Մեր տնտեսությունը ծանր հիվանդ է, չեն ասում, որ չտխրենք

09/06/2016 schedule16:00

Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը շարունակում է մեղմ ասած, աղոտ մնալ: Նույնիսկ կառավարության կողմից մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ պայքարի, պետական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման մասին  հայտարարությունները գոնե առայժմ լավատեսության հիմքեր չեն տալիս:

Դա, իհարկե, պայմանավորված է արդյունքների իսպառ բացակայությամբ: Բայց եթե այս հարցում կառավարությունը ունի արդարանալու ռեսուրս, թե այս կարճ ժամանակում այդ խնդիրները լուծել ու արդյունքներ ապահովել հնարավոր չէ, ապա տնտեսության իրական վիճակի մասին անկեղծ խոսելը ժամանակ ու միջոցներ չի պահանջում:

Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պետական պաշտոնյա հրապարակավ հայտարարի, որ մեր տնտեսության վիճակը իրականում գնալով վատանում է: Չի լսել, որովհետեւ այդպիսի հայտարարություններ չեն հնչել: Բայց բազմաթիվ են լավատեսական, պլպլացրած ցուցանիշների վրա արվող հայտարարությունները: Իսկ սա խոսում է այն մասին, որ կառավարությունը կամ չի գիտակցում, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը, կամ ինքնախաբեությամբ է զբաղված, կամ էլ ուզում է խաբել հանրությանը:  Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը խնդիրը չի ձեւակերպում, հետեւաբար չի էլ ձգտում այն լուծել: Համոզված է կամ ձեւացնում է, որ նման խնդիր չկա:

Եվ ուրեմն, ինչ են մեզ ասում պետական պաշտոնյաները: Ասում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 6 տոկոս է ու... հրավառություն, ծափեր, ձեռքսեղմումներ, գրկախառնություններ: Իսկ ի՞նչ կա այդ «աճի» հետեւում: Այդ 6 տոկոս աճի շեփորահարները, բնականաբար, չեն ասում, որ դա հիմնականում արձանագրվել է մի քանի ոլորտների շնորհիվ` հանքագործություն, ծառայություններ եւ ծխախոտագործություն: Իսկ մնացած ոլորտներում կամ անկումը շարունակվում է, կամ էլ եթե աճ կա, ապա նույնիսկ 2014 թվականի մակարդակներին չի հասել: Ասել, որ հանքագործական ոլորտի աճի հաշվին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը  լավ երեւույթ է, կնշանակի կամ լինել անմեղսունակ, կամ լինել կեղծավոր: Երկուսից մեկը: Երրորդ տարբերակը չկա: Ծառայությունների ոլորտում արձանագրվող աճը ունի բազմաթիվ մութ կողմեր, եւ միակ ոլորտը, որտեղ իրապես ուրախացնող ցուցանիշներ են գրանցվում, թերեւս միայն ծխախոտի արտադրությունն  է: Բայց դա ըստ էության բազմաթիվ ոլորտներից միայն մեկն է, եւ մի ամբողջ երկրի տնտեսությունը չի կարող մրցունակ դառնալ միայն դրա շնորհիվ:

Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ մտահոգություն հայտնի, թե մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները նվազում են: Չի լսել: Չկա նման մտահոգություն: Իսկ նվազել է՝ մեղմ, շա՜տ մեղմ ասած: Այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումները նվազել են 35 անգամ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները` մոտ երկու անգամ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6 տոկոս աճ ապահոված երկրում օտարերկրյա ներդրումների 35 անգամյա նվազումը մտահոգիչ չէ՞: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդպես արագ ու դինամիկ զարգացող տնտեսությունը գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար: Իսկ գուցե տնտեսությունը այդքան էլ արագ ու դինամիկ չի զարգանում, ինչպես արձանագրում են մեր պաշտոնական վիճակագիրները: Գուցե ընդհանրապես չի զարգանում: Իսկ գուցե գնալով ավելի՞ է ճահճանում: Բա դա մտահոգվելու, կամ գոնե հրապարակայնորեն վերլուծելու հարց չէ՞, թե՞ այդպիսի հարց չկա:

Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ խոսի տնտեսության վարկավորման նվազման մասին: Չի լսել: Ընդհակառակը, ասում են, որ բանկերը մոտ երեք տոկոսով ավելի շատ վարկ են տրամադրել տնտեսվարողներին: Իսկ իրականում խոսքը պարզ վերավարկավորման մասին է: Այսինքն, տնտեսվարողը մի բանկից վերցրած վարկ ունի, մեկ այլ բանկ առաջարկում է նույնքան վարկ մի քիչ ավելի ցածր տոկոսով, ու տնտեսվարողը վերցնում է այդ վարկը՝ մարելով մյուս բանկին ունեցած վարկը: Եվ ընդամենը: Տարօրինակ է, որ նույնիսկ այս պայմաններում արձանագրվել է ընդամենը 3 տոկոս աճ: Այս սխեմայով կարելի էր ապահովել վարկավորման 300 տոկոս աճ: Ու ոչ մի պաշտոնյա նույնիսկ մտահոգության ակնարկ չի արել, որ Հայաստանում «չաշխատող վարկերի» մասնաբաժինը ընդհանուր վարկերի մեջ ընդամենը 9 ամսվա ընթացքում աճել է 1.6 անգամ` 8.5 տոկոսից հասնելով 13.6 տոկոսի: Բա 6 տոկոսով աճող տնտեսության մեջ ինչպե՞ս կարող է 9 ամսվա ընթացքում մեռած վարկերի մասնաբաժինը ավելանալ 1.6 անգամ:    

Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ մտահոգություն հայտնի Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ: Իսկ այն արդեն հասնում է 20 տոկոսի: Սա ոչ թե վատ, այլ աղետալի ցուցանիշ է: Դժվար է գտնել աշխարհում մի որեւէ երկիր, որտեղ արձանագրվի տնտեսական ակտիվության 6 տոկոս աճ, արդյունաբերության 10 տոկոս աճ, գյուղատնտեսության 4 տոկոս աճ, ծառայությունների 9 տոկոս աճ, բայց դրան զուգահեռ աճի նաեւ գործազրկությունը: Ախր այդպես չի լինում: Բա դա մտահոգվելու թեմա չէ՞:

Մի խոսքով, մեր տնտեսությունը լուրջ հիվանդ է: Հիվանդությունը խորանում է: Բայց դա կառավարությանը կարծես բոլորովին չի հուզում: Իսկ գուցե այդ մասին մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի՞: Այդ դեպքում կառավարության լռությունը ներելի է:

Տպել
2706 դիտում

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է