Օլիմպիադայում հաղթողները կարծում են գիտելիքով կարո՛ղ են հաջողության հասնել

16/06/2016 schedule19:20

2015-2016 ուսումնական տարում առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է 1 492 դպրոցական` Հայաստանից եւ Արցախից, իսկ նրանցից 74-ն արժանացել են առաջին կարգի դիպլոմների, որոնք երեկ հանձնեց կրթության եւ գիտության նախարարը:

Եվս 105 աշակերտ արժանացել է երկրորդ, իսկ 136-ը` երրորդ կարգի դիպլոմների:  Օլիմպիադայի հաղթողներն ուրախ ու ոգեւորված էին: Նրանց մի մասը պատրաստվում է նաեւ միջազգային օլիմպիադաներին մասնակցել ու այնտեղ նույնպես հաջողություններ գրանցել: Մեր զրույցում երեխաները կարեւորում էին գիտելիքի դերը` կյանքում հաջողությունների հասնելու ճանապարհին: Իհարկե, որոշները նաեւ չէին բացառում, որ դա կարող է փոքր-ինչ դժվար լինել` աչքի առաջ ունենալով մեր երկրի փորձը, երբ առաջընթացի կամ բարձունքներ նվաճելու հարցում, որպես կանոն, գիտելիքը չէ, որ վճռորոշ է դառնում: Ամեն դեպքում, նրանք համոզված են, որ եթե անգամ դժվար, իրենց տեղը կգտնեն կյանքում:

Աշակերտները նաեւ հավաստիացնում էին, որ չնայած հանրության շրջանում առկա մտայնությանը, թե կրթության որակը Հայաստանում ցածր է, դա այնքան էլ այդպես չէ: «Մեր դպրոցում կան բնագիտական առարկաների խմբակներ, ով ցանկանում է, կարող է գնալ, մասնակցել դրանց: Այդ խմբակներում աշակերտների հետ պարապում են, որ միջազգային օլիմպիադաներում Հայաստանը ներկայացնեն: Սկզբում, երբ ես գնացի խմբակ, ոչ մի բան չէի կարողանում անել, բայց հետո սեր առաջացավ առարկայի նկատմամբ, գնալով ավելի հետաքրքիր էր դառնում պարապելը: Ու այդպես, ինքս ինձ՝ պարապելով, ուժեղացա»,- ասաց Երեւանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի արդեն շրջանավարտ Լեւոն Մուրադյանը, որն օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող է ճանաչվել ինֆորմատիկա առարկայից:

Նա նաեւ միջազգային օլիմպիադային մասնակցելու հնարավորություն է ձեռք բերել: Հույս ունի այնտեղից մեդալով վերադառնալ ու այդպիսով նաեւ բուհում անվճար սովորելու հնարավորություն ստանալ: Լեւոնը դիմել է Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Տեղական հաղթանակը դիմորդին արտոնություններ չի խոստանում: «Գիտելիքը շատ կարեւոր է: Իմ կարծիքով, եթե չլինի գիտելիքը, չի զարգանա երկիրը, տնտեսությունը:  Եթե խելոք լինես, խելոքին դժվար խանգարեն առաջ գնալ»,- ասում է նա:

Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի 8-րդ դասարանը ավարտած Էլիզեբաթ Վիքերին հաղթել է անգլերենից անցկացված օլիմպիադայում: «Անգլերենը եղել է իմ առաջին լեզուն, հայրիկս ամերիկացի է, իսկ մայրիկս եւ տատիկս անգլերենի դասախոսներ են: Բայց դպրոցը հնարավորություն ստեղծում է օլիմպիադայում հաղթելու համար: Ինձ թվում է գիտելիքի շնորհիվ կարելի է հաջողության հասնել: Ես սովորող եմ: Եթե ես ինչ-որ բան դնեմ իմ մտքին, անպայման հասնում եմ իմ ուզածին»,- ընդգծում է Էլիզաբեթը:

Արա Մամբրեյանը նույնպես Ֆիզմաթ դպրոցի սան է: Ասում է` այս անգամ հաղթող է ճանաչվել աստղագիտություն առարկայից, բայց սովորաբար դա ֆիզիկայից է լինում: Ի դեպ, Արան միջազգային օլիմպիադայի մեդալակիր է: Նա նշում է, որ այդ ոլորտում հաջողությունները թե՛ դպրոցի եւ թե՛ լրացուցիչ աշխատանքի արդյունք են: «Երկուսը իրար հետ է, մեկը առանց մյուսի չի լինի: Միջավայրը շատ կարեւոր է: Պատահական չէ, որ ֆիզմաթ դպրոցի ու մեկ-մեկ էլ Քվանտ վարժարանի սաներն են օլիմպիադաներում հաղթում: Լրացուցիչ աշխատանքն էլ է պարտադիր, բայց այդ լրացուցիչ աշխատանքի մոտիվացիան հենց այդ դպրոցի միջավայրն է: Ու դպրոցի ուսուցիչներն էլ շատ են օգնում»,- նկատեց շրջանավարտը:

Եվ իսկապես, դիպլոմները հանձնելու արարողության ժամանակ, հաղթողների անունները կարդալիս, դրանց հետ մեկտեղ ավելի հաճախ հնչում էր ֆիզմաթ դպրոցի անունը: Տնօրեն Հայկազն Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե ինչի շնորհիվ է այսօր հնարավոր լինում նման արդյունքներ գրանցել, ինչը չի հաջողվում շատուշատ դպրոցների: «Մշտապես` 50 տարիների ընթացքում, ունեցել ենք մանկավարժների լավ կազմ, ավանդույթները պահպանել ենք, այսօր դպրոցում գործում են օլիմպիական տասը առարկայական խմբակներ. բացի դասապրոցեսի ընթացքում բարձրակարգ դասավանդումը ապահովելուց, հանրակրթական ծրագիրը անցնելուց, այդ օլիմպիադաներին հաղթելու համար պետք է լրացուցիչ աշխատանք: Մենք դրանք ապահովում ենք: Բնականաբար, այդ խմբակներն անվճար են, եւ կարող են մասնակցել բոլորը: Գալիս են, մաղվում են, պոտենցիալ ունեցողն է ի վերջո մնում: Սկզբից կարող է 40 հոգի մասնակցեն խմբակին, հետո մնա 30 կամ 20-ը: Այստեղ շատ անուններ հնչեցին, որոնք մեր դպրոցից չէին, բայց մեր խմբակին տարիներ շարունակ գալիս, մասնակցում են` առանց որեւէ արգելքի»,- պատասխանեց նա: Պետությունը խմբակների համար առանձին տողով ֆինանսավորում չի տրամադրում դպրոցին: «Դպրոցը իր գումարների հաշվին է այդ միջոցները առաջացնում: Մեկը տնտեսում է, պարգեւատրում է տալիս կամ այլ նպատակի ծառայեցնում, մենք այս ուղղությունն ենք ընտրել»,- հավելեց Հայկազն Նավասարդյանը:

Հանրապետական օլիմպիադայի հաղթողներից ձեւավորվել են միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային հավաքականները, որոնք կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաներին: 

Տպել
1795 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա