Թենիս. Ռոլան Գարոս. Պատմական մրցաշար

07/06/2016 schedule19:40

Փարիզի կորտերում ավարտվել է թենիսի «Մեծ Սաղավարտի» մեջ մտնող Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոսը», որի կանանց եւ տղամարդկանց մրցաշարերում գրանցվեցին պատմական իրադարձություններ: Տղամարդկանց մենախաղերի եզրափակիչում հանդիպեցին իրենց վարկանիշով ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստներ սերբ Նովակ Ջոկովիչը եւ բրիտանացի Էնդի Մարեյը: Այս թենիսիստները արդեն 7-րդ անգամ էին հանդիպում «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում եւ այս ցուցանիշով զիջում են միայն ոչ վաղ անցյալում՝ 21-րդ դարի առաջին տասնամյակում աշխարհի ուժեղագույն թենիսիստներ համարվող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ իսպանացի Ռաֆայել Նադալին, որոնք 8 այսպիսի եզրափակիչներ են անցկացրել: Ֆեդերերի եւ Նադալի դիմակայությունները համարվում էին «դասական» թենիսի համար, բայց ժամանակները փոխվում են եւ հիմա՝ 21-րդ դարի 2-րդ տասնամյակում «դասական» կարելի է համարել արդեն Ջոկովիչի եւ Մարեյի դիմակայությունները:

Մինչ եզրափակիչը արդեն հայտնի էր, որ Ջոկովիչը դարձել է պատմության մեջ առաջին մարզիկը, որը կարողացել է աշխատել 100 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար միայն թենիսում տոնած հաղթանակների շնորհիվ (չհաշված բազմատեսակ հովանավորչական եւ գովազդային եկամուտները): Բայց միայն այս ցուցանիշով Ջոկովիչը չէր կարող մտնել թենիսի պատմության մեծագույն վարպետների շարքը. «Մեծ Սաղավարտի» մեջ մտնող Ավստրալիայի բաց առաջնության 6-ակի, Անգլիայի բաց առաջնության եռակի եւ ԱՄՆ-ի բաց առաջնության կրկնակի հաղթողին չէր բավականացնում ընդամենը 1 տիտղոս՝ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի կոչումը: 29-ամյա Ջոկովիչը կարիերայի ընթացքում արդեն 3 անգամ հանդես էր եկել «Ռոլան Գարոսի» եզրափակիչում, սակայն Ֆրանսիայի բաց առաջնության բացահայտ ֆավորիտ, այս մրցաշարի 9-ակի հաղթող իսպանացի Ռաֆայել Նադալը մշտապես խանգարել էր սերբ թենիսիստին նվաճել Փարիզը:

«Ռոլան Գարոս 2016»-ում Նադալը դուրս մնաց վնասվածքի հետեւանքով, եւ Ջոկովիչի ճանապարհը բացվեց. եզրափակիչում հաղթելով Մարեյին՝ 29-ամյա Նովակ Ջոկովիչը առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» հաղթողի կոչումը: Ջոկովիչը միեւնույն ժամանակ նվաճեց նաեւ հեղինակավոր «Կարիերայի սաղավարտը», որպես «Մեծ Սաղավարտի» մեջ մտնող բոլոր 4 մրցաշարերում հաղթանակ տոնած թենիսիստ: Նշեմ, որ պատմության ընթացքում ընդամենը 7 թենիսիստների էր հաջողվել նվաճել «Կարիերայի Սաղավարտը» (որոնց թվում են Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկած հայազգի Անդրե Աղասին) եւ Ջոկովիչը դարձավ 8-րդը մեծագույն թենիսիստների ցուցակում: Ընդ որում, Ջոկովիչը դարձավ առաջինը 1969 թվականից հետո, որին հաջողվեց իրար հետեւից հաղթել «Մեծ Սաղավարտի» բոլոր մրցաշարերում. անցյալ տարի՝ Անգլիայի եւ ԱՄՆ-ի, այս տարի՝ Ավստրալիայի եւ Ֆրանսիայի բաց առաջնություններում: Ընդամենը 2 ամիս հետո Ջոկովիչը հնարավորություն ունի իր նվաճումներին ավելացնել եւս մեկը՝ դառնալ «Ոսկե սաղավարտի» դափնեկիր, ինչի համար անհրաժեշտ է հաղթել Օլիմպիական խաղերում:

Երեկ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը, որի առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են համաշխարհային թենիսի վերջին ժամանակների ուժեղագույն մարզիկները՝ Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Ռոջեր Ֆեդերերը եւ Ռաֆայել Նադալը: Խորհրդանշական է, որ 1-ին քառյակում են 21-րդ դարի առաջին եւ 2-րդ տասնամյակների ուժեղագույն թենիսիստները:

«Ռոլան Գարոս 2016»-ի կանանց մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի, գրեթե բոլոր տիտղոսները եւ մրցանակները նվաճած, այդ թվում եզակի՝ «Ոսկե սաղավարտի» դափնեկիր ամերիկուհի 35-ամյա Սերենա Ուիլյամսը եւ կարիերայի ընթացքում ընդամենը 1 անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում հանդես եկած իսպանուհի Գարբինե Մուգուրուսան: 23-ամյա Մուգուրուսան իր այդ առաջին՝ 2015 թ. Անգլիայի բաց առաջնության եզրափակիչում պարտություն էր կրել հենց Ուիլյամսից: Ամերիկուհին համարվում էր ակնհայտ ֆավորիտ նաեւ «Ռոլան Գարոսի» եզրափակիչում, բայց տեղի ունեցավ անակնկալ. հաղթեց եւ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի կոչումը նվաճեց Գարբինե Մուգուրուսան:

Հետաքրքիր է, որ 18 տարի իսպանուհիներին չէր հաջողվում նվաճել «Մեծ սաղավարտի» մեջ մտնող մրցաշարերից գոնե մեկի հաղթողի կոչումը, եւ Մուգուրուսան վերջապես ընդհատեց անհաջողությունների երկարամյա շարքը: Երեկ հրապարակված վարկանիշային աղյուսակում առաջատարը Սերենա Ուիլյամսն է, իսկ Մուգուրուսան կարիերայի ընթացքում առաջին անգամ բարձրացել է 2-րդ հորիզոնական: Լավագույն եռյակը եզրափակում է Ագնեշկա Ռադվանսկան (Լեհաստան): Ավելացնեմ, որ «Մեծ սաղավարտի» մեջ մտնող հաջորդ մրցաշարը Անգլիայի բաց առաջնությունն է՝ «Ուիմբլդոնը», որը մեկնարկելու է այս ամսվա վերջին:

Տպել
1228 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում