Գալուստ Սահակյանն ասում է՝ մտքներիդ դրե՞լ եք, փորձեք. մանկավարժականի ռեկտորը վերընտրվեց

18/06/2016 schedule23:01

Հայկական պետական մանկավարժական համալսարանի «հոգեբարձուների» խորհուրդն, ինչպես ասում էր ԱԺ նախագահ, նույն խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը, նշված բուհի ռեկտորի պաշտոնում երեկ վերընտրեց Ռուբեն Միրզախանյանին:  Թեկնածուն միակն էր: Խորհրդի 24 անդամներից ներկա էին 21-ը, որոնց ձայները քվեարկության ընթացքում բաշխվել էին հետեւյալ կերպ՝ 19 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ: Մինչ այդ, նիստի մասնակիցներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Ռուբեն Միրզախանյանի գործունեությունը՝ պաշտոնավարման նախորդ ժամկետում: Նաեւ ներկայացրին իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ բուհի հետագա զարգացման վերաբերյալ:

Ինքը՝ թեկնածու Միրզախանյանը, ներկայացնելով առաջիկա հինգ տարվա ռազմավարական ծրագիրը, մասնավորապես ասաց, որ դասավանդման հնացած մեթոդներից պետք է հրաժարվել եւ անցնել ինտերակտիվ տարբերակի: Այսինքն, ըստ նրա, դասախոսը ոչ թե պետք է գա, լսարանում դասախոսություն կարդա, ուսանողները դա գրի առնեն, որ հետագայում քննություն հանձնեն, այլ ուսանողները դասախոսի ասելիքը պետք է ստանան դասից մի քանի օր առաջ՝ էլեկտրոնային ձեւով, իսկ դասաժամանակը օգտագործվի նյութի շուրջ քննարկում ծավալելու համար:

«Դա նաեւ ենթադրում է կենդանի խոսք, ինչը խնդրահարույց է եվրոպական շատ համալսարաններում»,- ասաց ռեկտորի թեկնածուն: Տեղեկացրեց, որ էլեկտրոնային տարբերակով պետք է անցկացվեն նաեւ սկզբում ավարտական, այնուհետեւ բոլոր քննությունները: Այսինքն՝ բուհի շրջանավարտները տոմսը պետք է ընտրեն համակարգչի միջոցով: Հանձնաժողովը նույնպես դրա կիրառմամբ պետք է գնահատական նշանակի՝ անդամները մեկը մյուսի որոշմանը տեղյակ չլինելով: Նոր սկզբունքն այս տարի կիրառվել է երեք ֆակուլտետներում: Հաջորդ տարիներին կտարածվի նաեւ մյուսների վրա: Համաձայն ռեկտորի «նախընտրական ծրագրի», այս տարի շինարարական աշխատանքներ են սկսվելու բուհի կազմում ներառված Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջում, ինչից հետո համալսարանի որոշ ֆակուլտետներ կտեղափոխվեն, եւ լսարանային խնդիրը կլուծվի: Այդ նպատակի համար կպահանջվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Ռեկտորը հույս ունի, որ բացի բուհի ներդրումներից, նաեւ հովանավորներ կգտնվեն:

Երբ հոգաբարձուների խորհրդի նիստը վարող Գալուստ Սահակյանը ձայն տվեց խորհրդի տարեց անդամ, նույն բուհի դասախոս Հրավարդ Հակոբյանին, նա ափսոսանք հայտնեց, որ աշխատավարձերը բարձրացնելու՝ ռեկտորի սկիզբ դրած բարի ավանդույթն ընդհատվել է: «Երբ կարդում եմ մամուլում, ապշում եմ, թե ինչպիսի մեծ գումարների հետ են խաղում առանձին անհատներ»,- ասաց գիտնականը: «Ինչու առանձին անհատներ, բոլորն էլ խաղում են»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Բայց Հրավարդ Հակոբյանը շարունակեց այն կարծիքին մնալ, որ հասարակության լայն շերտերը զրկանքների մեջ են ապրում:

Եվ քանի որ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնին հավակնող մեկից ավելի թեկնածու չկար, ընդ որում, իրավիճակը նույնն է արդեն քանի տարի՝ տարբեր բուհերում, իշխող Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ինչո՞ւ է այդպես, մրցակցայնությանը մարդիկ չե՞ն հավատում, ընդամենը ընտրությունների պատրա՞նք է, որ ստեղծվում է:

«Ճիշտն ասած, ընդհանուր բուհերում չգիտեմ, բայց այստեղ կարծում էի, որ մեկ թեկնածու կլիներ, որովհետեւ տարեցտարի ինչ-որ բան փոխվում է բուհում: Մյուս բուհերի հետ կապված այդքան չեմ մխրճվել այդ գործի մեջ, համենայնդեպս, մեր ժամանակներում եթե թեկնածու կա, կարող է իր թեկնածությունը դնել: Եթե մարդը ուզում է իր ընտրությունը ապահովի, ինքը պիտի թեկնածությունը դնի եւ պիտի աշխատի, որպեսզի մարդիկ իրեն ճանաչեն եւ ձայն տան: Մրցակցայնության ոչ մի պակաս չեմ տեսնում, բացի դրանից մարդը միանգամից ամեն ինչին չի հասնում, եթե մտքին դրել է, ինչ-որ ձեւով, ինչ-որ ժամանակ կհասնի դրան»,- պատասխանեց նա:

Իսկ Ռուբեն Միրզախանյանը հավաստիացրեց, որ թեկնածուների առատությունը երբեք չի հանդիսանում ավելի մեծ ժողովրդավարության արդյունք եւ որ դա քաղաքագիտական պարզ ճշմարտություն է: «Ու մի բան եւս. վերջին տարիներին մենք բավականին լուրջ հարաբերություններ ունենք եվրոպական բավականին հայտնի համալսարանների հետ: Մասնավորապես, այդ համալսարանների թվում է Օոլուի համալսարանը, որը երեք տարի ուղղակի այստեղ ծրագիր իրականացրեց, եւ ես ականատեսը եղա այդ համալսարանի ռեկտորի փոփոխությանը: Մեր շատ լավ գործընկերը 24 տարի այդ պաշտոնում էր, եւ երբ որ նախանցյալ տարի ես Ֆինլանդիայում էի, նա մատնացույց արեց իր պրոռեկտորներից մեկին եւ ասաց, որ ինձ փոխարինելու է նա: Ասացի՝ ինչպես, վեց ամիս կա եւ դու արդեն գիտես ո՞վ է ընտրվելու: Այո, ասում է, եւ դա ոչ միայն ես գիտեմ, գիտեն բոլորը, դա մեր, այսպես ասած, մոտեցումն է: Դա համալսարան է, որի բյուջեն կես միլիարդ եվրո է եւ որը առաջատարն է համարվում ամբողջ Եվրոպայում մանկավարժական կրթության գծով, որը ունի ֆանտաստիկ բժշկական դեպարտամենտ եւ որը շատ ժողովրդավարական է: Անցավ որոշ ժամանակ, ես շնորհավորեցի նոր ռեկտորին ընտրության հետ կապված, եւ պատկերացրեք՝ նա մեկն էր որպես թեկնածու»,- ասաց հայաստանյան բուհի ռեկտորը:

Տպել
2749 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում