էդ դու ո՞վ ես, որ կասկածես մեր սրբագույն ու անսխալական հարկային տեսուչներին, այ տղա...

16/06/2016 schedule20:31

ԱԺ-ում քննարկվող Հարկային օրենսգրքի նախագծի հեղինակների «մտքի գոհարները» կամաց-կամաց բարձրանում են ջրի երես: Դրանցից մեկը վերաբերում է հարկային մարմնի մի նոր, աբսուրդի հասնող, տրամաբանությանն ու օրենքներին հակասող լիազորության:

Խոսքը վերաբերում է հարկային մարմնի կողմից ընդունված անհատական իրավական ակտի բողոքարկման հնարավորությանը: Ավելի հասկանալի լեզվով ասած, տնտեսվարողի նկատմամբ հարկայինի աշխատողների կայացրած տուգանքի որոշմանը: Հոդվածի վերնագիրն է` «Հարկ վճարողի բողոքարկման իրավունքը»: Այս վերնագրով հոդվածի 3-րդ մասում կարդում ենք հետեւյալը. «Հարկային մարմնի կողմից ընդունված անհատական իրավական ակտի, հարկային մարմնի գործողությունների կամ անգործության բողոքարկումը չի դադարեցնում հարկային պարտավորությունների գանձումը կամ հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու ուղղությամբ գործողությունների կատարումը: Բողոքը քննության առնող հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն իրավունք ունի մինչեւ բողոքի լուծումը դադարեցնել հարկային պարտավորությունների գանձումը կամ գործողությունների կատարումը»: Ի՞նչ է սա նշանակում: Եթե հարկայինի աշխատողը եկել է ձեր ձեռնարկություն ստուգման ու իր կարծիքով խախտում է հայտնաբերել ու մի 5 միլիոն դրամի տուգանք գրել, ապա դուք պարտավոր եք այդ տուգանքը վճարել, որից հետո իրավունք ունեք այն բողոքարկել տարբեր ատյաններ: Նույնիսկ անսահման ֆանտազիա ունեցող չարամիտները նման դրույթ չէին կարող մոգոնել: Ու հոդվածի վերնագիրն է` կրկնեմ, «Հարկ վճարողի բողոքարկման իրավունքը»: Նախագծի հեղինակները թերեւս չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում իրավունք: Նրանք սիրահոժար կերպով իրավունք են տվել հարկ վճարողին, որ նա տուգանքը վճարելուց հետո կարողանա բողոքարկել տուգանքի որոշումը: Իսկ եթե տուգանքի չափը այնքան լինի, որ դա վճարելուց հետո հարկ վճարողը սնանկանա ու դադարեցնի իր գործունեությունը, իսկ բողոքարկումը տեւի, ասենք, 2 տարի, ու տնտեսվարողը դատարանում հաղթի դատը. պարզվի հարկային մարմինը սխալ է տուգանք նշանակել:

Բայց նախագծի հեղինակները ավելի բարի են գտնվել, որ ակնարկել են, որ այդ տուգանքը կարող է եւ չվճարվել մինչեւ բողոքի լուծումը, եթե այդպես ցանկանա «Բողոքը քննության առնող հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը»: Այսինքն ինչ է ստացվում, հարկայինի աշխատողները եկան, տուգանեցին, տնտեսվարողը վազելով գնում է նրանց շեֆերից բաղկացած հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ու ասում լավ, էլի տուգանքը չվճարեմ, մինչեւ ապացուցեմ, որ սխալ են տուգանել...: Շեֆերն էլ թե` էդ դու ո՞վ ես, որ կասկածես մեր սրբագույն ու անսխալական հարկային տեսուչներին, այ տղա...: Ու էստեղ տնտեսվարողին մի չգրած «իրավունք են» տալիս, որ նա փորձի գործարքի մեջ մտնել շեֆերի հետ: Եթե դատենք այդ շեֆերի դիզած ունեցվածքից, գործարքը հաստատ կկայանա: Ու սա կոչվում է «կոռուպցիոն ռիսկ»: Ու ընդհանրապես, այս հոդվածի վերը մեջբերված հատվածը ուղղակի ներծծված է «կոռուպցիոն ռիսկով»: Եթե հարկային տեսուչները գալիս են ստուգման, տնտեսվարողի ոտքերը արդեն թուլանում են: Չէ որ տեսուչները կարող են ցանկացած ծավալով տուգանք գրել, անկախ խախտումից, ունեն այդ լիազորությունը, իսկ տնտեսվարողն էլ այլընտրանք չունի`պետք է վճարի, հետո բողոքարկի: Ու տնտեսվարողը պատրաստ է կաշառք տալ: Հաստատ: Միայն թե տուգանքը չգրեն ու չսնանկացնեն իրեն:

Կասեք` քի՞չ հավանական է: Կասեք՝ տեսուչները հո ֆաշի՞ստ չեն: Կասեք՝ հոռետե՞ս ենք: Այնպես չի, որ նախկինում ու հիմա հարկայինը չուներ նման լիազորություններ: ՀՀ քրեական օրենսգրքում կա տնտեսվարողներին քաջ հայտնի 205 հոդվածը: Դրանով նախատեսվում է քրեական պատասխանատվություն եւ ազատազրկում այն տնտեսվարողների համար, ովքեր չարամտորեն խուսափել են հարկերի վճարումից: Տարեկան հազարավոր տնտեսվարողների նկատմամբ այդ հոդվածով քրգործեր են հարուցվում, բայց դատարան է հասնում մի քանի դեպք: Ի՞նչ է սա ցույց տալիս: Այն, որ տնտեսվարողը խուսափել է հարկերից ու դա արել է չարամտորեն՝ որոշում է նախաքննական մարմինը: Ճիշտ է, թե սխալ, էական չէ, բայց տնտեսվարողին կարող են կալանավորել: Թե որքան գումար են «վաստակում» հարկայինի չինովնիկները այս հոդվածը որպես մահակ օգտագործելով՝ դժվար է ասել: 

Երեւի կաշառքների այս հորդառատ աղբյուրի բերած «արդյունքները» այնքան գոհացուցիչ են, որ Հարկային օրենսգրքի նախագծում հարկային մարմնին եւս մի այդպիսի մահակ է տրվել` ոչ պակաս «արդյունավետ»:   

Ի դեպ, ԱԺ իրավաբանական վարչության եզրակացության համաձայն՝ վերը նշված հոդվածը հակասում է միաժամանակ երկու օրենքների. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին եւ Վարչական դատավարության օրենսգրքին: Եթե մարդկանց որեւէ խումբ կարող է իրեն թույլ տալ Հարկային օրենսգրքի նախագծում ներառել վերը նշված դրույթը, ապա նրանց մշակած ցանկացած նախագիծ պետք է մերժել ի սկզբանե` նույնիսկ առանց քննարկման:

Տպել
4099 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան