Տարեկան շնորհվում են մի քանի հարյուր գիտական աստիճաններ. ունենք նաեւ անգետ գիտնականներ

27/06/2016 schedule20:00

Հայաստանում գիտնականների շարքերը ամեն տարի համալրվում են մի քանի հարյուր մարդկանցով, որոնց գիտական աստիճաններ են շնորհվում՝ անկախ այն բանից` նրանք գիտության հետ որեւէ կապ ունե՞ն, թե չէ: Հայտնի է, որ երկրորդ տարբերակը նույնպես բավական տարածված է: 

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ գիտական աստիճաններ ստացողների թիվը նախորդ 2 տասնամյակում տարեցտարի մեծացել է: Այսպես, օրինակ, 1994 թվականին Հայաստանի Հանրապետությունում գիտության դոկտորի եւ գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր է ստացել ընդհանուր առմամբ 103 մարդ, իսկ այնուհետեւ այդ թիվը արագընթաց տեմպերով աճել է: 1995 թվականին գիտության դոկտոր եւ թեկնածու են դարձել 152 մարդ, 1997-ին` 247 եւ այլն: Արդեն օրինակ 2003 թվականին գիտության դոկտորի եւ գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացածների թիվը հասել է 421-ի, 2010-ին` 539-ի, 2012-ին եղել է 495, 2013-ին` 610, 2014-ին` 594, իսկ 2015-ին` 593:

«Այո, իրականում պատկերը դա է, սակայն պետք չէ թվերի համեմատությունը սկսել 1994-ից, քանի որ դրանք այն մութուլուսի տարիներն էին, պատերազմից հետո էր, ԲՈՀ-ը նոր էր ստեղծվել, շատ աշխատանքներ դեռեւս Մոսկվա էին գնում»,- արձագանքում է բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ)-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը` մեկնաբանելով վերը բերված վիճակագրությունը:

Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. 

- Տիկին Արզումանյան, գիտական աստիճան ստացողների թվի աճի այս միտումն, ըստ Ձեզ, ինչի՞ մասին է վկայում: Դա, ի դեպ, փաստորեն, պահպանվել է նաեւ ԲՈՀ-ի նախագահի պաշտոնում Ձեր նշանակումից հետո:

- Ցավոք,այսօր, լինելով ԲՈՀ-ի նախագահ, ես ձեր հարցի պատասխանը չունեմ: Այն, որ պետք է պաշտպանություններ լինեն, պարզ է, այն, որ դա բնականոն սերնդափոխության գործընթաց է նաեւ, պարզ է: Սակայն այսօր ինչ-ինչ ճանապարհներով ատենախոսություններ են «հայթայթում» եւ պաշտպանում այնպիսիները, որոնք որեւէ կապ չունեն եւ չեն էլ ունենալու գիտության հետ, եւ այդ փաստը ես չեմ հասկանում ու երեւի թե չեմ էլ հասկանա: Ես դա բացատրում եմ մեր աղավաղված արժեհամակարգով, այսինքն գերիշխող այն մտայնությամբ, որ ով ինչ կարող է վերցնել այս կյանքից, վերցնում է, անկախ նրանից, թե դա որքանով է պատշաճ, որքանով է իրեն «սազում»:

- Իսկ արդյոք հնարավո՞ր է այդ «հայթայթած» ատենախոսություններն այնպես պաշտպանել, կարծես իրենք դրա իրական հեղինակն են, եւ մասնագիտական խորհուրդները, ցանկության դեպքում, չկարողանան կեղծիքը բացահայտել:

- Իհարկե խորհուրդները կարող են քննարկման ժամանակ «բացահայտել», որ պաշտպանողը աշխատանքի հեղինակը չէ: Այս հարցում խորհուրդները  զլանում են, առայժմ այն տպավորությունն է, որ նրանց  ընդհանուր պատկերն առանձնապես չի անհանգստացնում:

- Երբ գիտությունների դոկտորների եւ թեկնածուների քանակը վերջին շրջանում տարեկան աճում է միջինը մոտավորապես 500-ովդա մե՞ծ թիվ է, թե՞ ոչ:

- Թվի մեծ ու փոքրը որոշում է պահանջարկը. այդ տրամաբանությամբ հարցի պատասխանը չի ստացվում. այսօր գործում է «Զինապարտության մասին» օրենքը, ըստ որի գիտության թեկնածուներն ազատվում են ծառայությունից, այսօր մեր բուհերը շատ են, որտեղ  դասավանդելու համար գիտական աստիճանը ցանկալի է, այսօր Հայաստանում պաշտպանում են նաեւ մեծ թվով Իրանի քաղաքացիներ: Այնպես որ, լուրջ խոսել պաշտպանողների թվի շատ ու քչից, կամ փորձել գնահատել երեւույթը՝ չի ստացվի:

- Իրանի քաղաքացիներն ինչո՞ւ են մեր երկրում պաշտպանում:

- Հարցը գուցե պետք է ուղղել դեսպանատուն:

- Հնարավո՞ր է հասնել այն բանին, որ բացառվի անարժաններին գիտական աստիճաններ շնորհելու հնարավորությունը:

- Դժվարանում եմ ասել, որովհետեւ սա կախված է մեր հայրենիքում արժեհամակարգի լուրջ վերանայման, մտածողության փոփոխությունների հետ: Կարճ ասած, երբ բոլորը` ի նպաստ մեր երկրի կայացման ու հզորացման շատ բան հասկանան, ու նաեւ այն, որ գիտական աստիճանի վկայագիրը միայն գիտնականի համար է: Բարդ է, չէ՞: Բայց ես լուրջ հավատում եմ, որ մենք հաղթահարելու ենք այս անկումը, հակառակ դեպքում աշխատել չեմ կարող:

- Վերջին տվյալների համաձայն, Հայաստանում քանի՞ գիտնական կա:

- Այս տեղեկատվությունը կարող է լինել խիստ մոտավոր հաշվարկներով` գիտությունների թեկնածուների եւ դոկտորների թիվը կլինի 10 000, իսկ թե քանի իսկական գիտնական կա, ոչ ոք պատասխանել այդ հարցին չի կարող:

Հավելենք, որ գիտական աստիճանը շատ դեպքերում նշանակում է նաեւ հավելավճարներ: Գիտության պետական կոմիտեից, պատասխանելով մեր հարցին, տեղեկացրին, որ գիտական աստիճանի, այսինքն` գիտությունների դոկտորի կամ թեկնածուի համար հավելավճարներ տրվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին, եթե նրանք այդ ծրագրից ստանում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն: Ծրագիր ասելով, տվյալ դեպքում նկատի է առնվում, օրինակ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտաշխատողներին, տարբեր համալսարանների դասախոսներին եւ այլն: 2015 թվականի հունվարի 1-ից այդ հավելավճարները գիտությունների թեկնածուի դեպքում կազմում են ամսական 25 հազար դրամ, գիտությունների դոկտորի դեպքում` 50 հազար: 

Տպել
2175 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը