Ասում են՝ աճում-զարգանում ենք

02/07/2016 schedule14:43

Դատելով Ստեփան Մնացականյանի գլխավորած մեր պաշտոնական վիճակագրական գերատեսչության հրապարակած ցուցանիշներից՝ Հայաստանի տնտեսությունը «կատաղել» է` զարգանում ու աճում ենք աննկարագրելի տեմպերով: Սա չափազանցություն չէ:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը` ՏԱՑ-ը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5 տոկոսով: Սա, իհարկե, տնտեսական աճի ցուցանիշը չէ, բայց իր բնույթով շատ մոտ է դրան եւ ինչպես ցույց է տալիս տարիների փորձը՝ ՏԱՑ-ի ցուցանիշը գրեթե կրկնում է տնտեսական աճի ցուցանիշին: Իսկ 5.5 տոկոս աճը խաղուպար չէ: Դա մի քանի անգամ գերազանցում է «փտած արեւմուտքի» երկրների տնտեսական աճերին եւ կրկնում է Չինաստանի ցուցանիշը:

Բայց այլ բան է ցուցանիշը, եւ բոլորովին այլ` իրական կյանքը: Մեր պաշտոնական վիճակագիրները կարող են աճեր ստանալ ցանկացած պարագայում, ցանկացած եղանակին եւ ցանկացած ժամանակ: Բայց նույնիսկ այս դեպքում նույն այդ պաշտոնական վիճակագիրների հրապարակած այլ տվյալների հետ դրանք համադրելով՝ կարելի է ունենալ իրական վիճակը արտացոլող պատկեր: Եվ ուրեմն համադրենք:

Տնտեսական այսպիսի տպավորիչ աճը ենթադրում է, որ բնակչության կենսամակարդակը պետք է աճի, մարդիկ պետք է ավելի մեծ հնարավորություններ ունենան իրենց կենցաղը բարելավելու, ավելի շատ պետք է ապրանքներ ու ծառայություններ գնեն, բնակարանային հարցերը լուծեն, գործազրկությունը պետք է նվազի, հանցագործությունները պետք է նվազեն եւ այլն, եւ այսպես շարունակ: Հիմա տեսնենք, թե այս իմաստով ինչպիսի ցուցանիշներ ունենք:

Սկսենք մանրածախ առեւտրից: Այս տարվա առաջին 5 ամիսներին մանրածախ առեւտրի ծավալները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազ են 4.2 տոկոսով: Սա շատ մեծ ցուցանիշ է: Ստացվում է, որ ավելի քան 5 տոկոսանոց աճ արձանագրած երկրում մարդիկ 4.2 տոկոսով ավելի քիչ են առեւտուր անում: Այդպես չի լինում: Դա նոնսենս է: Իհարկե, դա մասամբ պայմանավորված է նաեւ մասնավոր տրանսֆերտների կտրուկ նվազմամբ, ինչի հաշվին նվազել է նաեւ մարդկանց գնողունակությունը: Բայց 5 տոկոսանոց աճ արձանագրած երկրում սա պետք է որ արդեն խնդիր չլիներ: Ու մի ուշագրավ փաստ եւս: Մանրածախ առեւտրի ծավալների այդ 4.2 տոկոսանոց նվազումը արձանագրվել է անցած տարվա համեմատ, երբ անցած տարի էլ իր հերթին նախորդ տարվա համեմատ արդեն նվազել էր մոտ 7 տոկոսով: Այսինքն, նվազումը արձանագրվել է այսպես կոչված ցածր բազայի համեմատ: Իսկ դա նշանակում է, որ սա ժամանակավոր, ինչ-որ առանձին իրադարձությունների հետեւանք չէ, այլ կայուն ու ցավալի միտում` մարդիկ շարունա- կում են աղքատանալ ՏԱՑ-ի 5.5 տոկոս աճի պայմաններում:

Գանք շինարարությանը: ՏԱՑ-ի 5.5 տոկոս աճի պայմաններում այս տարվա առաջին 5 ամիսներին արձանագրվել է շինարարության ծավալների կտրուկ անկում` 7.9 տոկոս: Այդ ինչպե՞ս է լինում: Բա տնտեսությունն աճում է, արդյունաբերությունում ու գյուղատնտեսությունում գրեթե երկնիշ աճեր են, բա նոր շենք-շինությունների կարիք չկա՞: Բա մարդկանց աշխատավարձը պաշտոնական տվյալներով աճել է, ընկերությունների շահույթները աճել են... բա էդ շինարարությունը ինչո՞ւ  չի աճում: Ընդ որում, հսկայական ծրագրեր են իրականացվում` Հյուսիս-հարավ մայրուղին ձեզ օրինակ: Ընդ որում, օտարերկրյա վարկերի հաշվին իրականացվող շինարարությունը, ըստ ԱՎԾ-ի, աճել է 2 անգամ, բա ընդհանուրը ինչո՞ւ է նվազել 8 տոկոսով: Նվազել է, որովհետեւ շինարարության ծավալների վրա էական ազդեցություն ունեցող երկու խոշորագույն «սուբյեկտները» շատ քիչ շինարարություն են արել: Դրանք են՝ կազմակերպությունները եւ բնակչությունը: Տնտեսական արձանագրված «աճի» հաշվին «հարստացած» մեր բնակչությունը 7 տոկոսով ավելի քիչ է շինարարություն արել, իսկ կազմակերպությունները իրենց շինարարական ակտիվությունը նվազեցրել են 19 տոկոսով: Իսկ օտարերկրյա ներդրողների հաշվին շինարարություն անող կազմակերպություններն էլ  58 տոկոսով ավելի քիչ են շինարարություն իրականացրել: 

Հասանք գործազրկությանը: Մեր պաշտոնական վիճակագիրները իհարկե չգիտեն, թե որքան գործազուրկ կա Հայաստանում: Նրանք արձանագրում են միայն նրանց, ովքեր պաշտոնապես գրանցվել են գործազուրկ: Ու այդ ոլորտին վերաբերող վիճակագրությունն էլ անընդհատ փոխվում է, համադրելի ցուցանիշները քիչ են, չկան գործազրկության աճի կամ նվազման վերաբերյալ վերջնական ու հավաստի տվյալներ: Բայց նույնիսկ այդ պարագայում կարելի է պատկերացում կազմել: Կարճ կապենք` այս տարվա մայիսին պաշտոնապես աշխատանք փնտրողների թիվը անցած տարվա մայիսի համեմատ աճել է ավելի քան 28 տոկոսով: 28 տոկոսով: Եվ դա մի երկրում, որտեղ արձանագրվում է 5 տոկոսից ավելի տնտեսական աճ: Էլի նոնսենս է:

Եվ վերջապես՝ հանցագործությունների մասին: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների, այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանում արձանագրվել է 8 հազար 108 հանցագործություն, անցած տարվա նույն ժամանակահատվածի 6 հազար 733-ի դիմաց: Աճը ավելի քան 20 տոկոս է:  Ու եթե, ասենք, սպանությունների 57 տոկոսով աճելը կարելի է չպայմանավորել սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմամբ, ապա գողությունների ավելի քան 15 տոկոսանոց աճի մի զգալի մասը ունի հենց սոցիալական ենթատեքստ:

Կարելի է պնդել, որ առաջիկայում էլ մեր տնտեսական «աճերը» շարունակվելու են, եւ սա ունի հստակ քաղաքական դրդապատճառ: Ախր մի տարուց ընտրություններ են, ու իրեն քաղաքական ուժ համարող ՀՀԿ-ն, որի շնորհիվ տարիներ ի վեր մեր տնտեսությունը «աճում է» ու «զարգանում», պետք է մնա իշխանության: Իսկ այդպիսի նպատակի համար մի երկու թիվ նկարելն ի՞նչ է, որ Ստեփան Մնացականյանի կոնտորան չանի: Ինչ մի դժվար բան է:

Տպել
2683 դիտում

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա