Կառավարությունը նստեցրել է Հայաստանը պարտքային ասեղի վրա

11/06/2016 schedule15:22

Հայաստանի պետական պարտքի մասին խոսելիս մեր պաշտոնյաները ասում են, թե ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ վերահսկողության ներքո է, այդպես էլ պետք է լիներ, բոլոր երկրներն էլ պարտք են վերցնում եւ այլն, եւ այսպես շարունակ: Սա հեքիաթ է մանկապարտեզի երեխաների համար: Վատ հեքիաթ:

Իրականում Հայաստանի պետական պարտքի խնդիրը թերեւս ամենասուր հարցն է, որ այսօր կանգնած է մեր առջեւ եւ շոշափում է մեր երկրի անվտանգությունը: Ու եթե իշխանությունը սա գիտակցում է, բայց ընդամենը ձեւ է թափում, թե խնդիր չի տեսնում, ապա դա չարյաց  փոքրագույնն է` գոնե գիտակցում է: Շատ ավելի վատ տարբերակ է, եթե անկեղծորեն հավատում է, որ խնդիր չկա ու ամենեւին էլ ձեւեր չի թափում:

Հայաստանի պետական պարտքը արդեն դուրս է եկել վերահսկողությունից եւ մեր տնտեսությունը գցել է դեպի անդունդ տանող շրջապտույտի մեջ: Սա զգացական ենթադրություն չէ, ոչ էլ գույները խտացնելու փորձ: Պարտքի` վերահսկողությունից դուրս գալու փաստը արձանագրված է կառավարության պաշտոնական փաստաթղթերում եւ ընդամենը պետք է ուսումնասիրել դրանք: Ուսումնասիրենք եւ համոզվենք:

Անցած երեք տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է պետական միջնաժամկետ ծախսերի երեք ծրագիր (ՄԺԾԾ): Երեք տարի առաջ կազմվեց 2014-2016 թթ. ՄԺԾԾ-ն: Երկու տարի առաջ` 2015-2017թթ.-ինը, իսկ անցած տարի էլ՝ 2016- 2018 թթ. ՄԺԾԾ-ն: Այդ ծրագրերում կառավարության կանխատեսումներն են, թե նշված միջակայքում որքան կկազմի ՀՀ արտաքին պարտքը, ու նաեւ նշված է, թե փաստացի որքան կազմեց այդ պարտքը:   

Եվ ուրեմն: 2013 թվականին ՀՀ կառավարությունը կանխատեսում էր, որ 2014 թվականին ՀՀ պետական պարտքը կկազմի  1 տրիլիոն 971 մլրդ դրամ: Սակայն հետագայում` հաջորդ ՄԺԾԾ-ով արձանագրվեց, որ 2014-ի մեր պետական պարտքը կազմել է 2 տրլն 109 մլրդ դրամ: Այլ կերպ ասած, պետական պարտքը 138 միլիարդ դրամով կամ 7 տոկոսով գերազանցեց կառավարության կանխատեսումը: Այսինքն, կառավարությունը հընթացս որոշեց չնախատեսված, չծրագրված, պահի ազդեցության տակ ծագած անհրաժեշտությունից ելնելով՝ պարտքեր ներգրավել: 

Նույն այդ 2014-ին կառավարությունը կանխատեսեց, որ 2015 թվականին մեր պետական պարտքը կկազմի 2 տրիլիոն 91 միլիարդ դրամ: Տարին ավարտվեց եւ պաշտոնապես արձանագրվեց, որ մեր պետական պարտքը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 453 միլիարդ դրամ: Իսկ դա նշանակում է, որ այս անգամ էլ կառավարությունը 362 միլիարդ դրամով է «գերակատարել» պարտք վերցնելու իր կանխատեսումը: Շեղումը կանխատեսումից այս անգամ արդեն կազմել էր 17 տոկոս:

2015 թ. կառավարությունը իր 2016-2018թթ. ՄԺԾԾ-ում կանխատեսում է, որ 2016 թվականին մեր պետական պարտքը կազմելու է 2 տրիլիոն 431 միլիարդ դրամ: Թե փաստացի որքան կկազմի պարտքը այս տարվա վերջին, շատ դժվար է կռահել: Բայց կարող ենք արձանագրել, որ արդեն ապրիլի 30-ի դրությամբ մեր պետական պարտքը պաշտոնապես կազմել է 2 տրիլիոն 513 միլիարդ դրամ: Այսինքն 12 ամիսներից անցել է միայն 4-ը, բայց պետական պարտքը արդեն գերազանցում է տարվա կանխատեսածը 82 միլիարդ դրամով: 

Բայց սրանք ընդամենը փաստերի եւ ցուցանիշների արձանագրումներ ու կանխատեսումներ են: Դրանք, իհարկե, արդեն իսկ մռայլ են: Բայց շատ ավելի մռայլ է այն, թե ինչ է անում կառավարությունը այդ պետական պարտքի հետ կապված: Կառավարության գործողությունների դինամիկան ցույց է տալիս, որ մեր երկիրը նստեցվում է պարտքի ասեղի վրա: Ընդ որում, կառավարությունը դա վաղուց է կանխատեսել եւ կոնկրետ քայլեր է անում այդ ուղղությամբ: Դրա ամենավառ ապացույցը մեկ տարի առաջ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն էին: Մինչ այդ փոփոխությունները օրենքով սահմանված էր, որ եթե ՀՀ պետական պարտքը կազմում է մեր ՀՆԱ-ի կեսը, ապա պետական բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել 3 տոկոսը: Իսկ երբ պետական պարտքը հասնում է ՀՆԱ-ի 60 տոկոսին, ապա կառավարությունն այլեւ իրավունք չունի պարտք ներգրավելու: Սա կաշկանդում էր կառավարությանը, եւ անցած տարվա ամռանը փոփոխություն կատարվեց այդ օրենքում: Պետական պարտքից հանվեց ՀՀ կենտրոնական բանկի վերցրած պարտքերի բաղադրիչը: Դրա արդյունքում ընդլայնվեց պարտքեր ներգրավելու հնարավորությունը: Ուշագրավն այն է, որ այս փոփոխությունը ընդունելու պահին մեր պետական պարտքը դեռ բավականին հեռու էր ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանագծից: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը արդեն իր համար որոշել էր, որ մեր տնտեսությունը նստեցնելու է պարտքային ասեղի վրա: 

Թե ինչով է հղի այդ «ասեղը», նույնիսկ նկարագրելն է դժվար: Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի շատ է գումար հատկացնելու արտաքին պարտքի մարմանը: Իսկ դա նշանակում է, որ ավելի քիչ ծախսեր է անելու ներսում: Կրճատվելու են ծախսերը, որոնք ուղղվում են կրթությանը, առողջապահությանը, սոցիալական ոլորտին... իսկ ամենակարեւորը` պաշտպանությանը: Թե ինչպես կառավարությունը կարող է խուսափել այդ հեռանկարից, բոլորովին այլ թեմա է:

Տպել
3354 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա