Ռուսը, չինացին, Սերժը.բժշկական պարագաների 2 տարի առաջ բացված գործարանը մինչ օրս չի գործում

08/06/2016 schedule21:49

Եթե հիշում եք, 2014 թվականի մարտին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երեւանում բացվեց մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների «Մեգա Մեդ» գործարանը: Դրանից հետո եկավ ու անցավ 2015-ի մարտը, ապա նաեւ 2016-ինը, բայց ավելի քան երկու տարվա ընթացքում «Մեգա Մեդ»-ի արտադրանքը ոչ ոք չտեսավ: ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես այս գործարանից տեղական արտադրության բժշկական պարագաներ ձեռք չի բերում: Եվ ինչպես ձեռք բերի, երբ այն ոչինչ էլ չի թողարկում:

Այսօր այցելեցինք Քանաքեռում գտնվող «Մեգա Մեդ»: Պարզվեց, վերջինս անգործության է մատնված: Գործարանի մուտքի մոտ մեզ դիմավորեց անվտանգության ծառայության աշխատակցուհին, ասաց, որ ներսում ոչ ոք չկա, ղեկավարներն էլ հազվադեպ են լինում, այնպես որ դժվար է հստակ իմանալ, թե երբ կարելի է նրանց այդտեղ հանդիպել: Իսկ տարածքի բնակիչները գործարանի չաշխատելու վերաբերյալ իրենց տեղեկություններն ունեին: Ասում էին, որ բաժնետերը երեքն են՝ ռուսը, չինացին եւ Սերժը, որոնց միջեւ էլ կռիվ է ընկել ամբողջ բաժնեմասին տիրանալու համար: «Մինչեւ մեկ բաժնետեր չլինի, էս գործարանը չի աշխատի»,- համոզմունք էին հայտնում քանաքեռցիները ու ավելացնում, այդ պայքարում կհաղթի նա, ով ավելի ուժեղ կլինի: Այստեղ նաեւ նկատում էին, որ բազմաթիվ քաղաքացիներ, աշխատանք գտնելու աղոտ հույսով գալիս են գործարան, անվտանգության ծառայության աշխատակցի մոտ թողնում իրենց տվյալներն ու հեռանում՝ սպասելու:

մի քիչ հետ նայելով

Ինչպես արդեն նշեցինք, Սերժ Սարգսյանը գործարան էր այցելել 2014 թվականի մարտին: Նախագահական նստավայրից դրա վերաբերյալ ժամանակին տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հանրապետության Նախագահն այսօր Երեւանում ներկա է գտնվել ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա Մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության գործարանի բացման արարողությանը: ...Պատասխանատուների ներկայացմամբ, «Մեգա Մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության ծրագրի շրջանակներում բաժնետիրոջ կողմից մինչ այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ ներկայումս աշխատանքային պայմանագրեր են ստորագրվել 112 անձանց հետ: Գործարանում միջին աշխատավարձը կազմում է 150 հազար ՀՀ դրամ: Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, մինչեւ ս.թ. մայիսի վերջը նախատեսվում է բարձրացնել գործարանի արտադրական հզորությունները՝ աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400-ի: Այս փուլում գործարանում արտադրվելու են բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ, արյան հավաքման վակուումային եւ կաթիլային համակարգեր: Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի: Ձեռնարկության բացման արարողության շրջանակներում այսօր այդ նպատակով արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ ստորագրվել են «Մեգա Մեդ» ընկերության պատրաստի արտադրանքի առաքման եւ համագործակցության վերաբերյալ հուշագրեր»:

Նույն 2014 թվականին «Աֆինա պալլադա» հոլդինգի նախագահ Հայկ Մաղաքելյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե «Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա ոչ միայն համոզեց, այլեւ պահանջեց, որ մենք պետք է ներկա լինենք Հայաստանի տարածքում: Սկզբունքորեն մենք մեր ընտրության հարցում չենք սխալվել, եւ կարծում ենք՝ սա միայն սկիզբն է ոչ միայն այստեղ, այլեւ Արցախում»: Հայկական երկրորդ հանրապետությունում ծավալելիք գործունեության մասին Մաղաքելյանը մանրամասներ չի ներկայացրել, բայց ընդգծել է, որ իրենց արմատները Ղարաբաղից են, այն իմաստով, որ յուրաքանչյուր ղարաբաղցու պարտքն է օգտակար լինել այդ երկրին:

ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում,  սակայն, որպես «Մեգա Մեդ» ՍՊԸ-ի հիմնադիր, նշվում է «Ռոսմեդպրոմ» ՓԲԸ-ն, որի մասին համացանցում շատ քիչ տեղեկություններ գտանք: Ըստ այդմ, ընկերության իրավաբականան հասցեն է՝ ՌԴ Նովոսիբիրսկի մարզ, քաղաք Բերդսկ, Արդյունաբերական նրբանցք 2 Ա: Գործադիր տնօրենն է Եվգենիա Կուզմինան: Ով այսքանը: Չկան ոչ վեբ կայքի, ոչ էլեկտրոնային փոստի հասցեներ եւ ոչ էլ որեւէ հեռախոսահամար:

դա բացում չէր

Այսօր մեզ հաջողվեց հեռախոսակապ հաստատել «Մեգա Մեդ» գործարանի տնօրեն Գագիկ Մաթեւոսյանի հետ:

- Պարոն Մաթեւոսյան, ինչու գործարանը չի աշխատում:  

- Գործարանը չի աշխատում, արտադրանք չի տալիս, սպասում ենք կորեացիների վերջին այցին, նրանք ինժեներական աշխատանքներով պետք է կարգավորեն սարքավորումները, հանձնեն մեր մեխանիկներին: Իրենք հիմա տարբեր երկրներում են, պիտի հավաքվեն Կորեայում եւ գան Երեւան: Տեխնոլոգիական հարցեր կան, որոնք փորձարկման ժամանակ առաջանում են: Իրենք տանում են՝ սարքավորումները վերանորոգեն, բերեն, եւ մեզ հանձնարարում են ինչ-որ փոփոխություններ կատարել: Զուտ տեխնոլոգիչեսկի հարցեր են, որոնք բնական են:

- Կորեցիների գալու հստակ ժամկետ կա՞:

- Մեր կոմերցիոն տնօրենը հիմա Կորեայում է, զբաղվում է այդ հարցերով:

- Կարծեմ թե 2015-ին էլ ասել էիք, որ կորեացիներին եք սպասում: Դրանից հետո մեկ տարի է անցել:

- Արտադրամասերը մի քանիսն են: 2015 թվականին իրենք եկել են, մի արտադրամասն են հանձնել, 2016 թվականի փետրվարին եկել են մյուսը հաձնել, եւ ունենք մեծ արտադրամաս, որը բոլոր տեսակի ներարկիչների, ինսուլինի ասեղի, ասեղների եւ արյան սրվակների հավաքման արտադարամասն է: Այդտեղ մի քանի հոսքագծեր են, որոնք մասնակի գալիս են, հանձնում են մեր մեխանիկներին: Դրա համար պրոցեսը երկար է տեւում: Ապրիլի վերջերին մի խումբ էր եկել, մայիսի սկզբներին մի խումբ էր եկել, բոլորը տարբեր մասնագետներ են: Տեխնոլոգիական հարցեր են առաջանում: Մինչեւ մենք դրանք վերացնում ենք, փոխում ենք ձեւը, դա էլ ժամանակի հետ կապված է: Այնպիսի բաներ կան, որոնք Հայաստանում չենք կարողանում գտնել, Ռուսաստանից ենք պատվիրում:

- Կարո՞ղ ենք ասել, որ շտապել եք՝ գործարանը բացելու հարցում:

- Գործարանի բացում չի եղել, նախագահի այց է եղել: Գործարանի բացում ինչպես կարող էր լինել, եթե սարքավորման վերջնամասը չի եկել: Տեխնոլոգիական հարցեր կան, որոնք մենք պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք համապատասխան միջազգային իրավունքներ ստանալ:

- Գործարանը երբ կթողարկի առաջին արտադրանքը:

- Իմ կարծիքով մինչեւ սեպտեմբեր թողարկումը կսկսվի:  

- Գործարանի հարակից տարածքի բնակիչներն ասում էին, որ շատ մարդիկ են դիմում՝ աշխատանքի ընդունվելու համար: Թեկուզ մոտավոր թիվ ունե՞ք՝ քանի մարդ է դիմել:

- Մենք հիմա մեր հայտարարության հիման վրա հավաքել ենք շուրջ 30 մասնագետներ՝ մեխանիկներ, փաթեթավորողներ, գլխավոր ինժեներ, գլխավոր էներգետիկ, գլխավոր մեխանիկ, եւ ունենք հոսքագծերի շուրջ 100 աշխատողներ՝ օպերատորներ: Առայժմ նրանց կանչել ենք փորձաշրջան անցնեն կորեացիների մոտ, հետո քննություն հանձնեն, մենք այդ մարդկանց ասում ենք, որ դուք մեզ հետ կարող եք աշխատել:

- Այս պահի դրությամբ գործարանում կա՞ն մարդիկ, որոնք աշխատում են, աշխատավարձ են ստանում:

- Չէ, գործարանը միայն ունի տնօրեն, հաշվապահ, հավաքարար, էներգետիկ, անվտանգության ծառայություն եւ հնոցապան: Մի որոշ սպասարկող մաս ունենք:

- Հիմնադիր ընկերության մասին շատ քիչ տեղեկություններ գտանք, կասե՞ք դա ինչ կազմակերպություն է:

- Ռուսական կազմակերպություն է, այն գործունեություն չի ծավալում: «Աֆինա Պալլադայի»  կազմում կան տարբեր կազմակերպություններ, որոնց անունները տարբեր են՝ «Ռոսմեդպրոմ» կլինի, թե ուրիշ բան: Մենք էլ ենք այդ հոլդինգի մասնակիցներ, բայց ունենք տարբեր կազմակերպություններ Հայաստանում:

- Ասում էին, որ գործարանը երեք բաժնետեր ունի՝ ազգությամբ ռուս, չինացի ու նաեւ Սերժ Սարգսյանը: Դա ինչքանո՞վ կապ ունի իրականության հետ:

- Դա սուտ է, այդպիսի բան չկա: Անհիմն խոսակցություններ են, ով ինչ կարծիք ուզում, արտահայտում է: Բաժնետերը Հայկ Մաղաքելյանն է: Հայաստանից մարդ չկա: Իսկ կորեացիներից, ոչ թե չինացիներից, գնել ենք սարքավորումներ եւ իրենք պարտավորություններ ունեն ինժեներական ու բոլոր մոնտաժային աշխատանքները անել վերջացնել նոր հանձնել մեզ: Պայմանագիրը կնքված է «Ռոսմեդպրոմ»  ընկերության կոմերցիոն տնօրենի հետ: 

Տպել
8929 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա