Տնտեսությունը մեռցնելու եղանակ. ԱԱՀ գանձեմ՝ քոքդ կտրվի

15/06/2016 schedule22:30

ԱԺ-ում քննարկվող Հարկային օրենսգրքի նախագիծը բազմաթիվ վիճահարույց դրույթներ ունի, եւ դրան, ի զարմանս շատերի, դեմ են արտահայտվում նույնիսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:

Ավելի քան 800 էջանոց այս լրջագույն, երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթղթին մեկ «հպումով» հնարավոր չէ անդրադառնալ:

Բայց կարեւորագույն խնդիրը, որը պետք է փնտրել այս փաստաթղթում, այն է, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում կառավարությունը հարկային դաշտը «վարելիս»: Նպատակ է դնում բյուջեն լցնե՞լ, թե՞ այնպիսի հարկային մթնոլորտ ստեղծել, որպեսզի տնտեսությունը զարգանա, ինչն էլ իր հերթին բերի բյուջեի մուտքերի մեծացմանը: Փաստաթղթի ընդամենը մի դրույթով կարելի է ապացուցել, որ կառավարությունը ունի միայն մեկ գերակա խնդիր` բյուջեն լցնել, իսկ տնտեսության «հերն էլ անիծած»: Խոսքը ավելացված արժեքի հարկը սահմանի վրա գանձելու մասին է: Ներկայումս էլ Հայաստան ներկրվող ապրանքներից ավելացված արժեքի հարկը գանձվում է հենց սահմանի վրա: Ու սա այնքան լուրջ խնդիր է հատկապես արտադրողների համար, որ աղոտ հույսեր կային, թե հարկային օրենսգրքով այդ հարցը կլուծվի: Պարզվեց, որ չի լուծվում, ու կառավարությունը նույնիսկ ակնարկ էլ չի արել, թե դա իր համար խնդիր է: Ու այստեղ է, որ ընդգծվում է կարեւորագույն հակադրությունը` այն, ինչը լրջագույն խնդիր է տնտեսության համար, կառավարության համար ընդհանրապես խնդիր չէ: Հակադրության այս մի օրինակը արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչու Հայաստանում չի կարող տնտեսություն զարգանալ: Չի կարող, որովհետեւ կառավարությունը մեթոդաբար չորացնում է այն ջրհորը, որը «կենարար ջրով» սնում է երկիրը:

Հիմա ավելացված արժեքի մասին՝ ավելի կոնկրետ: Գործող օրենսդրությամբ եւ նաեւ Հարկային օրենսգրքի նախագծով սահմանված է հետեւյալը: Եթե դուք արտերկրից հաստոց եք բերում, որ կոշիկ արտադրեք, եւ այդ հաստոցը արտերկրում ձեռք եք բերել 10 հազար դոլարով, ապա ՀՀ սահման մուտք գործելուց հետո հաշված շաբաթների ընթացքում պետբյուջե պետք է վճարեք դրա ավելացված արժեքի հարկը` 20 տոկոս, որը կկազմի 2 հազար դոլար: Հետո, երբ այդ հաստոցը կտեղադրեք, կաշխատեցնեք, արտադրանքը կստանաք ու կոշիկը կվաճառեք, այդ 2 հազար դոլարը հարկերից կամաց կամաց կարող եք նվազեցնել: Բայց մինչեւ արտադրանք ստանալը եւ այդ արտադրանքը վաճառելը կարող է անցնել ասենք, կես տարի, մեկ տարի...: Ու այդ ընթացքում գործարարը փաստորեն «քնեցրած է» լինում այդ 2 հազար դոլարը: Այդ գումարը «քնած է» լինում, բայց եթե հաստոցը ներկրելու համար վարկ եք վերցրած լինում, ապա տոկոսները ամենեւին «քնած» չեն: Լավ էլ արթուն են ու օր օրի` լավ էլ «մեծանում» են:

Ուրեմն ի՞նչ ստացվեց, գործարարը փող է ծախսում հաստոց գնելու, նյութեր, սարքավորումներ ձեռք բերելու, շենք-շինություն վարձակալելու կամ կառուցելու վրա ու այդքանը հերիք չէ՝ նաեւ դեռ չստացած եկամուտից, չիրացված ապրանքից արդեն գլխանց 20 տոկոս հարկ է վճարում: 20 տոկոս...: Ներկրած ապրանքի գնի մեկ հինգերորդը...: Այս իրավիճակի ամբողջ հմայքն այն է, որ այդ գումարը գործարարը այսպես թե այնպես վճարելու է` արդեն արտադրած ու իրացրած վերջնական ապրանքից: Նույն գումարը` 2 հազար դոլարը: Ու ոչ մի լումա պակաս. ամբողջությամբ: Այսինքն, պետությունը ունի այլընտրանք` այդ գումարը գանձի սահմանին ու գործարարին ստիպի հսկայական գումարնե՞ր «քնեցնել», թե՞ գանձի պատրաստի ապրանքի իրացումից հետո:

Եթե նպատակը տնտեսությունը զարգացնելն է, ապա առողջ տրամաբանությամբ՝ սահմանին այդ գումարը չպետք է գանձվի: Եթե գործարարը 10 հազար դոլարանոց հաստոցը պետք է ներկրի ու գիտի, որ սահմանին իրենից 2 հազար դոլար չեն գանձելու, ապա կնախընտրի ներկրել, պատկերավոր ասած՝ ավելի արդիական, ավելի հզոր, ավելի արտադրողական հաստոց, որի գինը 12 հազար է: Այդ հաստոցով կարտադրի ավելի շատ ու ավելի որակյալ կոշիկ, եկամուտներն էլ ավելի շատ կլինեն, հետեւաբար ավելի շատ հարկ կվճարի:

Տրամաբանակա՞ն է: Իհարկե տրամաբանական է: Բայց միայն՝ ո՛չ կառավարության համար: Ու կառավարությունն էլ դա շատ լավ գիտի: Ու դրա ամենավառ ապացույցն այն է, որ կառավարությունը հաճախ արտոնություններ է տալիս այս կամ այն ընկերությանը սահմանին ԱԱՀ-ի գանձումը երեք տարով հետաձգելու առումով: Ասել, որ սա սխալ է, կնշանակի ոչինչ չասել: Ստացվում է, որ որոշ ընկերություններ ունեն արտոնություններ, իսկ որոշները չունեն: Բայց երբ ուսումնասիրում ենք, թե երբեմն կառավարությունը ում է նման արտոնություններ տալիս, համոզվում ենք, որ գործ ունենք ակնհայտ, խմբակային, կառավարության մակարդակով կազմակերպված հանցագործության հետ:

Մի քանի օրինակ. կառավարությունը նման արտոնություններ է տվել, ասենք, Ալրաղացի Լյովիկին, Սեւանի ափին չափազանց կասկածելի համբավ ունեցող հյուրանոց ու կազինո կառուցելու նպատակով «սարքավորումներ» ներկրելու համար: ԱԱՀ-ն երեք տարի անց վճարելու արտոնություն ստացել է ՀՀ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը: Նման արտոնություն է ստացել Սամվել Ալեքսանյանի հետ կապված եւ հայտնի բրենդների սպիրտային խմիչքներ «ափաշքյարա» կեղծող «Ա եւ Գ» ընկերությունը: Ի դեպ, ինչպես հայտնել է «Հետք» պարբերականը, այդ ընկերությանը շոտլանդացիները դատի են տվել շոտլանդական հայտնի բրենդին նմանակող վիսկիներ արտադրելու համար:

Բա սա ի՞նչ է, եթե ոչ կազմակերպված հանցագործություն: Այս պայմաններում տնտեսությունը ինչպե՞ս կարող է զարգանալ:          

Տպել
3740 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել