի պետական քննությունից կտրեց, լավ է աշխատում, իսկ այն բուհում քիչ մարդ կտրվեց, ուրեմն լավ չի աշխատում, իմ կարծիքով բացարձակ ճիշտ չէ: Խնդիրը հետեւյալն է, պետք է երկու ուղղությամբ իսկապես որակի գնահատում տեղի ունենա: Մեկը` բակալավրիական կրթության: Ընդհանուր առմամբ, բակալավրիական կրթության որակը բավարար է Հայաստանում, բայց մագիտստրանտական ուղղությունը վերաիմաստավորման կարիք ունի:

Տպել
4281 դիտում

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին