Տարեկան Ճանապարհային ոստիկանությունը իր «պոմպով» բնակչությունից քաշում է 22 միլիարդ դրամ

27/06/2016 schedule09:45

Մեր տնտեսության վիճակը, մեղմ ասած, վիճակ չէ: Կարելի է մտածել, թե ժամանակավոր դժվարություններ են, կանցնեն-կգնան:

Ամենասարսափելին էլ հենց այն է, որ սա բոլորովին ժամանակավոր բնույթ չունի: Ու խնդիրը, ինչպես ասում են տնտեսագետները, արտաքին «կոնյունկտուրան» չէ: Այսինքն, այս վիճակը խոշոր հաշվով կախված չէ նրանից, թե արտաքին աշխարհում ինչ է տեղի ունենում` պղինձը էժանանում է, թե թանկանում, նավթի գինը ինչպես է փոփոխվում, մասնավոր տրանսֆերտները կաճեն, թե կնվազեն...: Խնդիրը մեր այսպես կոչված՝ տնտեսության, այսպես կոչված՝ կառուցվածքի մեջ է: Տարիներ շարունակ Հայաստանի բնակչության գնողունակությունն ապահովվել է արտերկրից ստացվող մասնավոր տրանֆերտների հաշվին: Դրանց ծավալը համեմատելի էր պետական բյուջեի հետ: Մարդիկ արտերկրում` հիմնականում Ռուսաստանում աշխատող իրենց բարեկամներից գումարներ էին ստանում ու ծախսում: Քանի որ այդ ստացվող գումարները գալիս էին դրսից եւ այստեղ դրանց համապատասխան արժեքներ չէին ստեղծվում, մեր տնտեսական համակարգը շատ արագ հարմարվեց դրան: Պետական կառույցները, մոնոպոլիստները, ենթակառուցվածքային ընկերությունները շատ արագ դարձան բնակչությունից այդ տրանսֆերտները կլանող պոմպեր: Սկսեցին քաշել, ներծծել որքան հնարավոր է շատ՝ առանց միջոցների մեջ ընտրություն դնելու:

Օրինակնե՞ր: Խնդրեմ: Տարեկան Ճանապարհային ոստիկանությունը իր «պոմպով» բնակչությունից քաշում է 22 միլիարդ դրամ: Դա մեր պետական բյուջեի 1.5 տոկոսն է: Չլսված ցուցանիշ: Նորմալ երկրներում այդ ցուցանիշը տասնյակ անգամներ քիչ է: Ստացվում է, որ ամեն տարի միջինացված հաշվարկով յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքից ՃՈ-ի պոմպը քաշում է 70-80 դոլար: Մեկ այլ օրինակ. նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով այսօր Հայաստանում էլէներգիայի սակագինը մոտ 8 դրամով ուռճացված է: Միայն դրա շնորհիվ ՀԷՑ-ի «պոմպը» տարեկան բնակչությունից ու բիզնեսից «քաշում է» լրացուցիչ մոտ 50 միլիարդ դրամ` յուրաքանչյուր ընտանիքից 150 դոլար: Քաշում է ամեն տարի` համառորեն ու հետեւողականորեն: Նույնը՝ գազի դեպքում: Գազը եւ դրան գումարած տեղափոխումը մինչեւ ՀՀ սահման արժե 150 դոլար: Այդ գազը ՀՀ սահմանից սպառողին հասցնելը նույնպես արժե 150 դոլար:

Մոնոպոլիստները, չունենալով մրցակիցներ, բնակչության վրա իրենց ապրանքները ծախում են մի գնով, որը, մեղմ ասած, արդարացված չէ: Այդ ապրանքները մի քանի տասնյակ տոկոսներով կամ նույնիսկ մի քանի անգամ ավելի թանկ արժեն, քան կարող էին արժենալ, եթե լիներ մրցակցություն: Թե որքան «լրացուցիչ» գումար են քաշում մոնոպոլիստների «պոմպերը» բնակչությունից, դժվար է նույնիսկ հաշվարկել: Բայց ամեն ընտանիքից այդ «պոմպերի» քաշած գումարը մի քանի հարյուր դոլար է, եթե ոչ ավելին:

Պետությունը ստեղծել է ձրիակեր չինովնիկների մի հսկայական բանակ, որը պահում է՝ գործազրկության աճից խուսափելու համար: Այդ բանակը մենք ենք կերակրում` մեր վճարած հարկերից: Հարկեր տալուց բացի, այդ չինովնիկներին ամեն անգամ «բարեւելիս» համ էլ կաշառք ենք տալիս: Թե քանի միլիոն կամ միլիարդի կաշառք է պտտվում Հայաստանում ամեն տարի, հաշվարկների ենթակա չէ:

Ու էսպես յոլա էինք գնում, մեկ էլ նավթի գինը գահավիժեց, Ռուսաստանում փողը պրծավ ու այնտեղից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները նվազեցին: Բնակչության գնողունակությունը դրանից նվազեց, մարդկանց գումարները քչացան, բայց վերը նշված «պոմպերը» ոչ միայն չնվազեցրին իրենց աշխատանքի ինտենսիվությունը, այլ նաեւ սկսեցին աշխատել ավելի ջանասիրաբար: Ու եթե նախկինում այդ տրանսֆերտները մեծ հաշվով հերիքում էին թե կենցաղային հոգսերը լավից-վատից հոգալու, եւ թե «պոմպերի» ախորժակը բավարարելու համար, ապա հիմա վիճակը այլ է: «Պոմպերը» առաջվա պես քաշում են իրենց բաժինը, իսկ խանութից թթվասեր, մածուն, հաց, երշիկ գնելու համար բնակչության փողերը արդեն չեն բավարարում: Իսկ երբ մարդիկ ավելի քիչ են գնումներ կատարում, ավելի քիչ եկամուտներ են ստանում այդ ապրանքները արտադրողները, վերջիններս ավելի քիչ աշխատողներ են պահում, ավելի քիչ հարկեր են վճարում...: Ու ստացվում է փակ շղթա: 

Արդյոք տարօրինա՞կ չէ, որ չնայած Ռուսաստանում տնտեսական հիմնական ցուցանիշների վատթարացմանը, Հայաստանից Ռուսաստան արտագաղթող մեր հայրենակիցների թիվը չի պակասում: Ռուսաստանում պաշտոնապես արձանագրվում է տնտեսական անկում: Մեզ մոտ նույնքան պաշտոնապես արձանագրվում է տնտեսական աճ: Բայց ինչպես նախկինում, հիմա էլ տարեկան Հայաստանից պաշտոնական տվյալներով հեռանում է բնակչության 1-1.5 տոկոսը` մոտ 40-50 հազար մարդ: Սա՝ պաշտոնապես:

Ու եթե նույնիսկ հենց վաղը Ռուսաստանում վերականգնվի նախկին վիճակը ու էլի լիքը փող լինի, դա չի հանգեցնի Հայաստանում վիճակի էական բարելավման: Պարզապես «պոմպերի» աշխատանքի ինտենսիվությունը կկրկնապատկվի: Հենց դա է մեր տնտեսական համակարգի «հմայքը»: Այդ «պոմպերը» հարաճուն արտադրողականությամբ կաշխատեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ բնակչության ձեռքին, պատկերավոր ասած, դեռ փող կա: Մինչեւ «ջրհորը» վերջնականապես չչորանա, «պոմպերը» աշխատելու են անդադար` օրական 24 ժամ, տարեկան 365 օր:

Տպել
3142 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա