Պայքարի «քառասունքը» շուտով կտանք. էժան պարարտանյութի փոխարեն կգնենք թանկը

18/06/2016 schedule19:00

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի, մոնոպոլիաների, պետական գնումների անարդյունավետության դեմ պայքարելու մասին հայտնի ելույթից անցել է ավելի քան մեկ ամիս: Մոտ օրերս կտանք այդ պատմական իրադարձության «քառսունքը»:

Մինչեւ հիմա կոնկրետ արդյունքներ չկան: Կառավարությունը իր բազմաթիվ կառույցներով ու գերատեսչություններով դեռ ուսումնասիրում է իրավիճակը, հայեցակարգեր է մշակում...: Դա բարդ, գրասենյակային աշխատանք է, որին լծված են հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մարդիկ: Բայց այդ գրասենյակներից դուրս իրավիճակը ոչ մի էական փոփոխության չի ենթարկվում: Օրերս ներկայացրել էինք մի օրինակ, թե ինչպես բարձրագոչ հայտարարությունների «թիկունքում» ՀՀ պաշտպանության նախարարությունը իր կարիքների համար մի ընկերությունից ձեռք էր բերել ախտահանող նյութեր այն դեպքում, երբ մեկ այլ ընկերություն նրան առաջարկվել էր նույն ապրանքը մատակարարել մոտ 4 անգամ ավելի էժան գնով: ՊՆ-ն այդ էժան առաջարկը մերժել էր: Երեւի հայեցակարգեր մշակելը այնքան ժամանակատար ու քրտնաջան աշխատանք է, որ կոռուպցիայի ու պետական միջոցների անարդյունավետ ծախսման դեմ գործնական պայքար մղելու ժամանակ ու էներգիա արդեն չի մնում:

Մի համանման պատմություն կա նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Արդեն տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից սուբսիդավորում է գյուղացիներին հատկացվող ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերը: Սխեման հետեւյալն է` մեկ պարկ պայմանական պարարտանյութը արժե, ասենք, 15 հազար դրամ, գյուղացին այն գնում է 8 հազար դրամով, իսկ գնի տարբերությունը` 7 հազար դրամը վճարվում է պետական բյուջեից: Տեսականորեն սխեման լավն է` գյուղացին փաստորեն յուրաքանչյուր պարկի մեջ շահում է 7 հազար դրամ: Բայց սա՝ տեսականորեն: Գործնականում իրավիճակը բոլորովին այլ է: Այդ սուբսիդավորվող պարարտանյութի ներկրման թույլտվությունը կառավարությունը տվել է երկու կոնկրետ ընկերությունների` ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» եւ «Հրաշք այգի» ընկերություններին: Այս ընկերությունները ընտրվել են առանց մրցույթի` կառավարության մի որոշմամբ, եւ ՀՀ պետական բյուջեից նրանց արդեն վճարվել է մի քանի միլիոն դոլար:

Ու եթե չլիներ մի «աննշան» հանգամանք, ապա կարող էինք ասել, որ դե լավ է, էլի, բերում են, երեւի գինն էլ հարմար է, թող բերեն: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Հայաստանում գործում է «Կրեպսոն» անունով մի ընկերություն, որը արդեն ամիսներ շարունակ չի կարողանում մուտք գործել շուկա, չնայած առաջարկում է շատ ավելի լավ պայմաններ: Իսկ պայմանները հետեւյալն են: Ներկայումս սուբսիդավորման այս ծրագրով մեկ հեկտարի պարարտացման համար անհրաժեշտ պարարտանյութի արժեքը կազմում է մոտ 154 հազար դրամ: Դրանից 77 հազար դրամը վճարվում է պետբյուջեից որպես սուբսիդիա, իսկ մնացածը վճարում է գյուղացին: Դա հիմնականում ռուսական կամ վրացական արտադրության պարարտանյութ է: «Կրեպսոնի» առաջարկով նույն մեկ հեկտարը պարարտացնելու համար անհրաժեշտ է առավելագույնը 100 հազար դրամ: Եվ եթե պետությունը նույն չափով սուբսիդավորի «Կրեպսոնի» առաջարկած պարարտանյութը, ապա գյուղացու ծախսը կրկնակի կկրճատվի: Կամ կարելի է համամասնորեն կրճատել ե՛ւ գյուղացու ծախսը, ե՛ւ սուբսիդիայի ծավալը: Կշահի ե՛ւ գյուղացին, ե՛ւ պետական բյուջեն: «Կրեպսոնի» առաջարկած պարարտանյութը իսրայելական արտադրության է: Իսրայելը, ինչպես հայտնի է, գյուղատնտեսական տեխնոլոգիաների հզորագույն կենտրոններից է աշխարհում: Արտադրողն էլ աշխարհահռչակ, պարարտանյութերի արտադրության մեջ մասնագիտացած «ICL SF» կոնցեռնն է: Անցած տարվանից «Կրեպսոնը» ոչ մի կերպ չի կարողանում ՀՀ իշխանություններին համոզել, որպեսզի վերջիններս կրճատեն ինչպես բյուջեի, այնպես էլ գյուղացիների ծախսերը:

Ընկերությունը դիմել է թերեւս բոլոր ատյաններին` Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Սերգո Կարապետյանին, իրավապահ մարմիններին...: Բայց ոչ մի արդյունք: Ընկերությանը հայտնել են, թե իրենք կարող են մասնակցել մրցույթներին, բայց սուբսիդավորման այդ ծրագիրը իրականացվում է առանց մրցույթի: Ասել են, թե «Կրեպսոնի» առաջարկած պարարտանյութը «անհայտ ծագման է»...: Եվ այլն, եւ այսպես շարունակ: Ամենայն հավանականությամբ այս դեպքում էլ իշխանությունները գրասենյակներում այնքան են տարվել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարով, որ կոնկրետ այսպիսի աղաղակող փաստերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չունեն:

«Կրեպսոնը» այս պատմությունը բազմիցս ներկայացրել է լրատվամիջոցներում: Օրերս ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որպեսզի վերջինս ուսումնասիրի այն խոչընդոտները, որոնք կանգնած են «Կրեպսոնի» առաջ՝ շուկա մուտք գործելու ճանապարհին: Հանձնաժողովի պատասխանը պարզապես ցնցող է: ՏՄՊՊՀ-ն «խնդրել է 5 օրվա ընթացքում» ընկերությանը որոշակի տեղեկություններ հայտնել, բայց վերջում էլ սպառնացել, թե «... սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու, կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ 5 միլիոն դրամ»:   Ահա այսպես. գնում ես հանձնաժողով, ասում ես, որ քո մուտքը շուկա խոչընդոտում են, հանձնաժողովն էլ թե` էս-էս տեղեկատվությունը բեր, թե չէ 5 միլիոն դրամ կտուգանեմ:

Ահա այսպես են Հայաստանում «պայքարում» մոնոպոլիաների, կոռուպցիայի, բյուջեի փոշիացման դեմ: Թերեւս արդեն արժե դադարեցնել այդ «պայքարը», թե չէ ավելի վատ հետեւանքներ են լինելու:

Տպել
2486 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան