Համաշխարհային սպորտ. 2 գերտերությունների հերոս - հակահերոսը

08/06/2016 schedule12:00

20-րդ դարի 70-ական թվականներին Խորհրդային Միությունում ամերիկացի 2 հերոսներ կային. մարդու իրավունքների պաշտպան Անժելա Դեւիսը եւ բռնցքամարտիկ, 1960 թվականի Հռոմի Օլիմպիական խաղերի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Կասիուս Քլեյը՝ Մուհամեդ Ալին: 20-րդ դարի աշխարհի հզորագույն 2 տերությունները՝ ՍՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը, տարիներ շարունակ գաղափարական պայքար էին մղում, եւ մի քանի դեպքերում  այն ուղղակի առնչություն է ունեցել սպորտի հետ: Ամենաակնառուն լեգենդար բռնցքամարտիկ, միգուցե պատմության լավագույն մարզիկ (համենայնդեպս այսպես է միջազգային հեղինակավոր մի քանի պարբերականների վարկածով) Մուհամեդ Ալիի պատմությունն է, որը նախ ԱՄՆ-ում անցավ հակահերոսից հերոս տանող բարդ ճանապարհը, իսկ ՍՍՀՄ-ում ստացվեց ուղիղ հակառակը՝ Ալին նախ հերոս էր, ապա մոռացվեց, դարձավ հակահերոս: Թերեւս պատմության մեջ դժվար է գտնել որեւէ այլ մարդու, անգամ ոչ սպորտի բնագավառից, որը նման տարաբնույթ գնահատականների «արժանացած» լինի ՍՍՀՄ-ում եւ ԱՄՆ-ում:

ՍՍՀՄ-ի հերոսը 

ՍՍՀՄ կոմունիստական կուսակցության գաղափարախոսները Մուհամեդ Ալիին ներկայացնում էին որպես ԱՄՆ-ի «իմպերիալիստական նկրտումների դեմ պայքարող մարտիկ». սեւամորթ մարզիկ, որը հրաժարվել է մեկնել Վիետնամ՝ պատերազմի, ինչի համար դատապարտվել, ապա հալածվում էր «կապիտալիստական ռեժիմի» կողմից: Ընդ որում, սովետական մամուլում ավելի հաճախ օգտագործվում էր Կասիուս Քլեյ անուն-ազգանունը, թեեւ  արդեն 1964 թվականից հետո Կասիուս Քլեյ անունը պաշտոնապես փոխվել էր Մուհամեդ Ալիի (իհարկե, դա սովետական մարդկանց հայտնի դարձավ շատ ուշ): Պրոֆեսիոնալ սպորտը չընդունող (ինչպես կարող էր սովետական մարզիկը մրցումների դուրս գալ գումարի համար) ՍՍՀՄ սպորտկոմիտեի առաջարկով 1975 թվականին ցուցադրվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մենամարտ. գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկում էին Մուհամեդ Ալին եւ Ջո Ֆրեզերը. եթե չեմ սխալվում, դա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների առաջին մենամարտն էր, որ ցուցադրվեց ՍՍՀՄ-ում՝ բնականաբար ի պատիվ Ալիի: Ի դեպ, նշեմ, որ մինչ այժմ էլ այդ մենամարտը, որը կայացել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, համարվում է բոլոր ժամանակների լավագույններից մեկը եւ զուտ քաղաքական խնդիրների հետեւանքով սովետական մարդիկ բախտ ունեցան այն դիտել հեռուստատեսությամբ:

1978 թվականի մայիսին Մուհամեդ Ալին՝ կնոջ հետ, այցելեց Սովետական Միություն. շրջեց Մոսկվայի Կարմիր հրապարակում, այցելեց Տաշքենդ՝ ծանոթանալու սովետական հասարակ, աշխատավոր մարդկանց հետ, հանդիպեց ՍՄԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին: Մոտ 1 տարի շարունակ ՍՍՀՄ բոլոր կինոթատրոններում ֆիլմերից առաջ ցուցադրվում էր վավերագրական կինոնկար Մուհամեդ Ալիի՝ ՍՍՀՄ կատարած այցի մասին: Կադրերում անընդհատ հայտնի բռնցքամարտիկն էր՝ Մոսկվայում, Տաշքենդում, Կրեմլում՝ ընկեր Բրեժնեւի հետ, հետո «մեծ ոգեւորությամբ» ընդունում է ՍՍՀՄ առաջնորդի գրած գիրքը, եւ վերջում իր կարծիքը հայտնում Սովետական Միության մասին: «Ես սպասում էի, որ կտեսնեմ ռոբոտների երկիր, բայց տեսա մոտ 100 ազգությունների երկիր, որոնք ապրում են հարմոնիայի մեջ», - սրանք Մուհամեդ Ալիի խոսքերն էին, որոնք նա արտասանել էր Մոսկվայի օդանավակայանում, եւ այն դարձել էր Խորհրդային Միության գաղափարախոսների համար մատի փաթաթան: Մոտ մեկուկես տարի Ալին էր Սովետական Միության էկրաններին՝ ինչպես նրան ներկայացնում էին ՍՍՀՄ-ում՝ «կապիտալիստական վարչակարգի դեմ պայքարող ազնիվ սպորտսմենը, սովետական կարգերի ջատագովը»: 1979 թվականի վերջերին, երբ ՍՍՀՄ-ը զորքեր մտցրեց Աֆղանստան, Մուհամեդ Ալին անհայտացավ մեր էկրաններից. կարծես չէր եղել նման մարդ, կարծես այլեւս գոյություն չուներ պրոֆեսիոնալ բռնցքամարտ...

Լեգենդ- քաղաքացին

Իհարկե, ցանկացած իրողություն ի վերջո հայտնի է դառնում, եւ դա միայն ժամանակի հետ է կապված: ՍՍՀՄ փլուզումից հետո հայտնի դարձան Ալիի «անհայտանալու» պատճառները: Իրականում Ալին դատապարտել էր ՍՍՀՄ զորքերի մուտքը Աֆղանստան, դարձել 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերը բոյկոտելու առաջամարտիկներից մեկը: Հերոսից անհայտություն՝ այսպիսին էր Մուհամեդ Ալիի ճակատագիրը ՍՍՀՄ - ում: Արդեն հետագայում հայտնի դարձան նաեւ Ալիի՝ ՍՍՀՄ այցի այլ մանրամասները, մասնավորապես Սամարղանդ այցի նպատակները: «Իսլամի ժողովուրդ» սեկտայի անդամ Մուհամեդ Ալին ՍՍՀՄ այցելելուց առաջ պահանջ էր ներկայացրել անպայման աղոթք անել Միջին Ասիայի մուսուլմանական հոգեւոր կենտրոնում՝ Սամարղանդի մզկիթում, ինչը սովետական մարդկանց ներկայացվեց որպես հանրահայտ բռնցքամարտիկի ծանոթություն հասարակ, աշխատավոր ժողովրդի հետ: Ալիին ՍՍՀՄ-ում ներվեց անգամ չլսված-չտեսնված մի պատմություն. Տաշքենդի ռեստորաններից մեկում ճաշելուց հետո Ալիի կինը հավաքել, պայուսակն էր լցրել արծաթյա սպասքը, որը տեղի թանգարանից բերվել էր հատուկ հյուրերի՝ Ալիի եւ նրա կնոջ համար:

Շատ ավելի ուշ սովետական մարդկանց հայտնի դարձավ նաեւ Մուհամեդ Ալիի իրական կյանքի պատմությունը: Իրականում Ալիին ոչ մեկը չէր պարտադրել մեկնել պատերազմի՝ Վիետնամ. պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած մարզիկը 1967 թվականին ուղղակի հրաժարվել էր ծառայել բանակում, հաշվի առնելով իր դավանանքը, կրոնական առանձնահատկությունները: Հրաշալի հռետոր, սեւամորթների իրավունքի պաշտպան Ալիի դատավարությունը ձգվել է մոտ 3 տարի, որոնց ընթացքում նա զրկվել է իր բոլոր կոչումներից, մրցանակներից: Ամերիկացիների մի հոծ շերտ դատապարտում էր Ալիին նաեւ դավանափոխության համար. քրիստոնյա ծնված Կասիուս Քլեյը 1964 թվականին ընդունեց իսլամ եւ դարձավ Մուհամեդ Ալի: «Շատ ու շատ սեւամորթներ ամաչում էին իրենց մաշկի գույնի համար: Իսկ ես հպարտանում էի: Նկարներում անգամ հրեշտակներն էին սպիտակամաշկ», - հիշել է Ալին: Ի վերջո, 1970 թվականին Ալին արդարացվում է, եւ սկսվում են կարիերայի նրա լավագույն տարիները: Բացառիկ տեխնիկայի, ռինգում պահվածքի համար Ալին ստացել էր «թիթեռ» մականունը, ինչը բավական տարօրինակ է ծանրքաշային բռնցքամարտիկի համար:

Համաշխարհային սպորտի պատմության մեջ են մտել Ալիի 3 մենամարտերը մեկ այլ լեգենդար բռնցքամարտիկի՝ Ջո Ֆրեզերի հետ: Ինքնահավան ու ինքնավստահ, բոլոր երեւույթների նկատմամբ սեփական պատկերացումներն ունեցող Մուհամեդ Ալիին լավագույնս բնութագրում են հենց իր խոսքերը. «Եթե դուք ցանկանում եք հաղթել ինձ, արթնացեք եւ ներողություն խնդրեք»: Կյանքի վերջին 30 տարիները Մուհամեդ Ալին տառապում էր ծանր՝ «Պարկինսոնի» հիվանդությամբ: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում գլխին ստացած հազարավոր հարվածները անհետեւանք չմնացին. դժվարությամբ շարժվող եւ ծանր խոսող Ալին ամեն դեպքում մնաց համաշխարհային սպորտի պատմության մեծագույն մարզիկներից մեկը, եւ նրա հայտնվելը ցանկացած միջոցառման ժամանակ դառնում էր երեւույթ: Հունիսի 10-ին աշխարհը հրաժեշտ է տալու Ալիին... 

Տպել
2293 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում