Բեթին ցանկանում է, որ հունիսի 7-ը ճանաչվի պատանիների օր

07/06/2016 schedule18:55

13-ամյա երգչուհի Բեթին կարծում է, որ մեծ բաց է, որ մինչեւ այսօր պատանիները ոչ մի տոն չունեն: Այդ մասին նա նշեց իր նոր՝ «New Generation», տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ: Լրագրողների հետ զրույցում Բեթին կարծիք հայտնեց, որ հունիսի 7-ը հարմար կլիներ այդ օրվա համար:

«Ես ցանկանում եմ իմ ընկերների օգնությամբ հունիսի 7-ը հայտարարել պատանիների օր, քանի որ կա երեխաների պաշտպանության օր, կա կանանց օր, կա տղամարդկանց օր, եւ, ըստ իս՝ ճիշտ կլինի, որ պատանիներն էլ ունենան ինչ-որ մի տոն: Հույս ունեմ, որ այս տոնը կընդունեն: Հունիսի 7-ը հռչակում եմ պատանիների տոն»,-ասաց նա:

Բեթին ընդգծեց, որ այսօրվա սերունդը՝ իր հասակակիցները, շատ տաղանդավոր են ու խելացի: Նա մեծ ցանկություն ունի, որ պատանիները զարգացնեն իրենց ունակությունները եւ իրենց երկրի արժանի ներկայացուցիչները լինեն: Հենց դա է նա հորդորում իր «New Generation» կոչվող նախագծի առաջին տեսահոլովակի միջոցով, որը նույնպես կրում է «New Generation» անվանումը:

«Տեսահոլովակը հզոր է, այն պարզապես ինչ-որ գեղարվեստական գործ չէ: Այն իրոք լավ է ստացվել: Մենք այս աշխատանքով ուզում ենք ասել, որ տարիքը կարեւոր չէ, եւ մենք մեր գիտելիքներով կարող ենք շատ բաներ հաղթահարել: Մենք փորձել են ուրախ տեսահոլովակ նկարահանել»,-ասաց նա:

Երգի խոսքերը գրել են Ալիս Դարբինյանն ու Ավետ Բարսեղյանը: Երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է:

«New Generation» նախագծի մյուս երգերն են «The Victory Dance»-ը եւ «Betty World»-ը»:

Տպել
828 դիտում

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական