Մեր մաքսայինի ագահությունը անչափելի է. ցամաքեցնում են ակունքը

30/06/2016 schedule14:39

ՀՀ պետեկամուտների կոմիտեն պարբերաբար զեկուցում է հարկային եկամուտների աճի մասին: Դե սա առաջին անգամ չէ. ՊԵԿ ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված՝ ամեն անգամ էլ սկզբնական շրջանում արձանագրվում է հարկային եկամուտների աճ:

Այդ աճի մի մասը պայմանավորված է ակցիզային հարկի դրույքաչափերի ավելացմամբ, մի մասը ուղղակի «պետական ռեկետ» է, որը հանգեցրել է հանքարդյունաբերողների կողմից մուծվող բնապահպանական վճարների ավելացմանը: Բայց ակնհայտ է, որ բյուջեի մուտքերի համար նման աճ ապահովելու ռեսուրսները խիստ սահմանափակ են: Այսինքն այդպես երկար տեւել չի կարող:

Բյուջեի մուտքերի ավելացման հիմնական ռեսուրսը` ստվերային տնտեսության կրճատումը միայն ու բացառապես հայտարարությունների մակարդակում է եւ այդ ուղղությամբ գործնական շոշափելի քայլեր չեն իրականացվում: Սակայն նույնիսկ այս պայմաններում բյուջեի մուտքերի ավելացման որոշակի ռեսուրս կա, որը համառորեն չի կիրառվում: Խոսքը մաքսայինի կողմից «հսկիչ գների» կիրառումն է: Այսինքն, երբ ներկրողը իր ապրանքը մաքսազերծելիս ներկայացնում է հաշիվ- ապրանքագիր, սակայն մաքսայինը այն մի կողմ է դնում ու ապրանքը մաքսազերծում իր կողմից սահմանված ու անընդհատ փոփոխվող «հսկիչ գնով»: Իսկ այդ «հսկիչ գինը» միշտ էականորեն ավելի բարձր է, քան այդ ապրանքի շուկայական արժեքը:

Կան դեպքեր, երբ տարբերությունը հաշվվում է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով: Առաջին հայացքից սա բերում է մեր բյուջետային մուտքերի ավելացմանը: Այսինքն, եթե դուք բերել եք ապրանք, որը, ըստ հաշիվ-ապրանքագրի, արժե 1000 դոլար, ապա այդպես մաքսազերծելիս դուք կվճարեք, օրինակ, 15 տոկոս մաքսատուրք եւ 20 տոկոս էլ ավելացված արժեքի հարկ` ընդհանուր առմամբ 350 դոլար: Բայց եթե մաքսայինը կիրառում է «հսկիչ գին» եւ գնահատում ձեր ներկրած ապրանքը, ասենք, 1500 դոլար, ապա պետբյուջե վճարված մաքսատուրքն ու ԱԱՀ-ն միասին կկազմեն ոչ թե 350 դոլար, այլ 525 դոլար:

Այդպիսով, բյուջեի եկամուտները մեծանում են: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականում բարձր «հսկիչ գների» կիրառումը բերում է ճիշտ հակառակ էֆեկտի: Տրամաբանությունը հետեւյալն է. Ոչ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքները մաքսազերծվում են ոչ թե Հայաստանում, այլ, ասենք, Բելառուսում եւ Ռուսաստանում: Ըստ ներկրողների, այդ երկրներում «հսկիչ գների» կիրառումը այնքան զանգվածային բնույթ չի կրում, որքան Հայաստանում: Ի՞նչ է տեղի ունենում: Եթե դուք, ասենք, նույն 1000 դոլարանոց ապրանքը Եվրոպայից ոչ թե ուղիղ բերեք Հայաստան, այլ բերեք Բելառուսի տարածքով, ապա դա ավելի էժան կնստի ձեզ վրա: Բելառուսի սահմանին այն կմաքսազերծվի հաշիվ-ապրանքագրով, դուք կվճարեք 15 տոկոս մաքսատուրք, իսկ 20 տոկոս ԱԱՀ-ն կվճարեք արդեն Հայաստանում: Սակայն կվճարեք ոչ թե մաքսայինի հորինած «հսկիչ գնի» 20 տոկոսը, այլ Բելառուսում մաքսազերծելիս արձանագրված գնի 20 տոկոսը: Նույնը նաեւ Ռուսաստանից:

Այն, որ այսպիսի միտում կա, հայտնի էր վաղուց: Հիմա նայենք, թե արդյոք դա ինչ-որ կերպ իր արտացոլումը գտե՞լ է պաշտոնական վիճակագրության մեջ: 2015 թ. առաջին 4 ամիսներին Ռուսաստանում արտադրված ապրանքների ներկրման ծավալը ՀՀ կազմել է 305 միլիոն դոլար, այս տարի՝ 302 միլիոն դոլար: Այսինքն, 3 միլիոն դոլարի  նվազում կա: Բայց ահա որպես «առեւտուր անող երկիր», այսինքն, որպես Հայաստանի համար տարանցիկ երկիր, ՌԴ-ից ներկրումը Հայաստան աճել է 10 միլիոն դոլարով: Նույն միտումը արձանագրվել է նաեւ Բելառուսի հետ մեր առեւտրում` բելառուսական ապրանքների ներկրումը Հայաստան նվազել է, բայց որպես տարանցիկ երկիր Բելառուսից ներկրումը ավելացել է: Նույնը նաեւ՝ Ղազախստանի դեպքում:  

Այլ կերպ ասած, միտումը հստակ է` Հայաստան բերվող ապրանքներից ԵՏՄ երկրներում մաքսազերծվող քանակը գնալով ավելանում է, եւ դա մեր մաքսայինի ագահության արդյունքն է: Բյուջեի մուտքերը դրակոնյան մեթոդներով ավելացնելու անհագ ցանկությունը բերում է դրանց նվազմանը: Բայց սա միակ հետեւանքը չէ: «Հսկիչ գներով», «կիլոներով», «մոտավոր», «աչքաչափով» եւ նմանատիպ այլ մեթոդներով ապրանքների մաքսազերծումը աղճատում ու խեղաթյուրում է ամբողջ շուկան: Ոչ հաշիվ- ապրանքագրերով ապրանքների մաքսազերծումը նախ անհավասար պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար: Մաքսայինի կամ իշխանությունների «քիփ» օլիգարխները իրենց ապրանքները մաքսազերծում են իրենց ուզած գներով, իսկ մյուս անպաշտպան տնտեսվարողների ապրանքների մաքսազերծումը իրականացվում է մաքսայինի ուզած գնով` ավելի թանկ: Դե, էլ չենք խոսում «հսկիչ գնի» կիրառման ժամանակ մեղմ ու սիրալիր հնչող «կոռուպցիոն ռիսկերի» մասին: Դրանք «ռիսկեր» չեն, այլ ռեալ, կենդանի, շոշափելի փողեր` տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար: Բայց կոռուպցիայի դեմ պայքարի հերթական ճակատամարտը սկսած ՀՀ իշխանությունը սա չի նկատում: Չի նկատում համառորեն ու սկզբունքորեն: Ու բնական հարց է ծագում, եթե սա չի նկատում, բա ուրիշ ի՞նչ է նկատում:

Տպել
4847 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան