Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն. Ֆուտբոլային հանրաքվե

25/06/2016 schedule16:06

Այսօր կայանալիք 3 հանդիպումներով վերսկսվում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը. 1/8 եզրափակիչում մրցելու են Լեհաստան-Շվեյցարիա (սկիզբը՝ 17:00), Ուելս-Հս. Իռլանդիա (20:00) եւ Խորվաթիա – Պորտուգալիա (23:00) հանդիպումները: Խմբային փուլի հանդիպումները հաշվի առնելով՝ այս 3 զույգերում կարելի է ֆավորիտներ համարել Լեհաստանին, Ուելսին եւ Խորվաթիային: Բայց այս թիմերի մրցակիցները կարող են ամբողջապես փոխել իրենց խաղը այս փուլից սկսած՝ չէ՞ որ արդեն գործում է փլեյ-օֆի սկզբունքը՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Շատ մասնագետներ համարում են, որ իսկական «Եվրոն» սկսվում է այսօր եւ խմբային փուլի հանդիպումները ընդամենը թեթեւ նախավարժանք էր:

Ֆուտբոլի հետ ոչ մի առնչություն չունեցող մի իրադարձության հետեւանքով մեծ հետաքրքրություն է առաջացել բրիտանական 2 երկրների՝ Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների խաղի նկատմամբ: Նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից, եւ այս որոշումը կարող է լրջագույն ազդեցություն ունենալ եվրոպական ֆուտբոլի վրա: Ամբողջապես փոխվելու է Մեծ Բրիտանիայի աշխատանքային օրենսգիրքը եւ այդ դեպքում ԵՄ-ի անդամ երկրների քաղաքացի ֆուտբոլիստները համարվելու են լեգեոներներ, հետեւաբար նրանց վրա ազդելու է իրենց երկրների հավաքականներում վերջին 2 տարիների ընթացքում առնվազն խաղերի 50 տոկոսին մասնակցելու կամ էլ եվրոպական թոփ առաջնություններում հանդես գալու պահանջը, ինչը առկա էր այլ երկրների՝ օրինակ Հայաստանի պարագայում:

Անգլիական մամուլի տվյալներով, Մեծ Բրիտանիայում ներկայումս հանդես եկող այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող 122 ֆուտբոլիստներ կզրկվեն այդ իրավունքից: Այս ցանկի մեջ են հայտնվել հայտնի ֆուտբոլիստներ, Ֆրանսիայի ազգային հավաքականի անդամներ Անտոնի Մարսիալը («Մանչեսթեր Յունայթեդ»), Նգոլո Կոնտեն («Լեսթեր») եւ այլք:  Միեւնույն ժամանակ խնդիրներ են ունենալու նաեւ եվրոպական մյուս երկրները: Մասնավորապես Իսպանիայի բարձրագույն խմբում թույլատրվում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների 3 ֆուտբոլիստների առկայություն: Մադրիդի «Ռեալում», օրինակ, այդ ֆուտբոլիստներն էին Խամես Ռոդրիգեսը (Կոլումբիա), Դանիլոն եւ Մարսելոն (2-ն էլ՝ Բրազիլիա): Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո այս ֆուտբոլիստների շարքը համալրելու է ուելսցի Գարեթ Բեյլը: Թեեւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու պրոցեսը բավական ժամանակատար է եւ կարող է ձգվել 1 տարի, բայց արդեն խոսակցություններ կան, որ «Ռեալը» Բեյլին պահպանելու համար վաճառքի է հանելու Խամեսին:

Կայացած հանրաքվեն ամբողջովին փոխելու է եվրոպական ֆուտբոլը, եւ եթե հաշվի առնենք, որ գոյություն ունեն ակումբների եւ ֆուտբոլիստների միջեւ երկարաժամկետ պայմանագրեր, ապա բացառված չէ անգամ Մեծ Բրիտանիայում խաղալ շարունակելու իրավունքը վիճարկվի դատարաններում: Որոշակի կանխատեսումներ կան, որ Եվրոպական ֆուտբոլում սպասվում են շատ լուրջ ցնցումներ: Իսկ ահա Լեհաստան - Շվեյցարիա եւ Խորվաթիա - Պորտուգալիա հանդիպումները չունեն «քաղաքական» ենթատեքստ: Լեհաստանը եւ Շվեյցարիան մինչ այժմ ընդամենը 4 անգամ եմ մրցել, որոնցից 2-ը կրել են ընկերական բնույթ: 3 անգամ հաղթել են լեհերը, 1 անգամ էլ արձանագրվել է ոչ- ոքի: Էլ ավելի քիչ են հանդիպել Խորվաթիան եւ Պորտուգալիան. մինչ այժմ կայացած 3 խաղերում էլ հաղթել են պորտուգալացիները, ընդ որում, խորվաթներին դեռ չի հաջողվել գրավել Պորտուգալիայի դարպասը: Բոլոր նախադրյալները կան, որ այսօր Խորվաթիան ավարտի իր համար այս տխուր վիճակագրությունը:  

Տպել
1925 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)