Ռուս-հայկական կռուտիտներ եւ մի տուփ շաքարավազ

22/06/2016 schedule23:45

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանում մրցակցության բոլոր հարցերը լուծելուց հետո դուրս է եկել «համաշխարհային շուկա»: Հանձնաժողովը արդեն քննարկում է մեր արտադրողների` ռուսական շուկայում տեղ գտնելու խնդիրները:

Երեկ «Էլիտ Պլազայի» մեծ սրահում ՏՄՊՊՀ-ն կազմակերպել էր ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առեւտրային ցանցերի ղեկավարների եւ հայ արտահանող գործարարների մասնակցությամբ: Հանձնաժողովը բառիս բուն իմաստով ցնցում է ռուսական շուկաները իր մրցակցային պայմանները թելադրելով: «ՀՀ ՏՄՊՊՀ-ն սեփական նախաձեռնությամբ հարցումներ է իրականացրել արտահանման հիմնական ուղղություններով զբաղվող տնտեսվարողների շրջանում՝ պարզելու, թե ինչ մրցակցային խնդիրներ եւ խոչընդոտներ են առկա այդ ոլորտում եւ արդյոք կա՞ն խանգարող հանգամանքներ` արտահանման ծավալների առավել աճ ապահովելու համար»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: Այսինքն հանձնաժողովը արդեն պարզել է, որ իր երկրում, որտեղ ինքը մրցակցության համար պատասխանատու ամենաբարձր ատյանն է, մրցակցության հարցերը լրիվ լուծել է, հիմա ուզում է լուծել Ռուսաստանում մրցակցության մթնոլորտի հարցերը: Պետք է նկատել, որ պայմանավորված տարբեր հանգամանքներով, ռուսական շուկան Հայաստանի հետ համեմատության եզրեր անգամ չունի: Տնտեսության կենտրոնացումը շատ ավելի ցածր է, մրցակցության մակարդակն էլ՝ ավելի բարձր: Ուստի հիմնական խնդիրը, որը կանգնած է մեր արտահանողների առաջ, խաղի կանոններին ծանոթանալն է եւ հենց այդ կանոններով էլ առաջնորդվելը: Եթե ռուսական շուկայում մեր արտահանողների առաջ կծագեն արհեստական խոչընդոտներ, որոնք ծագում են միայն ու բացառապես մեր արտահանողների առաջ, այդ ժամանակ էլ հենց պետք է պետական միջամտություն: Դժվար է ասել, կա՞ն արդյոք նմանատիպ խոչընդոտներ, թե ոչ: Համենայն դեպս, երեկ այդ մասին հայտարարություններ չեղան: Բոլոր խոչընդոտները, որ ծագում են մեր արտահանողների առաջ, ծագում են նաեւ տեղի կամ այլ երկրների արտադրողների առաջ:

Եվ մեզ, բնականաբար, ավելի շատ հետաքրքրում են մեր ներքին հարցերը: Մասնավորապես՝ մրցակցությունը մեր երկրում: Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետեւանքով անցած ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ ապրանքներ Ռուսաստանում շատ ավելի էժան էին, քան Հայաստանում: Եվ մենք հնարավորություն ունեցանք ռուս ներկայացուցչից հետաքրքրվել, թե ինչու ռուսաստանցի գործարարները չօգտվեցին առիթից եւ մեծ փողեր չաշխատեցին: Հանդիպման գլխավոր բանախոսներից էր ռուսական «X5 Retail Group» ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչ Ստանիսլավ Նաումովը: Հենց նրան էլ մի քանի հարց ուղղեցինք:

- Պարոն Նաումով, որոշ մթերքներ Հայաստանում շատ ավելի թանկ են, քան Ռուսաստանում, ինչո՞ւ ռուսական ընկերությունները Հայաստան չեն բերում այդ ապրանքները, որ եկամուտ ստանան դրանց վաճառքից:

- Ո՞ր մթերքները:

- Օրինակ, շաքարավազը անցած ողջ տարվա ընթացքում մոտ երկու անգամ ավելի թանկ էր Հայաստանում, քան Ռուսաստանում, բանանը 4 անգամ էր թանկ...: Ինչո՞ւ ձեր ցանցերը կամ առանձին ընկերությունները չէին բերում այդ ապրանքներից Հայաստան:

Հարցը թերեւս շատ պարզ էր, եւ նման կալիբրի մասնագետի համար շատ հեշտ էր այդ հարցին պատասխանել, եթե, իհարկե, նա ցանկանար անկեղծ պատասխանել: Բայց նրա պատասխանը, մեղմ ասած, տարօրինակ էր:

- Գիտե՞ք, որպեսզի լինի միասնական մթերային շուկա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ԵՏՄ կազմում, կարեւոր է, որ լինեն խաղի միասնական կանոններ: Ներկայումս օրենսդրությունները, որոնք կարգավորում են փոխադարձ մատակարարումները, շատ տարբեր են: Այդ պատճառով ռիսկերը մեծ են...: Այդ պատճառով այս հանդիպման ժամանակ մենք ուզում ենք ոչ միայն պատմել, թե ինչպես են աշխատում ռուսական ցանցերը, այլ նաեւ այն մասին, թե ինչպես կարելի է ստեղծել մթերային շուկայի միասնական եվրասիական խորհուրդ, ստորագրել բարեվարքության կանոններ, որոնք կլինեն այս կամ այն ապրանքների մատակարարման ցանկացած պայմանագրի հավելված: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ գնային ուսումնասիրություններին, ապա Ռուսաստանում աշխատելու անձամբ իմ փորձը ցույց է տալիս, որ բավարար է վերահսկել սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գները եւ պահպանել առավելագույն մրցակցություն: Այդ պատճառով այն, ինչ անում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, իմ կարծիքով ամենակարեւորն է` որպեսզի լինեն շատ առեւտրային ցանցեր, շատ մատակարարներ, ինչպես ազգային այնպես էլ գլոբալ..: Պայքարի արդյունքում սպառողի համար գները կնվազեն:

Ակնհայտ էր, որ պարոն Նաումովը բոլորովին այլ հարցի է պատասխանում, ուստի կոնկրետացրինք հարցը.

- Արդյոք գործարարի համար պե՞տք է լինի միասնական շուկա, որպեսզի Ռուսաստանից Հայաստան բանան ու շաքարավազ ներկրվի:

- Գիտեք, ես կարծում եմ՝ ռուս գործարարները կարող են չբերել այստեղ բանան եւ շաքարավազ, բայց կա ապրանքների մի ամբողջ շարք, որ մենք պատրաստ ենք դիտարկել փոխադարձ ապրանքաշրջանառության շրջանակներում ....

Հարցը կոնկրետացնելու մեր բոլոր փորձերը անցան ապարդյուն: Նաումովը ոչ այնքան տրամաբանական ավարտ տվեց մեր զրույցին.

- Գիտե՞ք, ես հաջորդ անգամ հետս մի տուփ շաքարավազ կբերեմ եւ ձեզ կնվիրեմ:

- Շնորհակալություն, ես հնարավորություն ունեմ շաքարավազ գնելու:

Այս հարցուպատասխանից ակնհայտ է դառնում, որ առնվազն մի քանի ապրանքների գծով Հայաստանի շուկայի գերմոնոպոլիզացված լինելու թեմայի շուրջ նույնիսկ ռուս մասնագետները չեն ուզում խոսել: Իսկ մեր ամենակարող ՏՄՊՊՀ-ն սեւեռված է ռուսական շուկայում մրցակցության պայմանների վրա:

Տպել
2434 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»