Շախմատ. «Grand Chess Tour 2016». Մագնուսը զայրացել էր

22/06/2016 schedule11:18

10 անվանի շախմատիստների մասնակցությամբ Բելգիայի Լյովեն քաղաքում կայացած «Grand Chess Tour 2016» մրցաշարքի 2-րդ փուլը ավարտվել է Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հաղթանակով: Հիշեցնեմ, որ Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախաձեռնությամբ անցկացվող՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով «Grand Chess Tour 2016»-ը բաղկացած է 4 մրցաշարերից, որոնցից 2-ում՝ Փարիզի եւ Լյովենի մրցաշարերում մասնակիցները մրցեցին արագ եւ կայծակնային շախմատի, իսկ 2-ում՝ Սենտ Լուիսում եւ Լոնդոնում մրցելու են դասական շախմատի մրցաշարերում:

«Grand Chess Tour 2016»-ին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), անհատական բարձր վարկանիշներ ունեցող Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ): Աշխարհի ուժեղագույն շախմատիստներից թերեւս միայն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինն է բացակայում «Grand Chess Tour 2016»-ից. ռուսաստանցի շախմատիստը անհատական ծրագրով նախապատրաստվում է աշնանը Մագնուս Կառլսենի հետ կայանալիք չեմպիոնական մրցամարտին:

Մեկ շաբաթ առաջ Փարիզում կայացած մրցաշարը ավարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հաղթանակով, 2-րդ տեղը զբաղեցրեց Կառլսենը, Լեւոն Արոնյանն էլ զբաղեցրեց 5-րդ տեղը: Բելգիայի Լյովեն քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում գտնվող պատմական նշանակություն ունեցող շենքում էլ կայացել է «Grand Chess Tour 2016»-ի 2-րդ մրցաշարը: Փարիզի մրցաշարի նման Լյովենում էլ շախմատիստները նախ մրցեցին արագ շախմատի, (1 շրջան, հաղթանակի համար տրվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1), ապա կայծակնային շախմատի (2 շրջան, հաղթանակի համար տրվում էր 1, ոչ-ոքիի համար՝ 0,5 միավոր) մինի մրցաշարերում, իսկ վերջնական հաղթողը որոշվեց այդ 2 մինի մրցաշարերի հանրագումարում:

Միգուցե աշխարհի գործող չեմպիոն, շախմատային բոլոր դասերում (դասական, արագ, կայծակնային շախմատ) անհատական ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կառլսենին զայրացել էր ամերիկացի Հիկարու Նակամուրայի «համարձակությունը» Փարիզի մրցաշարում (Նակամուրան առաջ անցավ ի վերջո Կառլսենից), եւ Լյովենում նորվեգացի շախմատիստը ուղղակի ոչ մի շանս չտվեց մյուսներին: Վճռական կարելի է համարել արագ շախմատի մրցաշարի վերջին տուրը: Լեւոն Արոնյանը, Կառլսենը եւ Ուեսլի Սոն այս տուրից առաջ 10-ական միավորով առաջատարներն էին:

Լեւոնը այս տուրում պարտվեց, Սոն ոչ ոքի խաղաց, իսկ Կառլսենը հաղթեց ու դարձավ արագ շախմատի մրցաշարի հաղթող: Արոնյանը կիսեց 3-4 տեղերը Անանդի հետ: Կայծակնային շախմատի մրցաշարում կրկին հաղթեց Կառլսենը, իսկ Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: Արագ ու կայծակնային շախմատներում հավաքած միավորներով Լյովենի մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կառլսենը, 2-րդ տեղը զբաղեցրեց Ուեսլի Սոն, Լեւոն Արոնյանն էլ եզրափակեց լավագույն եռյակը: «Grand Chess Tour 2016»-ի կազմակերպիչները հրապարակել են շախմատիստների միավորները եւ արդեն վաստակած գումարները (ԱՄՆ դոլար) կայացած 2 մրցաշարերից հետո:

:

«Grand Chess Tour 2016»-ի 3-րդ մրցաշարը կայանալու է օգոստոսի 1-16-ին ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում. «Sinquefield Cup» կոչվող մրցաշարում մասնակիցները մրցելու են դասական շախմատի կանոններով: Արդեն հայտնի է, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին նախապատրաստվելու համար Կառլսենը չի մասնակցելու այդ մրցաշարին եւ նրան փոխարինելու է չինացի Դինգ Լիրենը: Հիշեցնեմ, որ անցյալ տարի կայացած «Sinquefield Cup»-ի հաղթողը մեր Լեւոն Արոնյանն է:

Տպել
2114 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում