Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն. Հրաշալի երեկոներ

02/07/2016 schedule14:24

Այսօր եւ վաղը ֆուտբոլասերներին սպասվում են անչափ հետաքրքիր 2 հանդիպումներ. «Եվրո 2016»-ի քառորդ եզրափակիչում նախ մրցելու են եվրոպական ամենատիտղոսակիր հավաքականները՝ Գերմանիան եւ Իտալիան, հետո էլ տանտերերը՝ Ֆրանսիայի հավաքականը հանդիպելու է աշխարհի ամենահամակրելի թիմին՝ Իսլանդիային: Ցանկացած մեծ մրցաշարերում, լինեն դրանք Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններ, կան հավաքականներ, որոնք, անկախ ցանկացած հանգամանքից, համարվում են ֆավորիտներ: Նման թիմերից են Գերմանիան եւ Իտալիան: Մինչ այժմ կայացած Աշխարհի 20 եւ Եվրոպայի 14 առաջնություններում (ընդհանուր առմամբ՝ 34 մրցաշար) Գերմանիան եւ Իտալիան համատեղ նվաճել են 12 տիտղոս. Գերմանիան 4 անգամ դարձել է Աշխարհի, 3 անգամ էլ Եվրոպայի չեմպիոն, իսկ Իտալիան Աշխարհի 4 չեմպիոնական տիտղոսների հետ մեկտեղ 1 անգամ էլ դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Տիտղոսների առումով այս թիմերի մեջ առավելություն ունի Գերմանիան, բայց ահա Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նրանց միջեւ կայացած հանդիպումներում դեռ երբեք գերմանացիները չեն կարողացել հաղթել: Աշխարհի եզրափակիչ առաջնություններում Գերմանիան եւ Իտալիան հանդիպել են 5 անգամ. 3 անգամ հաղթել են իտալացիները, 2 անգամ էլ արձանագրվել է ոչ-ոքի, ընդ որում, 1982 թվականին Իտալիան Գերմանիային հաղթել է Աշխարհի առաջնության եզրափակիչում: Եվրոպայի եզրափակիչ առաջնությունների ժամանակ կայացած Գերմանիա - Իտալիա 2 հանդիպումներից մեկում հաղթել է Իտալիան, 1 խաղում էլ արձանագրվել է ոչ-ոքի: Իրենք՝ գերմանացիներն էլ են նշում, որ Իտալիան ամենաանհարմար մրցակիցն է իրենց համար: Անցյալ՝ «Եվրո 2012»-ի կիսաեզրափակիչում ակնհայտ ֆավորիտի կարգավիճակով հանդես եկող Գերմանիան անակնկալ պարտություն կրեց Իտալիայից 1-2 հաշվով:

Բայց Գերմանիայի համար սարսափելի այս վիճակագրական տվյալների կողքին կա մեկ այլ փաստ. Գերմանիան մշտապես կարողացել է հաղթահարել «Եվրոների» քառորդ եզրափակիչի արգելքը. 5 անգամ Գերմանիան հասել է քառորդ եզրափակիչ եւ բոլոր դեպքերում հաղթել է: Կա նաեւ մեկ այլ հանգամանք, ցանկացած շարք՝ լավ կամ վատ, մի օր ավարտվում է, եւ այսօր Բորդոյում կայանալիք Գերմանիա - Իտալիա խաղում կամ Գերմանիան պաշտոնական մրցաշարերում առաջին հաղթանակը կտոնի Իտալիայի նկատմամբ, կամ էլ Իտալիան կհաղթի, եւ այս դեպքում կավարտվի Գերմանիայի՝ «Եվրոներում» քառորդ եզրափակիչների անպարտելի շարքը: «Ձերդ մեծություն Պելլե»՝ երեկ նման վերնագրով է լույս տեսել իտալական հանրահայտ «Corriere dello Sport»-ը: Ըստ իտալական թերթի՝ Իտալիայի հավաքականի հարձակվող Գրացիանո Պելլեն ոչ միայն ֆուտբոլի Արքա Պելեի անվանակիցն է, այլ նաեւ կարող է վճռական դերակատարում ունենալ Գերմանիայի հետ խաղում: Իտալիան «Եվրո 2016»-ի առաջին խաղում հաղթել է մրցաշարի ֆավորիտներից Բելգիային (2-0), 1/8 եզրափակիչում էլ պայքարից հանել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային (2-0): Այս խաղերում մեկական գոլի հեղինակ է դարձել Պելլեն: 

Իտալիան պատրաստ է Եվրոպայի չեմպիոնին տիտղոսազրկելուց հետո պայքարից հանել նաեւ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Ընդ որում, դրա համար գործի են դրվել ոչ միայն մարզական բաղադրիչները, այլեւ իտալացիներին հատուկ սնահավատությունը: Իտալիայի հավաքականի մարզաբազայում կարեւոր խաղերից առաջ մշտապես համերգ է կազմակերպվում, եւ Գերմանիայի հետ խաղից առաջ իտալացի հայտնի ռոք երգիչ Նեկն է այցելել Իտալիայի հավաքականի մարզաբազա եւ ելույթ ունեցել ֆուտբոլիստների համար: Բայց Գերմանիային հաղթելու համար Իտալիան պետք է անի մի բան, որը դեռ չի արել այս մրցաշարում ոչ մի թիմ՝ գոլ խփի Գերմանիային (թեկուզ հետխաղյա 11 մետրանոցից, եթե հանդիպման հիմական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվեն  0-0):

Իսկ վաղը կայանալիք վերջին քառորդ եզրափակիչում Ֆրանսիան մրցելու է Իսլանդիայի հետ: Առաջին հայացքից այս խաղում դժվար է գտնել որեւէ ինտրիգ. «Եվրո 2016»-ի կազմակերպիչ Ֆրանսիան ակնհայտ ֆավորիտ է. մինչ այժմ այս թիմերի միջեւ կայացած 10 խաղերում Իսլանդիան դեռ չի հաղթել. 7 անգամ հաղթել է Ֆրանսիան, 3 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: Իհարկե, հիմա Իսլանդիան այլ, շատ ավելի ուժեղ, առավել եւս՝ համակրելի թիմ է եւ արդեն իսկ դարձել է այս մրցաշարի ամենամեծ անակնկալը: Ընդ որում, կարծես Իսլանդիայում հակված էլ չեն բավարարվել ձեռք բերածով: «Լրջանալու պահն է»՝ երեկ այսպիսի վերնագրով է լույս տեսել իսլանդական մարզական «Morgunblaðið» պարբերականը: «Անգլիայի նկատմամբ հաղթանակը եւ քառորդ եզրափակիչում հայտնվելը արդեն պատմություն է: Հիմա եկել է կրկին լրջանալու ժամանակը. խաղալու ենք Ֆրանսիայի դեմ»,- նշել է պարբերականը: Իսլանդիայի նորընտիր նախագահ Գուդնի Յոհանսոնն էլ հրաժարվել է կառավարական լոժայից դիտել հանդիպումը: «Ես կնստեմ տրիբունայում՝ իսլանդացի երկրպագուների հետ, մեր թիմի մարզաշապիկով: Ինչո՞ւ նստեմ VIP-ում, շամպայն խմեմ, եթե դա ես կարող եմ անել աշխարհի ցանկացած վայրում»,- ասել է Յոհանսոնը:

Ավելի շատ վիճակագրական տվյալներով հարուստ այս նյութը ցանկանում եմ ավարտել «Եվրո 2016»-ի ընթացքում մեծ մասսայականություն վայելող նախկինում հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Կանտանայի տեսաուղերձի փոքրիկ հատվածով: «Ֆուտբոլը թվեր կամ վիճակագրություն չէ: Ֆուտբոլը վառվող սրտեր են, նպատակաուղղվածություն, աշխատասիրություն եւ տաղանդ: Ֆուտբոլը երազանք է, ուր ամեն ինչ հնարավոր է: Ֆուտբոլը կյանք է՝ իմ, քո, մեր բոլորի կյանքը»,- ասել է իրեն ֆուտբոլի «գլխավոր անձ» հայտարարած Կանտոնան: Եվ այսպես, մեզ 2 հրաշալի ֆուտբոլային երեկոներ են սպասվում. այսօր կայանալու է Գերմանիա - Իտալիա, իսկ վաղը՝ Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպումները: 2 հանդիպումներն էլ մեկնարկելու են Երեւանի ժամանակով 23:00-ին:

Տպել
2375 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան