Գյումրու բուհերը կմիավորվե՞ն. կառավարությունը որոշել է կրկին փորձել

17/06/2016 schedule20:43

Կառավարությունը, փաստորեն, չի հրաժարվել Գյումրիում գործող բուհերի խոշորացման ծրագրից, որը տարիներ առաջ հանդիպեց լուրջ դիմադրության ու այդպես էլ կյանքի չկոչվեց: Դեռ 2013-ին նպատակ էր հետապնդվում միավորել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Երեւանի պետական կոնսերվատորիայի ու Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը՝ ստեղծելու մեկ հաստատություն՝ Գյումրու արվեստի պետական ակադեմիա: Բացի այդ, ցանկություն կար Գյումրու մանկավարժական ինստիտուտը դարձնել համալսարան՝ միաժամանակ դրան միացնելով Հայաստանի պոլիտեխնիկական եւ տնտեսագիտական համալսարանների՝ այդ քաղաքում գործող մասնաճյուղերը:

Բայց այն ժամանակ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գյումրիում նշված բուհերի ներկայացուցիչների բողոքի ձայնը լսելուց հետո, ի վերջո, հուսահատ հայտարարել էր. «Հավաքական կարծիքին հակառակ որոշում կայացնելու իմաստ ու ցանկություն չունեմ։ Գաղափարը շատ լավն է, բայց եթե այն մարդիկ, ովքեր պետք է կյանքի կոչեն դա, չեն ուզում, չեն հավատում դրան, անիմաստ է դա անել»։

Եվ ահա, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ այցելել էր Շիրակի մարզ, նորից քննարկման առարկա է դարձել այդ խնդիրը: Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաեւ կրթության եւ գիտության գործող նախարար Լեւոն Մկրտչյանը, բուհերի ու մասնաճյուղերի ղեկավարները: Ի դեպ, եթե նախորդ անգամ կառավարության նպատակների մասին նրանք միայն վերջում էին տեղեկացել՝ առանց նախնական քննարկումների, այս տարիների ընթացքում Գյումրին սովորեցնում է իշխանություններին իր հետ հաշվի նստել:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ բուհերի վերաբերյալ ինչ ծրագիր է առաջարկվում ա՛յս անգամ, կրկին միավորո՞ւմ: Այժմ կարծես թե ցանցային միավորման տարբերակն է շեշտադրվում: «Քննարկման արդյունքներով մինչեւ հոկտեմբեր ժամանակ տրամադրվեց, որպեսզի մենք կարողանանք ցանցային կապվածության գաղափարը առաջ տանել, որովհետեւ ամեն դեպքում փաստ է, որ մասնաճյուղերը լավ աշխատում են եւ հատկապես՝ ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը: Արհեստական միավորումով համալսարան ստեղծելու գաղափարը ընդհանրապես երեւի այդքան ընկալելի չէ: Եթե մենք պիտի համալսարան ձեւավորենք մանկավարժական ինստիտուտի բազայի վրա, ուրեմն պիտի հասկանանք՝ ինչ նոր մասնագիտություններ այդտեղ պիտի ավելացվեն, ինչ խնդիր է լուծելու այդ համալսարանը: Շատ հեշտ ճանապարհ կա՝ մանկավարժական ինստիտուտը դարձնել համալսարան: Բայց միայն անունը չէ, նաեւ այդ տարածաշրջանում բնակչությունը պահելու, տեղում աշխատատեղ ունենալու հարց ունենք»,- պատասխանեց նա:

Ըստ նախարարի, Գյումրիում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները բոլորը միասին մինչեւ 5 հազար ուսանող ունեն եւ կարիք կա այնպիսի ձեւաչափ ընտրելու, որի արդյունքում լինի ուսանողների թվի աճ եւ ադմինիստրատիվ համակարգի կրճատում: «Արվեստի բուհերում խոսակցությունը հետաձգեցինք: Ռեկտորների տեսակետը այն էր, որ այս պահին մեխանիկական միավորմամբ որակի անկում կունենանք եւ խնդիր չենք կարողանա լուծել, որովհետեւ նախ իրենք ինքնաբավ չեն եւ առանց մայր բուհերի դասախոսական ներկայության նույն ուղղություններով որակ չեն կարողանա ապահովել: Եվ ճիշտ կլինի ինչ-որ ձեւ մտածել, ընդլայնել եւ տեխնիկական կառավարումը ընդհանրացնել»,-  հավելեց Լեւոն Մկրտչյանը:

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը շարունակում է այն կարծիքին մնալ, որ արվեստի բուհերի մասնաճյուղերի միավորումը սխալ է: «Գուցե նպատակը կրողներն են փոխվել, բայց նույն խնդիրն են առաջ քաշում: Նախարարը երկու առաջարկ արեց՝ ցանցային կամ ընդհանուր միավորում, սակայն երկուսն էլ աբսուրդ է, եւ երկուսն էլ չընդունվեցին, որովհետեւ ցանցայինը մենք մի անգամ՝ 2000 թվականին, փորձել ենք, ու պարզվեց, որ դա սխալ է: Միավորումը 2 տարի տեւեց, հազիվ պրծանք այդ ծրագրից: Մյուս տարբերակով՝ մասնաճյուղերը մի ընդհանուր արվեստի բուհի մեջ միավորելով՝ մենք այս պրոֆեսիոնալ բարձր մակարդակի բուհերը իջեցնում ենք չգիտեմ ինչ աստիճանի ու վերջացնում ենք: Այսինքն՝ եղածը ջնջում ենք: Առաջին տարբերակի դեպքում նախատեսվում էր, որ մասնաճյուղերը իրենց կարգավիճակները պետք է պահպանեն, ուղղակի ֆինանսների ղեկավարումը տրվի ուրիշի»,- ասում է Համբարձում Ղուկասյանը:

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն էլ նշում է, որ տասնամյակից ավելի ինքն է առաջ քաշում ինստիտուտը համալսարան դարձնելու խնդիրը՝ առանց այս կամ այն բուհի մասնաճյուղը միավորելու պահանջի: Այդուհանդերձ, կառավարությունը մտածել է գնալ խոշորացման ճանապարհով: Բայց, ըստ Վարդեւան Գրիգորյանի, Ճարտարագիտական համալսարանի ռեկտորը մարզպետարանում անցկացված քննարկման ժամանակ հիմնավորել է, որ այդ միավորումը կհանգեցնի ճարտարագիտական մասնագիտությունների անհետացմանը, ինչը տեղի է ունեցել Գորիսում: Իսկ ահա Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը դեմ չի եղել իր ղեկավարած բուհի մասնաճյուղը Գյումրու մանկավարժականի հետ միավորելուն: «Նա սկզբունքորեն դեմ չէր, բայց առաջարկում էր մի կառույց ստեղծել, որը համակարգի ամբողջ բուհական համակարգը»,- փոխանցեց Գրիգորյանը:

Մանկավարժական ինստիտուտի ռեկտորն ընդգծում է, որ իրենց քաղաքն արժանի է համալսարան ունենալու՝ վկայակոչելով Գյումրու դարերի ընթացքում ձեւավորված կրթական ավանդույթները, մանավանդ որ բոլոր մարզերում այդ համալսարաններն արդեն կան: Ինստիտուտը, մանկավարժական լինելով հանդերձ, առաջարկում է ոչ մանկավարժական մի շարք մասնագիտություններ, բայց, այդուհանդերձ, ըստ Վարդեւան Գրիգորյանի, բազմաթիվ մասնագիտությունների բացակայության պատճառով մարզի երիտասարդները մեկնում են Երեւանում սովորելու, ու բուհն ավարտելուց հետո նրանց 99 տոկոսը չի վերադառնում:

Տպել
2363 դիտում

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան