Պետական համակարգը փտած է, բայց շուտով հզոր երկիր ենք ունենալու. վիրավոր զինծառայողի հայր

10/06/2016 schedule22:00

Հետագա վերականգնողական բուժման նպատակով ավելի քան 10 օր առաջ Գերմանիա տեղափոխված վիրավոր զինծառայող Արման Լազգիյանի հայրը` Միքայել Լազգիյանը, վերադարձել է Երեւան, որպեսզի նաեւ փորձի որդու բուժման համար անհրաժեշտ գումարի մյուս մասը հայթայթել:

Սկզբում նա հայտնել էր, որ նախնական հաշվարկներով որդու բուժման համար հարկավոր է լինելու 100-120 հազար եվրո: Երեկ նա չբացառեց, որ հնարավոր է ողնաշարի վիրահատության անհրաժեշտություն նույնպես առաջանա, ինչն էլ կմեծացնի պահանջվող գումարի չափը: 43 հազար եվրո արդեն հանգանակվել է, ինչի շնորհիվ Արմանն ու ծնողները մեկնել են: Այժմ սկսվելու է բուժման 2-րդ փուլը: Միքայել Լազգիյանը երեկ մեր զրույցում տարակուսեց, որ պետական բյուջեից նույնիսկ 10 դրամ չեն ստացել: Կարծիք հայտնեց,  որ պետական համակարգը փտած է: Միաժամանակ, հավաստիացրեց, որ առաջիկա 1-2 տարին Հայաստանի համար բեկումնային է լինելու, ու երկիրը հզորանալու է: Ասում էր՝ ինքը դա գիտի այնպես, ինչպես որ վերջին այս պատերազմն էր սպասում:

Ողնաշարի եւ ողնուղեղի վիրավորում ստացած զինծառայողի հոր հետ մեր զրույցը` ստորեւ:

- Միքայել, Գերմանիա տեղափոխվելուց հետո ինչպե՞ս է Արմանի առողջական վիճակը: Ի՞նչ արդյունքներ կան:

- Արդեն առաջին հետազոտման եւ բուժման փուլը ավարտվել է: Այստեղից երբ գնացինք, նա դեռ ուներ ե՛ւ կերակրափողի, ե՛ւ շնչափողի, ե՛ւ տասներկումատնյա աղու, ե՛ւ թոքերի ու ստամոքսի խնդիրներ, դրենաժներ էին միացված: Գերմանիայում 2-րդ օրը ստուգելուց հետո պարզեցին, որ կերակրափողի եւ շնչափողի արանքի հատվածը, կարելի է ասել՝ լավ է 99 տոկոսով, երրորդ օրը վերջնական համոզվեցին, որ փակված է եւ թույլ տվեցին, որ Արմանը սնվի ինքնուրույն` արդեն բերանով: 5-6-րդ օրը, երբ թոքերում եւս բավականին լավ արդյունք գրանցվեց, հավաքված ջուրն ահագին չորացել էր, շնչառական ուղուց հանեցին խողովակը, որ ինքնուրույն շնչի, ու այդտեղից ձայնալարերը բացվեցին, սկսեց կամաց-կամաց խոսել: Ընդհանուր առմամբ դինամիկան լավ է: Տնավարի ասած` Գերմանիայի օդը Արմանի վրա եկավ, էնտեղի հայերն ասում են` Արմանն էլ Գերմանիայի վրա եկավ, որովհետեւ մեր գնալուց հետո Բունդեսթագը ճանաչեց Ցեղասպանությունը: 

Հիմա անցնում ենք երկրորդ փուլին, եւ դրա համար նախատեսված է Արմանին տեղափոխել մեկ այլ կլինիկա, որը, հուսով ենք, կլինի վերջինը: Դա մասնագիտացված կլինիկա է եւ զբաղվում է զուտ ողնաշարային վնասվածքներով: Ֆիզիոթերապիան այստեղ կշարունակեն: Նաեւ խոսք էր գնում ողնաշարի վիրահատության մասին: Բայց որքան հասկանում եմ` դրա կարիքը չկա: Գալուս նպատակներից մեկն էլ դա էր, որ այդ ամբողջ ինֆորմացիան բերեի այստեղ, մեր պրոֆեսորների հետ քննարկեի: Գերմանացի բժիշկներն էլ են հիացած մեր վիրաբույժների, մեր բժիշկների մասնագիտական բարձր մակարդակով, թե ինչպես է կարելի եղել նման վիրահատություններ իրականացնել: Իրենց խոսքերով` դրանք այնքան լավ են արվել, որ Գերմանիայում վիրահատական միջամտության կարիք դեռ չկա: Արմանն այստեղ հինգ վիրահատություն էր տարել:

- Այդ դեպքում իսկապե՞ս անհրաժեշտ էր նրան Գերմանիա տեղափոխել: Այստեղի մասնագետներն ասում են, որ այսօրվա արդյունքները նրա մոտ լինելու էին` անկախ այն բանից, թե որտեղ կգտնվեր:

- Տեղափոխելը միանշանակ անհրաժեշտ էր: Մենք պարտավոր ենք տարբերել ընդհանուր բժշկական միջամտությունները վիրաբուժությունից, տեխնոլոգիաների եւ դեղերի ազդեցությունից: Որ մեր բժիշկները արտակարգ են, դրա մասին խոսք չկա, բայց այ մեր տեխնոլոգիաները ինչ հնարավորություններ են տալիս, մեր դեղերը ինչ ազդեցություն են թողնում, դա է խնդիրը: Գերմանիայում համոզվել ենք դրանց տարբերության մեջ:

Ցավով եմ ասում, մեր ազգը հզոր ազգ է, իրոք հպարտանալու ազգ է, բայց այ մեր ընդհանուր պետական համակարգը խարխլված է: Ոչ միայն նկատի ունեմ պետությանը, կառավարությանը, իշխանությանը, այլ նաեւ մեր ամբողջ հասարակությանը: Յուրաքանչյուրը անհատապես հոյակապ անձնավորություն է: Ես որ փորձում եմ գրել, թե քանի մարդուց պիտի շնորհակալ լինեմ, մի ահռելի թիվ է կազմում, որոնք ֆինանսական ու բարոյական աջակցություն են ցուցաբերել, որոնց մենք ուղղակի երախտապարտ ենք, բայց պատկերացրեք համակարգն այնպիսին է, որ դրսում գտնվող մարդը` Գերմանիայում Հայաստանի դեսպանն իր կապերի շնորհիվ ավելի շատ նպաստեց Արմանի տեղափոխությանը, վիզա ստանալուն, քան թե մեր ընդհանուր պետական ապարատը: Ախր, պետական ապարատը չի էլ գործել, ընդհանուր համախմբված մոտեցում գոյություն չունի:

Միշտ ասել եմ ու էլի կասեմ, ոչ ոք հայրենիքից չունի պահանջելու իրավունք, բոլորս պարտավոր ենք հայրենիքի համար տալ: Բայց մեր հայրենիքի մեջ կա պետություն, որը օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերով կառավարվում ու ղեկավարվում է: Պատկերացրեք մի իրավիճակ, որ բարձրաստիճան պաշտոնյաները բոլորն անխտիր ուզում են Արմանին օգնել, բայց ամբողջ պետական համակարգը այն աստիճանի փտած է արդեն, որ չեն կարողանում անել դա:

- Պետությունն ասում էր, որ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն չկա: Եթե այդպես չասեր, գուցե նաեւ իմանա՞ր` ինչպես պետք է դա կազմակերպել:

- Ինչ է ստացվում. նույն մեր վարչապետը,նույն մեր առողջապահության նախարարը, պաշտպանության նախարարը ուզում են օգնել, բայց ընդհանուր համակարգը թույլ չի տալիս: Ես չեմ հավատում, որ պետությունը չի ուզում իր զինվորը գնա դրսում ավելի որակյալ բուժում ստանա, գա: Առաջին օրը ասել եմ` Արմանի ողնաշարը չեն կոտրել, ժողովրդի ողնաշարն են կոտրել, իսկ եթե մարդու ողնաշարը կոտրած է, ապա ամբողջ օրգանները չեն գործում լիարժեք: Նույնն էլ մեր պետության ներսում է, մեր պետության ողնաշարը իրոք կոտրված է, պետական որեւէ մի կառույց լիարժեք ի վիճակի չէ գործելու: Ես տեսել եմ, ոնց են պաշտպանության նախարարության վարչության պետերը, փոխնախարարը նստած ամեն մեկը այստեղ զանգում, այնտեղ զանգում, փորձում հարցին լուծում տալ, բայց ի վերջո իրենք գոռում են` լավ, մենք դասակարգված մոտեցում չունե՞նք: Ես էլ ասում եմ` լավ, ախր այս 25 տարվա պատերազմող երկիրը առաջին անգա՞մ է վիրավոր զինվոր ունենում: Ես ավելի ուրախ ու հպարտ կլինեի, երբ գային, ինձ ասեին` ուզում ես երեխադ բուժվի՞, ո՞ր երկրում, նստիր տանը, անձնագրերով, վիզաներով ամեն ինչ բերեին, տային ձեռքս, ասեին` գնա: Արմանի ամբողջ այս բուժման պրոցեսում եւ թղթաբանությամբ, եւ տեղափոխման խնդիրներով անձամբ ես եմ զբաղվել, ֆուտբոլի գնդակի նման մեկ այստեղ, մեկ այնտեղ էի: Այդ ամեն ինչը պետք է շղթայաբար, ավտոմատ, դասակարգված լիներ: Բարձրաստիճան պաշտոնյաները չպիտի ինձ լավություն անեին իրենց հաշվին:

Հիմա այնպես է ստացվել, որ իմ ընտանիքը Գերմանիայում է: Շատերն են ասում` մնացեք, բայց մենք էլի հետ ենք գալու, որովհետեւ մենք այս ամենին ուրիշ տեսանկյունից ենք նայում: Հայրենիքը չէ այս ամենի մեղավորը: Հայրենիքի բնակչությունը, հայրենիքի կառավարությունն են դրա մեղավորները: Այնպես չէ, որ կառավարությունը օդից է ընկել, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը ուղղակի դարձել է մեր երկրի նախագահը: Յուրաքանչյուրս մեր լուման ունենք այս ամենի մեջ: Բայց ես համոզված եմ, որ առաջիկա երկու տարում մեր Հայաստանի կյանքը արտակարգ փոխվելու է դեպի լավը: Ամեն ինչը շուռ է գալու եւ կարգավորվի, մեր ազգի ողնաշարը բուժվելու է: Ես գիտեմ, որ առաջիկա մի քանի տարվա մեջ Ադրբեջան պետությունը վերացնելու ենք, բայց ոչ թե պատերազմելու ենք, միլիոնավոր զոհեր տանք, այլ կայծակնային խաղարար պատերազմ է լինելու եւ ազատելու ենք ադրբեջանական ազգերին իրենց ծանր լծից: Ես գիտեմ, որ Թուրքիային ենք մենք հաղթելու, մեր հողերն ենք հետ բերելու: Վաղն ամեն ինչ լավ է լինելու: Մեր ազգի, մեր շնորհիվ:

- Միքայել, իսկ Արմանը հիմա ինչ հոգեվիճակում է:

- Ընտիր: Ոչ փոշմանել է, ոչ էլ կարող է փոշմանել: Ինքը Սեւակ է անգիր ասում, Մեսչյան է անգիր ասում, Րաֆֆի է կարդում: Նման գաղափարների տեր մարդը ոնց կարող է փոշմանել: Նույնիսկ չենք էլ հարցնում, որովհետեւ գիտենք, որ կվիրավորվի: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Արմանը հավատում է, որ քայլելով հետ է գալու տուն:

Տպել
6447 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա