Նպատակը մեկն է՝ խեղդել փոքր եւ միջին բիզնեսը

25/06/2016 schedule17:13

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակը երեկ հրապարակել է մի շատ հետաքրքիր զեկույց Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) գործունեության վերաբերյալ:

Հավաքված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, թե ինչ դեր ունեն ՓՄՁ-ները մեր տնտեսության մեջ: Այսպես: Ըստ զեկույցի՝ 2015 թվականի դրությամբ Հայաստանում կար ավելի քան 91 հազար ակտիվ հարկատու, որոնցից 63.6 հազարը ՓՄՁ-ներն էին: Համախառն ներքին արդյունքի մոտ 33 տոկոսը ապահովում են հենց փոքր ու միջին ձեռնարկությունները: Սա, իհարկե, փոքր թիվ է: Առաջին հայացքից փոքր է նաեւ ՓՄՁ-ների մասնակցությունը պետական բյուջեի եկամուտների ձեւավորման հարցում: Ըստ ներկայացված զեկույցի՝ փոքր եւ միջին ձեռնարկությունները անցած տարի վճարել են ընդհանուր հարկերի մոտ 25 տոկոսը: Բայց այս ցուցանիշները ցույց են տալիս ՓՄՁ-ների ուղղակի մասնակցությունը ՀՆԱ-ի ձեւավորման եւ հարկային եկամուտների հավաքագրման գործում: Իսկ դա չի արտացոլում իրական պատկերը: Իրականում ՓՄՁ-ների ազդեցությունը ՀՆԱ-ի եւ հարկերի վրա շատ ավելի մեծ է անուղղակի առումով: Եվ դա պարզ է դառնում մեկ այլ տվյալից:  Եթե դիտարկենք ՓՄՁ-ների դերը աշխատանքի շուկայում, պատկերը առավել քան ուշագրավ կդառնա: ՓՄՁ-ները ապահովում են մոտ 320 հազար աշխատատեղ, որը ընդհանուր աշխատաշուկայի ավելի քան 86 տոկոսն է: Այսինքն, Հայաստանում յուրաքանչյուր 10 աշխատողից առնվազն 8-ը աշխատում են փոքր եւ միջին ձեռնարկություններում: Ի՞նչ է սա նշանակում: Չնայած փոքր ձեռնարկությունը ուղղակիորեն քիչ հարկ է վճարում, բայց ապահովում է հարյուր հազարավոր մարդկանց աշխատատեղերով, լուծում է լրջագույն սոցիալական խնդիր եւ հետեւաբար ապահովում է նրանց գնողունակ պահանջարկը: Այլ կերպ ասած, ՓՄՁ-ում աշխատավարձ ստացած մարդիկ այդ գումարով գնում են ապրանքներ եւ ծառայություններ, որոնցից համապատասխան հարկեր են գոյանում, ինչպես նաեւ դա նպաստում է համախառն ներքին արդյունքի, այսինքն տնտեսության աճին: Այսպիսով, չնայած ՓՄՁ-ները Հայաստանում այնքան էլ զարգացած չեն, դրանց ուղղակի մասնակցությունը ՀՆԱ-ի եւ հարկերի ձեւավորման գործում այնքան մեծ չէ, որքան կցանկանայինք, այդուհանդերձ թերագնահատել դա պարզապես հնարավոր չէ:

Բայց ՓՄՁ-ների գլխին սեւ ամպեր են կուտակվել: Ու խոսքը, բնականաբար, օրերս առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի նախագծի մասին է: Եթե օրենսգրքի նախագիծը հետագայում արմատական փոփոխություններ չկրի եւ այս տեսքով մտնի գործողության մեջ, ապա առաջին հարվածը ստանալու են հենց ՓՄՁ-ները: Խնդիրն այն է, որ հիմա այն տնտեսվարողները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը, կարող են աշխատել շրջանառության հարկի դաշտում: Այսինքն օգտվել պարզ հարկման  մեխանիզմներից, չվարել բարդ հաշվապահություն...: Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմամբ անցած նախագծի համաձայն՝ այդ հնարավորությունը կունենան միայն այն տնտեսվարողները որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցի 40 միլիոն դրամը, այսինքն շեմը կտրուկ կիջնի: Սա սարսափելի հարված է լինելու, եւ դա այն գլխավոր մտահոգություններից է, որ բարձրացրին երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այս զեկույցի ներկայացման առթիվ կազմակերպված քննարկման ժամանակ: «Ինչու ենք բոլորս այսքան վախենում շեմի իջեցումից: Որովհետեւ ԱԱՀ-ի դաշտը ՓՄՁ-ի համար, ով որ փաստաթղթավորման խնդիր ունի, շատ վախենալու է եւ գործնականում ոչ կիրառելի: Ու հետեւաբար, եթե էդ ՓՄՁ-ին, որը  այսօր խոշոր մատակարարներից չի կարողանում ստանալ փաստաթուղթ, ԱԱՀ դաշտում ուղղակի չի կարող աշխատել: Քանի դեռ մենք չունենք այդ դրական փոփոխությունները փաստաթղթավորման դաշտում, պետք է շարունակենք այդ ուղղությամբ պահպանել գոնե այն շեմը, որին կարողացել ենք հասնել»,- հայտարարեց ՎԶԵԲ գործարարության աջակցության գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանը: Փորձագետ, «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանն էլ բերեց Հարկային օրենսգրքի նախագծում առկա այլ դրույթներ, որոնք իրենց առաջարկով պետք է փոխվեին, բայց չեն փոխվել: Մասնավորապես, արտոնագրային վճարով աշխատող փոքր սրճարանները այդ վճարը կատարում են նախօրոք, բայց լինում է դեպքեր, երբ դիմումը, ասենք, ուշացնում են ու դրա համար տուգանվում են մեկ ամսվա արտագրային վճարի եռապատիկի չափով: Այսպիսի դեպքերում, երբ չկա հարկից խուսափելու միտում, առաջարկվել է կիրառել միայն  վարչական տուգանք, որը մերժվել է: Նման օրինակները բազմաթիվ են, եւ դրանց առաջիկայում դեռ կանդրադառնանք:

Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ կառավարությունը իր գործողություններով հակասում է ՓՄՁ-ների զարգացման տրամաբանությանը եւ առաջնորդվում է միայն հնարավորինս շատ հարկեր «կլպելու» տեսլականով: Ու դրա ամենավառ ապացույցը Հարկային օրենսգրքի նախագիծն է:

Տպել
2683 դիտում

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել