Վեր կաց գերեզմանից, «էլեկտրիկ-Երեւան». սակագինը իբր նվազում է, բայց իրականում` աճում

21/06/2016 schedule13:00

Հունիսի 24-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կգումարի նիստ եւ կսահմանի Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի նոր սակագինը, որը ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 1-ից:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է սակագինը նվազեցնելու որոշման նախագիծը: Ըստ այդմ, օգոստոսի 1-ից սպառողներին մատակարարվող էլէներգիայի մեկ կիլովատի ցերեկային սակագինը կկազմի 46 դրամ 20 լումա, գիշերայինը` 36 դրամ 20 լումա: Ներկայումս գործող սակագներն են` ցերեկայինը` 48 դրամ 78 լումա, գիշերայինը` 38 դրամ 78 լումա: Այսպիսով, հանձնաժողովի որոշմամբ մեկ կվտ ժամի սակագինը (ցերեկային) կնվազի 2.58 դրամով, կամ 5.3 տոկոսով:

Բայց այն, ինչին մենք ասում ենք նվազում՝ իրադարձության միայն ձեւական կողմն է: Բովանդակային առումով պատկերը ճիշտ հակառակն է: Որքան էլ պարադոքսալ թվա, սակագինը ոչ թե նվազում է, այլ աճում: Եվ ահա թե ինչու: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կրկին նիստ էր անում եւ կրկին սակագնի հարցով: Այդ նիստում որոշվեց էլէներգիայի սակագինը բարձրացնել մոտ 7 դրամով` 41.85-ից հասցնելով 48.78 դրամի: Թանկացումը ավելի քան 16 տոկոս էր: Եվ ինչով էր պայմանավորվում սակագնի այդ բարձրացումը: Մի կողմ թողնենք ծանրումեծ հաշվարկները եւ առաջնորդվենք զուտ տրամաբանությամբ: Ասվում էր, թե 2013 թվականին ատոմակայանը նորոգելիս այնպես ստացվեց, որ 88 օր ավելի կանգնեց, քան նախատեսված էր: Ատոմակայանի արտադրանքը էժան է ու քանի որ այդ 88 օրերին ստիպված ենք եղել էլէներգիա գնել ջերմաէլեկտրակայաններից, որոնց արտադրանքի ինքնարժեքը զգալիորեն բարձր է, ուստի ավելի շատ փող է ծախսվել կայաններից էլէներգիա գնելու համար: Դրան գումարվել է նաեւ այն, որ 2013 թվականը սակավաջուր տարի է եղել եւ հիդրոէլեկտրակայանները ավելի քիչ են արտադրել, ու այդ մասն էլ է գնվել ջերմաէլեկտրակայաններից: Բայց այդ ընթացքում սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը չի փոխվել եւ դրա պատճառով էներգահամակարգում առաջացել է 24 միլիարդ դրամի ճեղքվածք: Եվ այդ ճեղքվածքը փակելու համար սակագինը բարձրացվեց: Ասացին մեկ տարով` 12 ամսով: Ասացին էս ճեղքվածքը փակենք, ու վսյո:

12 ամսվա փոխարեն ճեղքվածքը փակվել է 11 ամսում: Համենայն դեպս հուլիսի 1-ի դրությամբ այն ամբողջությամբ փակված կլինի: Ու տրամաբանությունը հուշում է, որ սակագինը պետք է գար նախկին մակարդակին, որովհետեւ այդ ճեղքվածքը փակվել է, ատոմակայանն ու հիդրոէլեկտրակայանները «գռռցրած» աշխատել են, կարիք չի եղել ՋԷԿ-երից թանկ հոսանք առնել...: Բայց արի ու տես, որ սակագինը 6.9 դրամով իջեցնելու փոխարեն նվազում է ընդամենը 2.58 դրամով: Բայց կա նաեւ այլ տրամաբանություն: Այս ընթացքում նաեւ էժանացել է գազը, որից արտադրվում է էլէներգիան: Նվազել են նաեւ էլեկտրական ցանցերի կորուստները: Այսինքն, այլ հավասար պայմաններում էլէներգիայի սակագինը պետք է ավելի իջներ. ոչ թե վերականգնվեր անցած տարվա սակագինը, այլ ավելի ցածր լիներ: Մոտավոր հաշվարկներով՝ վերը նշված գործոնների ազդեցությամբ սակագինը կարող էր նվազել մինչեւ 9-10 դրամով: Եվ ուրեմն ստացվեց, որ սակագինը հունիսի 24-ին ոչ թե կնվազի, այլ դեռ մի 6 դրամով էլ կբարձրանա` հարաբերականորեն:     

Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ գումարների մասին է խոսքը, ներկայացնենք մի քանի «ծանր» հաշվարկներ: 2014 թվականին ամենաթանկ էլէներգիա արտադրող Ջերմաէլեկտրակայաններում արտադրվել է 3.9 մլրդ կիլովատ ժամ: 2015 թվականին այդ կայաններում արտադրված էլէներգիայի ծավալը նվազել է 15 տոկոսով ու կազմել 2.8 մլրդ կվտ ժամ: Այսինքն, այդ կայաններից գնված թանկ հոսանքի մասնաբաժինը կտրուկ նվազել է: Հետեւաբար, նվազել է նաեւ այդ էներգիան արտադրելու համար ծախսված գազի ծավալը` 600 մլն խորանարդ մետրի փոխարեն` 430 միլիոն: Էներգետիկայի սպառած գազի ծավալը նվազել է 30 տոկոսով` 170 միլիոն խմ-ով: Իսկ դա ավելի քան 45 միլիոն դոլարի տարբերություն է: Այսինքն, այս ընթացքում էներգահամակարգը միայն սպառած գազի ծավալների նվազման հաշվին 45 միլիոն դոլարի, կամ մոտ 21 միլիարդ դրամի ավելի քիչ գազ է ծախսել:

Դեռ մի հարց էլ կա: Նույն այս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը հունիսի 24-ին ձեւով նվազեցնելու է, բայց բովանդակությամբ բարձրացնելու է էլէներգիայի սակագինը, պետք է դեռ անցած տարի աներ մի քայլ, որը էլ ավելի կնվազեցներ հոսանքի սակագինը: Խնդիրն այն է, որ 2015 թվականի ապրիլին Ռուսաստանից ստացվող գազը սահմանի վրա 180 դոլարից նվազեց, դարձավ 165 դոլար: Դրանից ուղղակիորեն հետեւում էր, որ պետք է նվազեցվեր նաեւ խոշոր սպառողներին, այդ թվում նաեւ՝ ջերմաէլեկտրակայաններին  մատակարարվող գազի սակագինը: Սակայն հանձնաժողովը նույնիսկ չնկատեց, որ սահմանին գազը էժանացել է: Նույնիսկ չհիմնավորեց, թե ինչու չի քննարկում ու չի նվազեցնում: Հենց էդպես` «չեմ քննարկում, ու լավ եմ անում»:

Այս ամենը հաշվի առնելով, կարելի է պնդել, որ Հանձնաժողովը ունի միայն մի նպատակ` հնարավորինս բարձր պահել բոլոր այն սակագները, որոնք գտնվում են իր իրավասությունների ներքո: Այդ դեպքում էներգահամակարգում գոյանում են կատաղած փողեր: Իսկ այնտեղ, որտեղ կան կատաղած փողեր, վրայից «կռճելը» ավելի հեշտ է: Իսկ եթե սակագները խիստ հաշվարկված են ու տրամաբանված, «կռճելու» փողեր չեն մնում: Բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ հաշվարկված ու տրամաբանական սակագները մեզ չեն սպառնում:

Տպել
10324 դիտում

Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում