ՀՀ-ում գործազրկությունը պաշտոնական թվերով մոտեցել է 20 տոկոսին, աղքատությունը խորացել է

08/06/2016 schedule18:02

Հայաստանում սպառողական գների նվազումը նորանոր ռեկորդներ է սահմանում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով` այս տարվա մայիսին անցած տարվա մայիսի համեմատ սպառողական գները Հայաստանում նվազել են 2.1 տոկոսով:

Սա հենց այն «տասներկուամսյա գնաճն է», որը տվյալ դեպքում գնանկում է: Ականջ շոյող «գնանկում» բառը իրականում այդքան էլ շոյող չէ եւ տնտեսագետները գիտեն, թե ինչ սարսափելի ու մահացու կարող է լինել այդ «շոյանքը»: ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով ամեն տարի սահմանվում է, որ գնաճը Հայաստանում պետք է լինի միջինը 4 տոկոս, իսկ շեղումը այդ ցուցանիշից չի կարող գերազանցել 1.5 տոկոսը: Այսինքն, երբ գնաճի ցուցանիշը 2.5-ից 5.5 տոկոս է, դա լավ է: Դրանից ավելի բարձր կամ ցածր ցուցանիշը արդեն վտանգավոր է: Միայն Հայաստանում չէ, որ այդպես է: Եվրոպական շատ երկրներում իշխանությունները անցած ողջ տարվա ընթացքում անասելի ջանքեր էին գործադրում, որպեսզի խուսափեն գնանկումից: Այդ ջանքերը ավելի էներգատար են, քան չափից ավելի գնաճի դեմ պայքարը: Այլ կերպ ասած, գնանկումը իրենից ավելի մեծ վտանգներ է ներկայացնում, քան գնաճը:

Եվ ուրեմն, ո՞րն է այստեղ խնդիրը: Բերենք մի օրինակ: Երբ, ասենք, թթվասերի գինը սկսում է նվազել, բայց դրա սպառումը չի ավելանում, ապա թթվասեր արտադրողը նախատեսվածից ավելի քիչ եկամուտներ է ստանում, եւ այլեւս գումար չի ունենում արտադրությունը ընդլայնելու, տեխնոլոգիան արդիականացնելու, լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու եւ այլնի համար: Դա բերում է նաեւ նրան, որ արտադրողը ավելի քիչ է հումք գնում: Տուժում է նաեւ հումք, տվյալ դեպքում՝ կաթ արտադրողը: Կաթ արտադրողը իր հերթին ավելի քիչ է կեր գնում, հետեւաբար տուժում է նաեւ կեր արտադրողը եւ այսպես շարունակ: Շատ պարզունակ ու կոպիտ այս օրինակից կարելի է պատկերացում կազմել, թե գնանկումը ինչ հետեւանքներ է բերում տնտեսությանը: Մի խոսքով, գնանկումը ըստ էության քայքայում է տնտեսությունը: Եվ դա է պատճառը, որ եվրոպական երկրներում իշխանությունները ընկնում են ցնցումների մեջ, երբ ուրվագծվում է գնանկման հեռանկարը:

Մեր իշխանություններին սա կարծես բոլորովին չի հետաքրքրում, առավել եւս՝ չի մտահոգում: Ավելին, նույնիսկ գլուխ գովելու ակնարկներ են լինում, թե տեսեք, Հայաստանում աշխատավարձը աճել է, իսկ գները նվազել են, իսկ դա նշանակում է, որ մարդիկ հարստացել են: Իրականությունը ճիշտ հակառակն է: Կրկին բերենք մի պարզունակ օրինակ: Մի ընկերությունում աշխատում էր 10 հոգի, որոնցից յուրաքանչյուրը ստանում էր 1000 դրամ աշխատավարձ: Այսինքն, ընկերության աշխատավարձային ֆոնդը կազմում էր 10 հազար դրամ: Աշխատողներից մեկին ազատում են աշխատանքից, իսկ մյուսների աշխատավարձը բարձրացնում են 50 դրամով: Ստացվում է, որ մնացած աշխատողների աշխատավարձը աճեց 5 տոկոսով, բայց աշխատավարձային ֆոնդը դարձավ 9 հազար 450 դրամ: Այսինքն, առաջին հայացքից ունենք աշխատավարձի 5 տոկոսանոց աճ, բայց աշխատավարձի տեսքով բաժանած գումարը նվազել է: Իսկ աշխատավարձը հենց այն ֆինանսական միջոցներն են, որոնք հետագայում կրկին մտնում են շրջանառության մեջ, ծախսվում են, պատկերավոր ասած, թթվասեր գնելու եւ արտադրողին ֆինանսավորելու համար: Ու հիմա մենք Հայաստանում ունենք հենց այս վիճակը` գործազրկությունը նույնիսկ պաշտոնական տվյալներով արդեն մոտեցել է 20 տոկոսին, աղքատությունը խորացել է, իսկ աշխատավարձերը աճել են: Պարզապես շատ ավելի քիչ մարդ է ստանում աշխատավարձ, քան նախկինում:

Մի խոսքով, գնանկումը  վատ, շատ վատ բան է: Ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել: Կան մի քանի պարզ քայլեր, որոնցից ամենաարդյունավետը տնտեսությունը «էժան» փողերով ապահովելն է: Այսինքն, եթե վարկերի տոկոսները նվազում են, տնտեսվարողները օգտվում են իրավիճակից, վերցնում են վարկեր, ներդնում են բիզնեսի մեջ, աշխուժացնում են տնտեսությունը, մարդկանց գնողունակությունը բարձրանում է, նրանք ավելի շատ են ապրանքներ ու ծառայություններ գնում, ու գները սկսում են բարձրանալ ու հասնել իրենց թիրախային սահմաններին: Իսկ որպեսզի բանկերը իջեցնեն վարկերի տոկոսադրույքները, անհրաժեշտ է, որ Կենտրոնական բանկը, որպես այդ փողերի «տիրակալ», իր հերթին էժան վարկեր տրամադրի բանկերին: Դրա համար ԿԲ-ն պետք է շեշտակի նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Մեր Կենտրոնական բանկը, սակայն, գնում է լրիվ հակառակ ուղղությամբ: Նախ ստիպում է, որ բանկերը իրենց տված վարկերին համարժեք գումար «պահուստավորեն», այսինքն իրենց փողերը բերեն, պահեն Կենտրոնական բանկի նկուղներում, որ  քիչ փող ունենան  վարկեր տրամադրելու համար: Դրա հետ մեկտեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում է չափազանց բարձր մակարդակի վրա: Արդյունքում մեր տնտեսվարողները ստանում են 14-24 տոկոսանոց վարկեր, որը բիզնես վարելու տեսակետից ուղղակի թալան է: Բայց փոխարենը իշխանությունը ընդհանրապես եւ ԿԲ-ն մասնավորապես հասել են իրենց հիմնական նպատակին` դրամի փոխարժեքը կայուն է: Այդ գնով կայունությունը այլ կերպ, քան պոպուլիզմ, անվանել չի կարելի: Իսկ ցանկացած պոպուլիզմ թանկ, շատ թանկ է նստելու հանրության վրա: Մենք եւ գալիք սերունդները շատ թանկ ենք վճարելու դրա համար:

Տպել
3631 դիտում

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է