Աշոտյանի նվերը վերադարձնելուց հետո ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը մնացել է առանց ավտոմեքենայի

22/06/2016 schedule20:47

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը մնացել է առանց ծառայողական ավտոմեքենայի, որովհետեւ որոշում է ընդունվել նախկին նախարարին սպասարկող «Ֆոլկսվագեն տուարեգ» մակնիշի մեքենան վերադարձնել կրթության ազգային ինստիտուտ:

Այդ ջիփը կրթության ազգային ինստիտուտը, հիշեցնենք, տարիներ առաջ նվիրել-տրամադրել էր ԿԳՆ-ին` այն ժամանակ գործող նախարար Արմեն Աշոտյանին սպասարկելու նպատակով:  Իսկ նախարարի համար հատկացված պետական մեքենան` «Տոյոտա քեմրի»-ն, փոխանցվել էր աշխատակազմի ղեկավարին: Բայց հետագայում նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը հրաժարվեց Աշոտյանի մեքենայից` նախընտրելով կառավարության որոշմամբ նախարարի համար նախատեսված «Տոյոտա»-ն: Նշվում էր, որ «թափուր մնացած» «Ֆոլկսվագեն տուարեգ»-ը գուցե մեկ այլ պաշտոնյայի սպասարկի, մասնավորապես աշխատակազմի ղեկավարին, որը, փաստորեն, առանց երկաթե նժույգի էր մնացել, բայց տարիներ շարունակ Արմեն Աշոտյանի համար աշխատած  «Ֆոլկսվագենն», ի վերջո, «տուն» վերադարձավ:

Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է գերատեսչության ավտոմեքենաների ցանկը` ըստ մակնիշների, արտադրության տարեթվի, շարժիչի հզորության եւ պետհամարանիշի: Դրանց թիվն, ընդհանուր առմամբ, 8-ն է: Ըստ այդ տեղեկատվության, նախարարին սպասարկում է 2013 թվականի արտադրության «Տոյոտա քեմրի»: Երկու փոխնախարարներին` «Տոյոտա կորոլա»` դարձյալ 2013 թվականի արտադրության: Կրթության պետական տեսչության պետի համար օրենսդրորեն նախատեսված է «Նիսան Մաքսիմա», որը 2004 թվականի արտադրության է, Լեզվի պետական տեսչության պետի համար` «ՎԱԶ 21214»` 2006 թվականի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի ծառայողական ավտոմեքենան «ԳԱԶ 3102121» մակնիշի է` նույնպես 2006 թվականի, լիցենզավորման գործակալության պետն ունի «Նիսան Մաքսիմա», որը 2007 թվականի է, բայց, ըստ նույն աղբյուրի, գտնվում է ոչ բարվոք վիճակում: Իսկ ինչ վերաբերում է ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի ծառայողական ավտոմեքենային, դրան վերաբերող տողը նշված ցանկում դատարկ է: Առաջիկա ծրագրերում էլ կարծես այդ պաշտոնյային փոխադրամիջոցով ապահովելու խնդիր չկա:

«Այս պահին կարող եմ ասել, որ ավտոմեքենա չկա: Աշխատակազմի ղեկավարի համար օրենքը բնականաբար թույլատրում է ունենալ ծառայողական ավտոմեքենա, բայց պետք է այն գոյություն ունենա: Հնարավորություն լինելու դեպքում ձեռք կբերենք»,- մեր հարցին պատասխանելով` ասաց ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը: Իսկ թույլատրվելուց բացի ինչ միջոցներով պետք է դա ձեռք բերվի` բյուջեից հատուկ այդ նպատակի համար հատկացո՞ւմ է արվելու: «Ստացվում է` դուք ավելի անհանգիստ եք ինձ համար, քան ինքս: Ես մեծ սիրով իմ անձնական ավտոմեքենայով հաճախում եմ աշխատանքի, գնում եմ տուն, դրանից շատ չեմ նեղվում, խնդրում եմ դուք էլ մի նեղվեք: Ես ծանր չեմ տանում ծառայողական ավտոմեքենա լինել-չլինելու հանգամանքը: Կստացվի, բյուջեից փող կտրամադրեն, ձեռք կբերենք, չի լինի, ես դրանից շատ չեմ տխրի: Առողջություն լինի եւ երջանկություն, ավտոմեքենան առաջնային չէ: Ես իմ անձնական ավտոմեքենան ամեն օր մեծ սիրով, հաճույքով ինքս վարում եմ եւ գալիս եմ աշխատանքի»,- ասաց Նաիրի Հարությունյանը: Հարցին, թե ինչ է եղել մարդատար այն տրանսպորտային միջոցը, որը պետք է որ մինչեւ «Ֆոլկսվագեն տուարեգ» նվերի ի հայտ գալը սպասարկած լինի ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, նա պատասխանեց. «Ժամանակին, եթե մի քիչ ավելի հետ գնանք, աշխատակազմի ղեկավարին սպասարկում էր այլ մեքենա: Ես այդ ժամանակ չեմ աշխատել, բայց իմ ունեցած տեղեկություններով «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենա է եղել: Դա օտարվել է: Պետք է փոխարենը նորը ձեռք բերվի, հիմա այս պահին հնարավորություն չկա, ձեռք չի բերվում, որեւիցե ողբերգություն այդտեղ չկա»:

Վերադառնալով պետական մարմիններին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների ցանկը հրապարակային դարձնելու պահանջին` նշենք, որ դա ներկայացվեց ընդամենը վերջերս, երբ կառավարությունը սկսեց անհաշտ պայքար մղել հին ու նոր ավտոմեքենաների դեմ ու նաեւ հաշվետու լինելու հրամայական առաջացավ: Այժմ արդեն գերատեսչություններն իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են ծառայողական ավտոմեքենաների ցանկը: Մշակույթի նախարարությունում էլ այդ ցանկը կազմված է տրանսպորտային 7 միջոցից: Մեկական «Տոյոտա քեմրի» սպասարկում է մշակույթի նախարարին ու նրա տեղակալներից երկուսին: Նախարարինը 2013 թվականի արտադրության է, փոխնախարարներինը` 2008:  Մշակույթի երրորդ փոխնախարարի, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարի ծառայողական ավտոմեքենաները «Հոնդայի սոնատա» մակնիշի են` 2010 թվականի արտադրության: Մշակութային արժեքների պահպանության գործակալության պետին սպասարկում է «Պեժո 406»` 2004 թվականի արտադրության, իսկ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի համար նախատեսված է «ԳԱԶ 31-10», որը թողարկվել է 1998 թվականին: 

Տպել
3535 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին