Եվրոպական ֆուտբոլ. Մենք ենք, մեր սարերը

21/06/2016 schedule12:24

Երեկ կայացել են ֆուտբոլի Չեմպիոնների եւ Եվրոպա լիգաների առաջիկա՝ 2016-17թթ. խաղարկության որակավորման 1-ին եւ 2-րդ փուլերի վիճակահանությունները. հայտնի դարձան հայկական 4 թիմերի մրցակիցները:Ուղիղ մեկ շաբաթից՝ հունիսի 28-ին, հայկական առաջին թիմը կսկսի պայքարը եվրագավաթների նոր խաղարկությունում: Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունը դեռ նոր-նոր թեւակոխում է հիմնական՝ փլեյ-օֆ փուլ, իսկ ահա ոչ առաջատար ֆուտբոլային երկրների, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլասերների համար բացվում է «ֆուտբոլային երկրորդ ճակատը»՝ արդեն մեր թիմերի մասնակցությամբ: Աշխարհը «տառապում է» Եվրոպայի առաջնությունով, Ամերիկայի գավաթի խաղարկությունով, իսկ մենք մեր սեփական «տառապանքի» ուղին ու չափը ունենք:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում մրցելու է Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Առաջին խաղը կայանալու է մրցակցի հարկի տակ հունիսի 28-ին, պատասխան խաղը՝ Երեւանում հուլիսի 6-ին: «Ալաշկերտը» ընդամենը 2-րդ անգամ է մասնակցելու եվրագավաթների խաղարկությանը, առաջին անգամ էլ՝ Չեմպիոնների լիգային: Անցյալ տարի եվրագավաթների նորեկ «Ալաշկերտը» կարողացավ հաջողության հասնել՝ Եվրոպա լիգայում անցավ որակավորման 1 փուլ: Իսկ ահա մեր թիմի մրցակից «Սանտա Կոլոման» 13-րդ անգամ է մասնակցելու եվրագավաթների խաղարկությանը եւ այդ ընթացքում ընդամենը 1 անգամ է կարողացել հաղթահարել որակավորման 1-ին փուլը. Անդորայի չեմպիոնի համար այդ պատմական հաղթանակը, ցավալիորեն, կապված է հայկական ֆուտբոլի հետ: 2014-15 թթ. խաղաշրջանում «Սանտա Կոլոման» մրցեց մեր երկրի չեմպիոն «Բանանցի» հետ եւ 2 խաղերի արդյունքում (1-0 եւ 2-3) կարողացավ հաղթահարել որակավորման 1-ին փուլը:

Մեծ հաշվով այդ մրցակցությունում ավելի շատ պարտվեց լրջագույն կադրային խնդիրներ ունեցող «Բանանցը», եւ անկախ այդ արդյունքից՝ նշեմ, որ «Սանտա Կոլոման» ամբողջապես սիրողական մակարդակի թիմ է. «Ալաշկերտը» ուղղակի պարտավոր է հաղթահարել այս թիմի արգելքը: Որակավորման 2-րդ փուլում «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա» զույգի հաղթողը մրցելու է Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Իհարկե, հայ-վրացական այս հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կարող է լրջագույն ֆուտբոլային իրադարձություն դառնալ 2 երկրների ֆուտբոլասերների համար, բայց դրա համար «Ալաշկերտին» նախ եւ առաջ անհրաժեշտ է հաղթել Անդորայի չեմպիոնին:

Ամեն դեպքում հայ - վրացական ֆուտբոլային դիմակայություն առաջիկա օրերին լինելու է. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» մրցելու է Գորիի «Դիլայի» հետ: Առաջին խաղը կայանալու է Գորիում հունիսի 30-ին, պատասխան խաղը՝ Գյումրիում, հուլիսի 7-ին: Հետաքրքիր է, որ այս թիմերը Եվրոպա լիգայի խաղարկության նախապատրաստական շրջանում որոշել էին ընկերական խաղ անցկացնել իրար հետ եւ այդ խաղը պետք է կայանար հուլիսի 23-ին, Գորիում: Բնականաբար, այն արդեն չեղյալ է հայտարարվել, եւ «Շիրակն» ու «Դիլան» մրցելու են Եվրոպա լիգայի շրջանակներում:  «Դիլան» 3-րդ անգամ է մասնակցելու Եվրոպա լիգային: Վրաստանի վերջին առաջնության բրոնզե մեդալակիրները նախկինում կարողացել են հասնել անգամ Եվրոպա լիգայի որակավորման վերջին՝ 4-րդ փուլ, բայց պարտվել են ավստրիական «Ռապիդին» եւ չեն կարողացել նվաճել խմբային փուլի ուղեգիր:

Հայաստանի գավաթակիր «Բանանցը» Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում մրցելու է Կիպրոսի «Օմոնիայի», իսկ «Փյունիկը»՝ Ջիբրալթարի «Եվրոպայի» հետ: Առաջին խաղերը կայանալու են Երեւանում հունիսի 30-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 7-ին: Ջիբրալթարի «Եվրոպան» նախկինում 2 անգամ մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկություններին եւ կրել միայն պարտություններ գնդակների 0-13 հարաբերությամբ: Հույս ունենանք, որ «Փյունիկը» իր կազմում ունենալով մեր ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստների, կկարողանա «չփչացնել» Ջիբրալթարի թիմի 0-ներից բաղկացած շարքը: Ընդհանուր առմամբ հայկական 4 թիմերի մրցակիցներից ամենափորձառուն Կիպրոսի «Օմոնիան» է: «Բանանցի» մրցակիցը 1965 թվականից մասնակցում է եվրագավաթների խաղարկությունների, թեեւ երբեւէ չի կարողացել լուրջ արդյունքներ գրանցել՝ հայտնվել խմբային փուլում: Անցյալ տարի «Օմոնիան» Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում զիջեց Բաթումիի «Դինամոյին»:

Ընդհանուր առմամբ վիճակահանությունը բավական բարեհաջող կարելի է համարել հայկական թիմերի համար եւ կարելի է ակնկալել առնվազն անցյալ տարվա արդյունքների կրկնություն. մեր թիմերից 3-ը, հիշեցնեմ, հաղթահարեցին որակավորման 1-ին փուլը:    

Տպել
1952 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան