Ռ.Մարտիրոսյանն, ըստ ամենայնի, կվերընտրվի ԳԱԱ նախագահի պաշտոնում.կառավարությունն աջակցում է

21/06/2016 schedule20:00

Ո՞վ կդառնա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ` առաջիկայում անցկացվելիք ընտրությունների արդյունքում: Արդյո՞ք Ռադիկ Մարտիրոսյանին փոխարինելու կգա շուրջ 60 ակադեմիկոսներից որեւէ մեկը: Ակադեմիայում համոզմունք կամ առնվազն կարծիքներ կան, որ նախագահի փոփոխություն տեղի չի ունենա, եւ Ռադիկ Մարտիրոսյանը, ընդ որում, առանց մրցակից ունենալու, կվերընտրվի եւս մեկ անգամ:

Իհարկե, նա արդեն տասը տարի, այսինքն` երկու ժամկետ պաշտոնավարել է:«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն էլ սահմանում է, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ: Բայց նույն այդ փաստաթուղթն ընդունվել է 2011 թվականին: Մինչ այդ՝ ոլորտը կարգավորվում էր «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով, որից «պոկվեց» ակադեմիային վերաբերող հատվածը եւ դրա հիման վրա ընդունվեց նոր օրենք: Այժմ, ահա, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի վերընտրվելու հնարավորությունների հարցում ելման կետ է ընտրվել վերջին օրենքը: Համակարգում շատերը համոզված են, որ Ռադիկ Մարտիրոսյանը ստացել է կառավարության աջակցությունը: Ու թեպետ հաճախ դժկամությամբ, բայց գիտակցում են, որ նրա վերընտրությունը շուտով իրողություն կդառնա: 

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, որ նախորդ երկու ընտրություններում էլ մրցակցել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ, այս անգամ չի պատրաստվում ընտրապայքարի մեջ մտնել: Այն ժամանակ մեր զրույցում Աղալովյանը նկատել էր. «Այնտեղ կա ադմինիստրատիվ մեծ ռեսուրս, որը շատ փայլուն հիմա օգտագործվում է ինքնավերարտադրության համար»: Երեկ նրան հարցրինք` հնարավո՞ր է դա է այս անգամ չառաջադրվելու պատճառը, ու պայքարն ուղղակի անիմա՞ստ է համարում: «Կարող է եւ դա էլ կա: Ընդհանուր առմամբ, այդպիսի տրամադրվածություն չունեմ` չնայած ինչ որ դուք ասում եք, կարեւոր ֆակտոր է»,- պատասխանեց ակադեմիկոսը:

Նախորդ ընտրության շրջանում, խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին, ԳԱԱ նախագահի թեկնածուն նաեւ նշել էր, որ ակադեմիան հեղինակազրկվում է: Երեկ հետաքրքրվեցինք, թե իր գնահատմամբ, վերջին հինգ տարիների ընթացքում շարունակվե՞լ է այդ միտումը, թե՞ գուցե հակառակ պրոցեսն է սկսվել:

«Ակադեմիան ինքը, որպես գիտական հիմնարկների համախմբում, մեծ հեղինակություն ունի, բայց ստացված արդյունքները համապատասխան ձեւով չեն ներկայացվում մեր հասարակությանը, եւ այն մարդիկ, ովքեր տեղյակ չեն, թե ինչ բան է գիտությունը եւ ինչ օրենքներով է զարգանում, գիտության մասին արտահայտում են կարծիքներ, որոնք շատ հեռու են գիտություն իմացողի խոսքեր լինելուց: Եվ կամաց-կամաց, քանի որ պատասխան էլ չի տրվում, ստացվում է այնպիսի տպավորություն, որ ակադեմիան մի մեծ բեռ է մեր ժողովրդի ուսերին: Այդ հանգամանքը ակադեմիայի համար վատ իմիջ է ստեղծում: Ակադեմիան, ի վերջո, իրենից ներկայացնում է մի կուռ համակարգ, որտեղ գիտությունը ինչպես նախկինում է զարգացել, նույն ձեւով շարունակում է զարգանալ առանձին գիտնականների ջանքերի շնորհիվ, բայց արդյունքները չեն գովազդում: Օրինակ` մեր ինստիտուտից այս տարի 4-5 մենագրություն է հրատարակվել անգլերեն լեզվով, կոնկրետ իմ մենագրությունը հրատարակել է հայտնի «Համաշխարհային գիտություն» հրատարակչությունը, որի կենտրոնները գտնվում են Սինգապուրում, Լոնդոնում, ԱՄՆ-ում, բայց դրանց մասին շատ հպանցիկ ներկայացում եղավ: Նույն տիպի արդյունքներ կան մյուս բաժանմունքների կողմից»,- ասաց Լենսեր Աղալովյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ եթե նայենք գիտության ֆինանսավորման եւ ստացված արդյունքի հարաբերակցությունը, կտեսնենք, որ չնչին ֆինանսավորման պայմաններում մեր գիտությունը բավականաչափ առաջընթաց է ապրել: «Բայց դա երկար տեւել չի կարող, որովհետեւ երիտասարդությունը այսօր չի գալիս դեպի գիտություն` առաջին հերթին որովհետեւ չի կարող իր աշխատավարձով պահել իր ընտանիքը»,- ընդգծեց ակադեմիկոսը:

Վերջին շրջանում` հատկապես ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի սկանդալային հայտարարությունից հետո շատերի ուշադրությունը սեւեռվեց ակադեմիայի համակարգի վրա եւ շատերը կարծիք հայտնեցին, որ առհասարակ 80-նն անց մարդն անելիք չպետք է ունենա ակադեմիայի կառավարման ոլորտում: Ամենաերիտասարդ ակադեմիկոսից` 55-ամյա Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջադրվի ԳԱԱ նախագահի պաշտոնում: «Ես այն կարծիքին եմ, որ ամեն մարդ պիտի լինի իր տեղում: Ակադեմիայի նախագահի պաշտոնում ինձ երբեւէ չեմ պատկերացրել, որովհետեւ դա միանգամայն այլ հարթություն է, եւ պետք է ունենալ այնպիսի ընդգրկում, որ կարողանաս ոչ հումանիտար բլոկի աշխատանքը եւս պատկերացնել: Ես ինձ պատկերացնում եմ հումանիտար բլոկի աշխատանքների մեջ եւ, բնականաբար, նման առաջադրում չի կարող լինել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ակադեմիայի համակարգում կառավարումը երիտասարդ գիտնականներին հանձնելու անհրաժեշտությանը, Մելքոնյանը նշեց, որ դա ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է:

Ռադիկ Մարտիրոսյանից նույնպես հետաքրքրվեցինք` ԳԱԱ նախագահի առաջիկա ընտրությունների ժամանակ կառաջադրի՞ իր թեկնածությունը կամ եթե այլ ակադեմիկոսներ հանդես գան նման առաջարկով, կհամաձայնի՞: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, դեռ ոչ: Ժողովի ժամանակ կորոշվի` ես եմ, թե ով է»,- պատասխանեց նա:

Հավելենք, որ հունիսի 27-29-ը գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվելու են նախագահի, փոխնախագահի, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների եւ նախագահության անդամների ընտրություններ: Ընտրությունն իրականացնելու է Ընդհանուր ժողովը, որն ակադեմիայի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինն է: Առաջադրումները լինելու են ժողովի ընթացքում: 

Տպել
2104 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին