Ֆուտբոլ եվ քաղաքականություն. Անհավատալի սցենա՞ր

17/06/2016 schedule18:58

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը ուղեկցվում է լրջագույն անդրկուլիսային պայքարով, որի կիզակետում Ռուսաստանն է, իսկ թեման ավելի շատ քաղաքական է, քան մարզական: Արտերկրի տարբեր ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակվող փոքրիկ նյութերը որոշակի հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու, թե իրականում ինչ է տեղի ունենում ֆրանսիական ստադիոններից դուրս: Անգլիացի ֆաների հետ ծեծկռտուք հրահրելու, ֆուտբոլում արգելված կոչեր ու արարքներ թույլ տալու համար, ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ն պայմանականորեն որակազրկել է Ռուսաստանին, խոստանալով հեռացնել Ռուսաստանի ազգային հավաքականին «Եվրո 2016»-ից, եթե մեկ անգամ էլ կրկնվի այն, ինչ տեղի է ունեցել Մարսելում Ռուսաստան - Անգլիա խաղից առաջ:

Իրոք, ընթացող Եվրոպայի առաջնությունը լրջագույն անհանգստության առիթ է հանդիսանում բոլորի համար. ահաբեկչության հնարավորությունից զատ ընթացող «Եվրոն» աչքի է ընկնում երկրպագուների խուլիգանական պահվածքով, ու Ֆրանսիայից ստացվող տարբեր քրեական նորությունները իրենց ծավալով չեն զիջում մարզական լուրերին: Ընդ որում, արեւմտաեվրոպական երկրներում դրանք հիմնականում կապված են ռուսաստանցիների հետ եւ կրում են բացահայտ հակառուսական բնույթ: Անգլիայի հավաքականի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ, ներկայումս սոցցանցերում բավական մեծ հեղինակություն վայելող, «Եվրոյի» խաղերը հեռուստատեսությամբ մեկնաբանող Գարի Լինեկերը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի որոշումը. «Հուսանք, որ պայմանական որակազրկումը կկանգնեցնի այս կենդանիներին: Եվ դեռ մտածում եք գնա՞լ Ռուսաստանում 2018-ին կայանալիք Աշխարհի առաջնություն», - գրել է Լինեկերը:

Ռուսաստանցի երկրպագուներին նվիրված բոլոր հոդվածները ավարտվում են Աշխարհի 2018 թվականի առաջնության մասին կարծիքով եւ գրեթե բոլորը համոզված են, որ պետք է հետ վերցնել Ռուսաստանից այդ մրցաշարի կազմակերպչի իրավունքը: Ռուսաստանի պառլամենտի փոխխոսնակ, ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Իգոր Լեբեդեւի հայտարարությունն էլ դարձել է հակառուսական բոլոր հոդվածների սկիզբ ու վերջ: «Ապրեն մեր ֆանատները: Այդպես էլ պետք է: Մենք պետք է աջակցենք նրանց», - հայտարարել է Լեբեդեւը: «Ժամանակն է լրջորեն մտածել Աշխարհի 2018 թվականի առաջնությունը ավելի հանգիստ եւ անվտանգ երկիր տեղափոխելու մասին: Տեսնում ենք, որ խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս», - գրում է պորտուգալական «Observador»-ը:

Եվրոպական գրեթե բոլոր երկրների առաջատար պարբերականները անդրադառնում են այս թեմային ու որպես պատիժ պահանջում Ռուսաստանից հետ վերցնել Աշխարհի առաջնության կազմակերպման իրավունքը եւ որպես առաջին քայլ սպասում են Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հեռացմանը «Եվրո-2016»-ից: Նախօրեին կայացած Սլովակիա - Ռուսաստան խաղն անցավ առանց լուրջ բախումների. ռուս ֆանատները կարծես հասկացել են պահի լրջությունը: Երկուշաբթի՝ հունիսի 20-ին տեղի է ունենալու Ռուսաստան - Ուելս վճռական հանդիպումը. ռուսներին պայքարը շարունակելու համար անհրաժեշտ է միայն հաղթանակ: Այս հանդիպումը կարող է վճռական դառնալ նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության, ընդհանրապես ռուսական սպորտի համար՝ երկրպագուների կողմից որեւէ սանձարձակություն կարող է դառնալ որակազրկման պատճառ:

Ռուսաստանում, բացարձակ մեծամասնության կարծիքով, Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց միակողմանի՝ ի վնաս ռուսաստանցիների մեկնաբանությունները, ՈՒԵՖԱ-ի կողմից պայմանական որակազրկումը արդեն 1 տարի ռուսական սպորտը տակնուվրա անող դոպինգային սկանդալի շարունակությունն է եւ  ունի շատ ավելի քաղաքական ենթատեքստ: Բայց հանդիպում են նաեւ եզակի հրապարակումներ, որոնք շատ ավելի սթափ են վերլուծում իրադարձությունները, չեն տրվում ազգայնամոլական, կեղծ հայրենասիրական այդ պոռթկմանը: Մասնավորապես ռուսական սպորտում բավական ազդեցիկ «Չեմպիոնատ» կայքի խմբագրի տեղակալ Եվգենի Սլյուսարենկոն հանդես է եկել բավական ծավալուն հոդվածով, նշելով, որ միայն «Եվրոյով» չի սահմանափակվելու Ռուսաստանին Աշխարհի առաջնության կազմակերպչի իրավունքից զրկելու գործընթացը: Կա այլ ճանապարհ՝ բաղկացած 5 քայլերից: Առաջին հայացքից այն ֆանտաստիկայի ոլորտից է, բայց նշեմ, որ նույն Սլյուսարենկոն 1 տարի առաջ զգուշացնում էր, որ Ռուսաստանին սպառնում է մեծագույն դոպինգ սկանդալ, ինչը եղավ ամիսներ անց, խորհուրդ էր տալիս թենիսիստուհի Մարիա Շարապովային հեռու մնալ տարատեսակ դեղամիջոցների օգտագործումից՝ ամիսներ անց Շարապովան որակազրկվեց դոպինգ ընդունելու համար:

Այնպես որ, այնքան էլ անհավատալի չէ այն սցենարը, որը ներկայացրել է հայտնի լրագրողը: Որպես առաջին քայլի ժամկետ նշվում է հունիսի 17-ը. այսօր ատլետիկայի միջազգային ֆեդերացիան (IAAF) պետք է վերջնական որոշում կայացնի Ռուսաստանի վերաբերյալ. IAAF-ը չի կասեցնելու Ռուսաստանի ատլետիկայի ֆեդերացիայի որակազրկումը եւ ռուսաստանցի ատլետները զրկվելու են Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Հուլիսի 15-ին համաշխարհային հակադոպինգային կազմակերպության հատուկ հանձնաժողովը հրապարակելու է իր վերջնական որոշումը եւ խորհուրդ է տրվելու տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաներին կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը իրենց կազմակերպություններին: Շատ արագ կիրականացվի այս գործընթացը, որը ի վերջո կհանգեցնի Ռուսաստանին ամբողջապես Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելուն: Ի վերջո «կհանձնվի» նաեւ ՖԻՖԱ-ն՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. տարվա վերջին ռուսաստանի անդամակցությունը կկասեցնի նաեւ ՖԻՖԱ-ն, իսկ հետո արդեն ամեն ինչ կարելի է անել համաձայն ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ «որակազրկված երկրում չի կարող անցկացվել ՖԻՖԱ-ի ոչ մի մրցաշար»:

Տպել
2255 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին