Վթարի ենթարկված կնոջը հավատքի պատճառով արյուն չի ներարկվել. որն է նրա մահվան պատճառը

11/06/2016 schedule10:00

Երեկ կայծակնային արագությամբ տարածվեց լուրը, թե նախորդ օրը` հունիսի 9-ին, Երեւանի Շիրակի փողոցում վրաերթի ենթարկված  47-ամյա կինն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է, որովհետեւ հարազատները թույլ չեն տվել նրան արյուն ներարկել: Նրանք պատճառաբանել են, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետեւորդներ են, եւ օտար արյուն ընդունելը դեմ է իրենց կրոնական համոզմունքներին: Սոցիալական ցանցերում անմիջապես սկսվեցին քննարկումները, թե արդյոք բժիշկն իրավունք ուներ ենթարկվել հիվանդի հարազատների պահանջին ու չփրկել նրա կյանքը, հարցադրումներ էին առաջ քաշվում, թե ում վրա է ընկնում կնոջ մահվան պատասխանատվությունը` բժիշկների՞, հիվանդի հարազատների՞, թե՞ ամեն դեպքում վարորդի:

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ ընդունվել էր վրաերթի ենթարկված Նաիրա Դ.-ն, հավաստիացնում են, որ նա մահացել է ոչ թե արյուն չներարկելու, այլ ստացած ծանրագույն վնասվածքների հետեւանքով, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել: «Ժամը 23:15-ի սահմաններում շտապօգնությունը տեղափոխել է 47 տարեկան կնոջ` վրաերթի ենթարկված: Ընդունարանում ճնշումը չափել են, տեսել, որ ճնշում համարյա թե չի որոշվում, որովհետեւ չափազանց ցածր է, եւ միանգամից հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այնտեղ նա հակաշոկային դեղամիջոցներ է ստացել, ճնշումը կայունացել է, ինչից հետո կատարել են համապատասխան հետազոտություններ` սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա եւ այլն եւ այլն: Պարզվել է, որ հիվանդն ունի կոնքի ծայրահեղ ծանր կոտրվածք: Կոնքի ամբողջ ոսկորները կոտրված են եղել, չի եղել մի ոսկոր, որ կոտրված չլինի»,- ասաց «Էրեբունու» տնօրեն Միքայել Մանուկյանը:

Շարունակելով նաեւ նշեց. «Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով նաեւ հայտնաբերվել է թոքերի սալջարդ, որովայնում ազատ հեղուկ, ինչը նշանակում է, որ դա արյուն է: Եվ այդ բոլորը մեզ պարտադրում է հիվանդին ու նրա հարազատներին առաջարկել վիրահատություն: Հարազատները միանգամից հայտարարել են, որ իրենք Եհովայի վկա են եւ համապատասխան գրություն են տվել, բացի այդ հիվանդության պատմության մեջ իրենք իրենց ձեռքով գրել են, որ ինչ ուզում է լինել, հանկարծ արյուն չներարկեք: Նույն բանը ասել է հիվանդը: Նա գիտակցության մեջ է եղել այդ ժամանակ: Իրեն անհրաժեշտ էր արյուն ներարկել, բայց ես չեմ կարծում, որ դա կարող էր փրկել նրա կյանքը, որովհետեւ հիվանդն ուներ շատ ծանր վնասվածք եւ հեմոռագիկ շոկ»:

Նաիրա Դ.-ն վիրահատության է ենթարկվել, բայց վիրահատության ավարտին գրանցվել է սրտի կանգ: Բուժկենտրոնի տնօրենն ընդգծում է, որ նա, մինչեւ մահանալը, հիվանդանոցում գտնվել է ընդամենը երկուսուկես ժամ` նկատի ունենալով, որ ամբողջ ծավալով հետազոտություններն ու վիրահատության նախապատրաստությունը կազմակերպվել են շատ արագ:

Իսկ կանոնակարգվա՞ծ է, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվի բժիշկը: ՀՀ առողջապահության նախարարությունից սրա վերաբերյալ փոխանցեցին. «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիայի առկայության դեպքում, մարդու կյանքին սպառնացող ցանկացած վտանգի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ սահմանված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների առկայության դեպքում, առանց տվյալ կոնկրետ մարդու (պացիենտ) կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, անկախ այդ համաձայնությունն ստանալու անհնարինության պատճառների (օրինակ` հիվանդի անգիտակից վիճակում լինելու, կրոնական կամ այլ համոզմունքներից ելնելով բժշկական միջամտությունից հրաժարվելու), պետք է իրականացնեն անհրաժեշտ բժշկական միջամտություն(ներ)»:

Նշենք, որ սա մեջբերում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի պաշտոնական պարզաբանմանումից:

Իսկ նույն` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերից»: 16-րդ հոդվածում էլ կարդում ենք. «Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն եւ սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Այսինքն` մի դեպքում չի թույլատվում հրաժարվել բուժումից, եթե կյանքին սպառնացող վտանգ կա, մյուս դեպքում, եթե կա այդ վտանգը, բժշկին իրավունք է վերապահվում հարկադրանք կիրառել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն այս կապակցությամբ ասում է, որ պարտադիր բուժումը չի վերաբերում արյան փոխներարկմանը: Բացի այդ, ըստ նրա, այս դեպքում հիվանդը մահացել է ոչ արյան հետ կապված խնդիրների հետեւանքով: Նա նաեւ նշեց, որ առանց հիվանդի կամ նրա ներկայացուցիչների կամքի արյուն ներարկելու պարագայում վերջիններս կարող էին դատական հայց ներկայացնել ընդդեմ բուժհաստատության, ինչի նախադեպն արդեն ունեցել են: 

Տպել
3397 դիտում

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը