Ռեգրեսիվ պրոգրեսիա. ընկերությունները կսկսեն թաքցնե՞լ մեծ հարկվող շահույթը

10/06/2016 schedule18:30

Ազգային Ժողովում սկսվեց Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումը: Մեր տնտեսության համար կարեւորագույն այս նախագծի վերաբերյալ լուրջ վերապահումներ են հայտնում հատկապես փոքր եւ միջին գործարարության շահերը ներկայացնող հասարակական կառույցները:

Նախագծի մի քանի վիճահարույց դրույթների մասին զրուցեցինք «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ:

- Պարոն Ավագյան, նախագծի սկզբնական տարբերակում շահաբաժնի (դիվիդենտի) հարկման մասին որեւէ դրույթ չկար, իսկ ԱԺ ներկայացված նախագծում այն ներառված է: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը այս փոփոխության նկատմամբ:

- Վերաբերմունքն, իհարկե, բացասական է: Երբ դիտարկում ենք տարբեր երկրների փորձը, այս հարցում երկու մոտեցում կա՝ կամ սահմանվում է Շահութահարկի պրոգրեսիվ դրույքաչափ, կամ հարկվում է զուտ շահույթը՝ դիվիդենտը: Մենք ասում ենք, որ եթե ֆիզիկական անձի համար սահմանված եկամտային հարկի դեպքում գործում է պրոգրեսիա, ապա նույն մոտեցումը պետք է լինի նաեւ իրավաբանական անձանց համար: Այսինքն այն կազմակերպությունները, որոնք, ի տարբերություն ՓՄՁ-ների, ունեն ավելի բարձ հարկվող շահույթ վճարեն ավելի շատ շահութահարկ: Նախագծի հեղինակները սրան չեն համաձայնվում՝ պատճառաբանելով, որ ընկերությունները կսկսեն թաքցնել մեծ հարկվող շահույթը: Ու նրանք գնում են դիվիդենտի հարկմանը: Այս դեպքում էլ մենք ենք ասում` ինչո՞ւ պետք է փոքր բիզնեսի սեփականատերն էլ իր շահույթից վճարի 5 տոկոս, խոշոր բիզնեսի սեփականատերն էլ: Եթե գնում ենք այս շահաբաժնի հարկման ճանապարհով, ապա ճիշտ կլինի այստեղ էլ շեմ դնել՝ օրինակ, տարեկան մինչև 10,0 մլն շահույթ ունեցողները չվճարեն հարկ: Նմանատիպ օրինակ է Լեհաստանի ձեռնարկատերերի համար, որտեղ սահմանված է չհարկվող ներքին շեմ, իսկ դրանից ավելիի համար գործում է պրոգրեսիվ դրույքաչափ: Կամ Չեխիայում, որտեղ սահմանված է ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական եկամտի հարկում նվազագույն աշխատավարձի 48-ապատիկը գերազանցող մասից, շահութահարկի տոկոսադրույքն էլ սահմանված է 19 տոկոս: Իսկ օրինակ Անգլիայում ընտրված է առաջին տարբերակը, այն կազմակերպությունները, որոնց հարկվող շահույթը չի գերազանցում 300 000 ֆունտ ստեռլինգը շահութահարկը հաշվարկում են 20 տոկոսով, ավելին ունեցողները՝ 21 տոկոսով:

- Մեկ այլ սկզբունքային «անակնկալ» կար փոփոխված նախագծում, որը վերաբերում էր եկամտային հարկի սանդղակին, եւ բազմաթիվ քննադատություններ հնչեցին դրա վերաբերյալ...

- Օրեր առաջ սոցապ նախարարն ասում էր, որ տեղյակ չէ նախագծով սահմանված ֆիզիկական անձանց եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխության մասին: Դա մտահոգիչ է: Հենց սոցապ նախարարությունն էլ խնդիր ունի արդեն քանի տարի չլուծվող կուտակային կենսաթոշակային համակարգի սահուն ներդրման առումով: Դրա համար մենք առաջարկում էինք նվազագույն հարկման բազայի համար նախատեսված 24.4 տոկոս եկամտային հարկը փոխարինել 20 տոկոսով, իսկ 4.4 տոկոսը սահմանել պարտադիր կուտակային վճար: Շարքային վարձու աշխատողը, որն այսօր էլ իր գրպանից այդքան վճարում է, ոչինչ չէր զգա, դրա փոխարեն կլուծվեր ամեն տարի հետաձգվող ռեֆորմի ներդրման հարցը: Կամ մեկ այլ փորձ նայենք. մեր հարեւան Վրաստանում, օրինակ, եկամտային հարկից ազատված են բազմազավակ անձինք, կամ որոշակի սահմանափակումներ ունեցող անձանց եկամտային հարկը, որոնց աշխատավարձը չի գերազանցում 6000 լարին եւ նման այլ դրույթներ, որոնք, կարծում եմ, հենց սոցապ նախարարության քննարկման հարցն էր, որը պետք է միջամտեր այս կարեւոր փաստաթղթի ստեղծման ժամանակ եւ ձգտեր իր ոլորտին առնչվող դրույթները փոփոխել:

- Իսկ ընդհանրապես մեր տնտեսության զարգացման տեսանկյունից նախագիծը ի՞նչ ազդեցություն կթողնի:

- Եկեք նայենք՝ տնտեսության զարգացման համար պատասխանատու նախարարության մտահոգությունները կամ տնտեսության զարգացման ճյուղերի բազմաթիվ հաստատված ռազմավարական ծրագրերով նախատեսված դրույթները այստեղ լուծվել են, թե ոչ: Մենք ասում ենք՝ զբոսաշրջության զարգացում, թեթեւ արդյունաբերության, ՏՏ զարգացում, բիզնես շահերի պաշտպանություն եւ այլն: Հիմա նայեք նույն մեր հարեւան Վրաստանում, երբ նրանք էլ չունեին հարկային օրենսգիրք եւ ներդրեցին, նախ անկախ ամեն ինչից, օրենսգրքում ներդրվեց բիզնես շահերի պաշտպանության մեխանիզմ՝ օրենսգրքով սահմանվեցին Հարկային Օմբուդսմենի ինստիտուտի իրավասությունները, որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ բիզնես շահերի, ներդրումների պաշտպանության երաշխիք, որն էլ արդեն անցած տարի վերածվեց Բիզնես Օմբուդսմենի: Արտոնություններ տվեցին զբոսաշրջության ոլորտին, մասնավորապես՝ հյուրատների կառուցումը, կամ զբոսաշրջային գոտիներում հյուրատնային գործունեությունը ազատվեց հարկերից: Ու ականատես եղանք, թե մի քանի տարիների ընթացքում ինչպես վրացական ծովափնյա շրջաններում շատացան այդ ծառայություն մատուցողները, նրանց գները անգամներով ցածր են մեր տեղականից եւ մենք ինքներս մեծ հոսք ենք ապահովում դեպի հարեւան երկիր:

Տպել
3284 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան