Օռլանդոյում ԻՊ-ի իրականացրած ահաբեկչությունից հետո Թրամփը պահանջել է Օբամայի հրաժարականը

13/06/2016 schedule10:30

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պահանջել է նախագահ Բարաք Օբամայի հրաժարականը: Նման պահանջով նա հանդես է եկել Օռլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ ամերիկցիներին Օբամայի հղած ուղերձից հետո: «Վերջապես, Օբաման պատրաստվո՞ւմ է օգտագործել «իսլամական ծայրահեղական ահաբեկչություն» ձեւակերպումը: Եթե՝ ոչ, նա պետք է անհապաղ պետք է խայտառակ կերպով հրաժարական տա»,-հայտարարել է Թրամփը: Միաժամանակ, ահաբեկչության աrնչությամբ նա կրկին խոսել է մահմեդականների մուտքը ԱՄՆ արգելելու անհրաժեշտության մասին:

Երեկ երեկոյան ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի Pulse գեյ ակումբում Օմար Մաթին անունով մեկը, ով սերում է Աֆղանստանից, անկանոն կրակ էր բացել ակումբի պարահրապրակում, ինչի հետեւանքով 50 մարդ մահացել է, եւս 53 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Որոշ ժամանակ անց ոստիկանները սպանել են ահաբեկչին: Հայտնի է դարձել, որ նա ահաբեկչությունից րոպեներ առաջ զանգահարել էր 911 ծառայություն եւ հայտնել, որ ինքը հավատարմության երդում է տվել Իսլամական պետությանը: Ավելի ուշ Իսլամական պետությունը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Դա տեղի է ունեցել հենց այն պահին, երբ ահաբեկչության առնչության նախագահ Բարաք Օբաման հանդես էր գալիս ամերիկացիներին հասցեգրված ուղերձով: Ուղերձում նա նշել է, որ տեղի ունեցածը «ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում ամենամահացու կրակոցներն են»:

Տպել
955 դիտում

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. նախկին վարչապետ

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 9-ի նախընտրական ցուցակներում ամբողջությամբ նույն տվյալներով 208 տարբեր մարդիկ կան

Գյումրու վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ով է փոխարինելու գեներալ Ղահրամանյանին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Զիբիլիքսի աղմկոտ գործով ամբաստանյալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանն ընդունում է մեղադրանքը. գործը կքննվի արագացված կարգո՞վ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եւ թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումներով քրգործեր են հարուցվել

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում