Եթե այլ թեկնածու լիներ, կհրաժարվեր, որովհետեւ գիտեր՝ չի անցնի. ակադեմիկոս Վլ. Բարխուդարյան

27/06/2016 schedule22:35

Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է այդ պաշտոնում: 80 տարին բոլորած ակադեմիկոսն, այդպիսով, հնարավորություն ստացավ պաշտոնավարելու եւս 5 տարի:

Փակ ռեժիմով անցկացված Ընդհանուր ժողովում կազմակերպվել են ԳԱԱ կառավարման մարմինների՝ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի ընտրություններ: Նախագահի պաշտոնում Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունն առաջադրել է ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը: Այլ թեկնածություններ չեն եղել, ինչը նույնպես կանխատեսվում էր: Իսկ գործող նախագահի օգտին քվեարկել է Ժողովին մասնակցած 129 անդամներից 108-ը: 19-ը եղել է դեմ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին խնդրեցինք պատճառաբանել, թե ինչու որոշեց առաջադրել Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը:

- Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ աշխատած տարիներին նա ահագին փոփոխություններ է իրականացրել: 6 տարի ակադեմիայի անդամների ընտրություն չէր եղել, այն դեպքում, երբ ամենաուշը 3 տարին մեկ պետք է լիներ: Իսկ դա նշանակում է, որ երիտասարդ կադրերը, որոնք պետք է մտնեին ակադեմիայի կազմի մեջ եւ արդյունավետ աշխատեին, ծերանում էին: Նա եկավ եւ այս տասը տարում երեք ընտրություն կազմակերպեց, ինչպես նախատեսված էր: Նշանակում է`  մեծերը գնացին, երիտասարդ սերունդ եկավ, որ կարող է աշխատել: Ակադեմիայի մի շարք ինստիտուտներ պետք է միացվեին: Դժվարություններ կային: Այդ միացումն էլ կատարվեց: Մեր երկրի ազգային ակադեմիայի անունը ժամանակին հնչել էր հատկապես Բյուրականի աստղադիտարանի շնորհիվ, երբ Վիկտոր Համբարձումյանը դրա տնօրենն էր, եւ ակադեմիան ամբողջ աշխարհում հայտնի դարձավ: Համբարձումյանի մահից հետո աստիճանաբար սարքավորումները հնացան, կոլեկտիվի մեջ միասնությունը պակասեց (եթե ավելի բան չասեմ), վիճակը վատացավ եւ այլն: Ահա Ռադիկ Մարտիրոսյանը կարողացավ մեծ ջանքերի գնով արտասահմանից գիտնականներ հրավիրել, նոր սարքավորումներ բերել, աստղադիտարանը վերակառուցվեց, կոլեկտիվը վերափոխվեց, եւ մեր «Բյուրականը» չեմ ասում նախկինին հասավ, բայց այնքան մեծ անուն վաստակեց միջազգային առումով, որ տարածաշրջանում դարձավ նորից առաջին աստղադիտարանը:

- Իսկ ընդհանուր առմամբ գիտությունը ձեր թվարկած ձեռքբերումներից հետո ինչ է շահել: Գիտական արդյունքի իմաստով ունե՞նք հաջողություններ:

- Իհարկե: Գիտական արդյունքներ էլ կան: Ակադեմիայի ֆինանսավորումը այնքան քիչ է, շրջապատի երկրներից ոչ մեկը Հայաստանի նման գիտությունը ցածր չի ֆինանսավորում: Մենք չենք մեղադրում, որովհետեւ մեզ մոտ միջոցները սուղ են, բյուջեն շատ աղքատիկ է, եւ այդ աղքատիկ հնարավորություններից էլ ամենաքիչ մասն է բաժին ընկնում գիտությանը` ՀՆԱ-ի 0.24 տոկոսը: Խոշոր երկրներում ՀՆԱ-ի մեկ տոկոսն է: Դա էլ է խանգարող հանգամանք: Եվ երկրորդ` այսպես նայում եմ, շատերի հետ էլ եմ խորհրդակցել, մտածել` հարմար թեկնածու չկա: Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը հարմար էր, որովհետեւ հանրապետության համար այս ծանր շրջանում նա գիտական աշխատանքի բավական մեծ փորձ ունի, ակադեմիան լավ գիտի: Իհարկե թերություններ էլ ունի: Մենք չենք ուզում ժխտել: Ակադեմիայի դերը հասարակական-քաղաքական առումով թույլ է: Բայց մի կարծեք, թե շատ ոգեւորված եմ նրա թեկնածությունով, ուղղակի իրենից ավելի հարմար թեկնածու չկար: Նա մեծ փորձ ունի, հավասարակաշռված է, ծանրախոհ մարդ է, իր անձը երբեք չի գովերգում, ծայրահեղությունների չի գնում: Ահա ակադեմիային այդպիսի ղեկավար էր պետք: Եվ հետո ռադիոֆիզիկայի ինստիտուտում աշխատելու տարիներին բավական լավ գործեր է արել իր երկրի անվտանգության պաշտպանության գծով:

- Վերջերս նա հայտարարեց, որ զենք արտադրել, զենքի շուկա մտնել չենք կարող, որովհետեւ դա մեր երկրի նման քոսոտ երկրներին հատուկ բան չէ: Այդ մասի՞ն ինչ կասեք:

- Կքննադատեմ: Ուղղակի գիտե՞ք, լապսուս է եղել, հետո ինքը ներողություն է խնդրել: Նախ եւ առաջ չէր կարելի այդպիսի բան ասել, բայց նա բացատրել էր, որ դա լապսուս էր: Հետո ծայրահեղ քննադատություն ծավալվեց իր անձի շուրջը, ինչպես ընդունված է Հայաստանում: Ինքը բավական հանգիստ է տանում դա: ... Իհարկե, ակադեմիայի նախագահի պաշտոնում կարելի էր ընտրել 50, 55, 60 տարեկան մարդու, բայց ոչ մի փորձ չունենալով հանրապետության համար այս ծանր շրջանում` կարող էր եւ էֆեկտը ավելի փոքր լինել: Այդպիսի մարդը կարող է լավ աշխատել 5-6 տարի աշխատելուց հետո: Իսկ հիմա մենք հնարավորություն չունենք հենց այնպես, կարելի է ասել, փորձարկելու:

- Կարծիքներ կան, որ ակադեմիայի 80 տարեկանն անց ղեկավար ունենալը ճիշտ չէ: Փաստորեն համամիտ չեք:

- Գիտե՞ք, համաձայն եմ, ես ինքս 80 տարեկանում աշխատանքից դուրս եմ եկել, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար էի, փոխպրեզիդենտ եւ այլն, բայց այստեղ բացառություն եմ արել: Ես կարծում եմ, որ իշխանություներն էլ համաձայնել են, որ համար թեկնածու չկա, համաձայնություն են տվել, բայց ասել են` ակադեմիայի ղեկավար կազմը խիստ երիտասարդացնել: Շատ են ծերացել:

- Պարոն Բարխուդարյան, ԳԱԱ նախագահի այլ թեկնածություններ չեն առաջադրվել: Դա ժողովրդավարության սկզբունքներին որքանո՞վ է համապատասխանում ըստ Ձեզ:

- Լավ կլիներ, որ առաջադրվեին, բայց ում էլ որ առաջադրեին, նա կհրաժարվեր, որովհետեւ գիտեր, որ չի անցնի: Իհարկե, ճիշտ կլիներ ուրիշ թեկնածուներ առաջադրեին, քննարկում լիներ եւ այլն եւ այլն, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ մի քանի թեկնածուներ առաջադրվում էին: Հիմա տեսնենք, հույս ունենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը վերջին անգամ 5 տարով ընտրվում է, եւ պետք է մեծ բարեփոխումներ կատարի: Վաղվա ընտրությունները ցույց կտան` բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարրները կմնա՞ն թե կփոփոխվեն եւ առաջիկա շրջանում ինչ վերափոխումներ կկատարվեն: Այդ օրը կընտրվեն 5 բաժանմունքի ղեկավարներ, ակադեմիայի նախագահությունը:

Հ.Գ. Այսօր անցկացված ընտրություններում ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում վերընտրվել է ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, իսկ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում՝ թղթակից անդամ Հրանտ Մաթեւոսյանը:

Տպել
2854 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)