ԳԱԱ ընտրություն. օր 2-րդ. Ռադիկ Մարտիրոսյանը հակադարձում է ընդդիմախոսներին

29/06/2016 schedule19:30

Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության վերաբերյալ հնչող քննադատությունները վերջին օրերին բավական ակտիվացել էին` այս կառույցում սպասվող ընտրություններին ընդառաջ: ԳԱԱ երկարամյա նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ընդդիմախոսները համոզմունք էին հայտնում, որ Հայաստանում գիտության զարգացումն արգելակված է, որ չունենք տեսանելի ու շոշափելի արդյունքներ եւ այլն: Բայց նաեւ կային մարդիկ, որոնք հանդես էին գալիս Մարտիրոսյանի օգտին ու թվարկում մի շարք դրական փոփոխություններ, որոնք իրականացվել են նրա պաշտոնավարման տարիներին:

Սակայն, այդ փոփոխությունները, որքան էլ կարեւոր ու անհրաժեշտ թվան, կարող են գնահատվել գիտության զարգացմանը բերած նպաստի տեսանկյունից միայն: Երրորդ անգամ վերընտրված Ռադիկ Մարտիրոսյանից երեկ հետաքրքրվեցինք, թե իր պաշտոնավարման ընթացքում գիտական ինչ ձեռքբերում կարող է առանձնացնել, ի՞նչ հայտնագործություն է դա կամ, ասենք, ո՞ր գիտական հոդվածը: Մինչ կոնկրետ օրինակներին անդրադառնալը` Ռադիկ Մարտիրոսյանը թվերի լեզվով փորձեց հիմնավորել, որ գիտությունն առաջընթաց է գրանցել, այն էլ` էական:

Նա վկայակոչեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` հնգամյա պարբերականությամբ հրապարակվող զեկույցը, որը վերաբերում է գիտությանը: Զեկույցում ներկայացվում են տարածաշրջանի գիտական արդյունքները` աշխարհի հեղինակավոր ամսագրերում հրատարակող հոդվածների տեսքով, եւ Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում աճը նկատելի է եւ պահպանվել է ամեն հաջորդ տարի` սկզբնական պատկերի համեմատությամբ, թեպետ որոշ չափով կորն ունի վայրիվերումներ:

«Օրինակ 2006-ից մինչեւ 2010 թ. մեր տարածաշրջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչում էր կենտրոնական եւ արեւմտյան Ասիա, որի մեջ մտնում էին Անդրկովկասի եւ Միջին Ասիայի երկրները: Հաջորդ հնգամյակում,  2010- 2015թթ., տարածաշրջանը լայնացվել է եւ անվանվում է սեւծովյան ավազանի երկրներ, որի մեջ մտնում են Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Իսրայելը: Մեր տպագրությունների թիվը 2005 թվականին եղել է 381: Հաջորդ տարիներին անընդհատ աճ ենք ունեցել, իսկ 2012 թ. նույնիսկ հասել է 775-ի: Հետո մի քիչ նվազել է մինչեւ 690-ի»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվով գիտական հոդվածների տպագրության առումով Հայաստանը վերը նշված երկրներից զիջում է միայն Իսրայելին, Իրանին եւ Թուրքիային: Մեր երկրի դեպքում այդ թիվը 232 է, Թուրքիայի` 311: «Այստեղ նաեւ նշվում է, որ շնորհիվ այն օրենքների, այն գործունեության, որ իրականացվել է Հայաստանում, գիտական արդյունքները այս ժամանակաշրջանում կրկնապատկվել են: Ես կարծում եմ, որ չունենք մեկ ուրիշ բնագավառ, որտեղ տասը տարվա ընթացքում արդյունքները կրկնապատկված լինեն»,- հավելեց ակադեմիկոսը:

Ինչ վերաբերում է կիրառական բնույթի գիտական ձեռքբերումներին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Առաջին հերթին ես կնշեի մեր կենսատեխնոլոգիայի գիտաարտադրական կենտրոնը, որը շատ ժամանակակից հետազոտություններ է վարում: Կենսատեխնոլոգիան տնտեսության զարգացման հիմնական խթանիչ ուժերից մեկն է, կապված է սննդի, առողջապահության, դեղերի ստեղծման եւ այլնի հետ: Այս ասպարեզում փայլուն արդյունքներ ունենք: Օրինակ` ոչ սպիտակուցային նյութերի արտադրություն, որոնք տասնյակ դեղերի մեջ օգտագործվում են: Դրանք վաճառում ենք եվրոպական երկրներին: Մեր դեղատներում դուք կարող եք տեսնել «Նարինե» բուժդիետիկ կաթնաթթվային մթերքը, որը ժողովուրդը մեծ հետաքրքրությամբ գնում է: Բացի այդ, նույն կենտրոնը մշակել է նոր պարարտանյութ գյուղատնտեսության համար, որը փայլուն արդյունքներ է տալիս: Հետաքրքիր արդյունքներ ունենք մոլեկույլար կենսաբանության ինստիտուտում, այստեղ հատուկ քսուկ են պատրաստել, որը մարմնի այրված կամ վիրավոր մասերին քսելով` դրանք շատ արագ ապաքինվում են»:

Քանի որ թվում էր, թե «Նարինե» մթերքը պետք է որ  ստեղծված լիներ ավելի վաղուց, քան Ռադիկ Մարտիրոսյանը սկսել է ղեկավարել ԳԱԱ-ն, փորձեցինք ճշտել` թվարկված ձեռքբերումները բոլո՞րն են իր պաշտոնավարման ժամանակահատվածին վերաբերում: Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց:

***

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) երեկ շարունակվել ու ավարտվել են կառավարման մարմինների ընտրությունները: Ընդհանուր ժողովը դռնփակ ընտրել է ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներին եւ ԳԱԱ նախագահության անդամներին: Փոփոխություն է եղել 5 բաժանմունքներից 3-ի դեպքում:

Ըստ այդմ,  Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում ընտրվել է Լենսեր Աղալովյանը` փոխարինելով Նորայր Առաքելյանին: Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար է ընտրվել Ռադիկ Կոստանյանը: Այդ պաշտոնը զբաղեցնում էր ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը: Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին կփոխարինի ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:

Իսկ ահա Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում վերընտրվել է ակադեմիկոս Լեւոն Թավադյանը, Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում՝ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Ինչ վերաբերում է ԳԱԱ նախագահության անդամներին, ապա քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել ակադեմիկոսներ Վանիկ Զաքարյանը, Էդուարդ Ղազարյանը, Գագիկ Ղազինյանը, Գեւորգ Պողոսյանը, Աշոտ Սաղիյանը, ինչպես նաեւ թղթակից անդամներ Արամ Սիմոնյանը եւ Արսեն Հախումյանը: Նրանց մի մասը դարձյալ վերընտրվել է, մյուսները ԳԱԱ նախագահության մաս կկազմեն առաջին անգամ:

Տպել
2136 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում