Ինչո՞ւ մեջտեղ եկավ ռեկտորի դոկտորական ատենախոսության հնացած թեման

03/07/2016 schedule20:00

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին ուղղված գրագողության մեղադրանքը պայթեց անսպասելի: Բայց ոչ այն պատճառով, որ այլոց մտքերը սեփականելը մեզանում ընդունված երեւույթ չէ, այլ որովհետեւ Գագիկ Գալստյանի անունը աղմկոտ պատմություններում մինչ այժմ կարծես չէր հայտնվել:

Buh.am կայքը օրեր առաջ տեղեկություն հրապարակեց`հավաստիացնելով, որ ռեկտոր Գալստյանի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրները» թեմայով դոկտորական ատենախոսությունը լեփ-լեցուն է արտագրություններով: «Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում, միայն բառացի (տառացի), առանց հղումների փոխառության, հայտնաբերվել է գրագողության 41 դրվագ (պլագիատի եւս մեկ տասնյակից ավելի դրվագ չենք ներկայացնում, մեր կարծիքով, ոչ էական լինելու պատճառով), այդ թվում` ատենախոսության եզրակացություններում»,- մասնավորապես գրել էր կայքը` միաժամանակ ակտիվ հղումներ տեղադրելով ատենախոսությունից ու բնօրինակներից:

Գալստյանի դոկտորական ատենախոսությունը պաշտպանվել է 2011 թվականին` «030-Շինարարություն» մասնագիտական խորհրդում: Բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը, որն այդ պաշտոնում աշխատում է 2013 թվականից, ասաց, որ ԲՈՀ-ը որեւէ իրավասություն չունի վերանայելու գիտական աստիճան շնորհելու մասին արդեն հաստատված որոշումները եւ չի կարող դա անել, նույնիսկ եթե այս կամ այն ատենախոսության վերաբերյալ կա գրագողության հրապարակային մեղադրանք ու խնդիրը ստացել է հանրային հնչեղություն: «ԲՈՀ-ը իրավասություն չունի արդեն հաստատված որոշումները վերանայելու եւ նոր որոշում կայացնելու: Դա մեկ: Երկրորդը` մենք համենայնդեպս, ուսումնասիրեցինք այն բոլոր արձանագրված դրվագները, որոնք անվանվում են գրագողություն, բայց կարծում ենք, որ դրանք գրագողություն չեն, դրանք դասագրքային ճշմարտություններ են, համապատասխան տերմինալոգիա է` աշխատանքի բնույթից ելնելով: Համենայնդեպս, եթե այդ աշխատանքը այսօր այս վիճակով ներկայացվեր ԲՈՀ, ես չէի կարող մերժել»,- պատասխանեց Լիլիթ Արզումանյանը:

2011 թվականին Բաձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը եղել է Գորիսի պետական համալսարանի ներկայիս ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը: Իսկ նշված խորհուրդը ստեղծելու նախաձեռնությունը, ինչպես hayeli.am կայքին ասել էր Լիլիթ Արզումանյանը, ժամանակին եկել է Ճարտարապետության եւ շինարարության ինստիտուտի այն ժամանակվա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանից, որն էլ եղել է նույն խորհրդի անդամ:

64-ամյա Գագիկ Գալստյանի կենսագրությունը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ կապվում է միայն 2008 թվականից: Երեք տարում` 2008-2011-ին, նրան նախ շնորհվել են տեխնիկական գիտությունների թեկնածուի, ապա նաեւ դոկտորի գիտական աստիճաններ: Մինչ այդ, ռեկտորի կյանքը կապված է եղել ոչ թե կրթության եւ գիտության, այլ շինարարության հետ: Գագիկ Գալստյանը Հայաստանի շինարարների միության նախագահն է, ղեկավարել ու այժմ էլ ղեկավարում է շինարարական մի քանի ընկերություն` «Հորիզոն 95», «Արխմոնսրոյ», «Հորիզոն Թրեյդ»: Նրա ղեկավարությամբ կամ մասնակցությամբ իրականացված կառույցներից են` Կառավարության թիվ 3 շենքը,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճը, Երեւանի քաղաքապետարանի շենքը, «Հայէկոնոմբանկ»-ի եւ «Պրոմեթեյբանկ»-ի շենքերը,  ԼՂՀ նախագահի նստավայր-նիստերի դահլիճը, Ստեփանակերտի օդանավակայանը: Բայց ահա 2014 թվականին Գագիկ Գալստյանը նշանակվեց Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ապա նաեւ ընտրվեց` 5 տարի ժամկետով:

Այն ժամանակ կառավարությունը ծրագրել էր այս բուհը միավորել Պոլիտեխնիկ համալսարանի հետ: Մինչ այդ էլ վերջինիս ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել Ճարտարապետաշինարարականի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը` հետագայում միացյալ բուհերը ղեկավարելու հեռանկարով: Բայց, ինչպես հայտնի է, Թոքմաջյանն իր անվան հետ կապվող սկանդալից հետո պաշտոնանկ արվեց եւ այժմ Շուշի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորն է: Իսկ Գագիկ Գալստյանը, կարծես բոլորովին չնախատեսված, փաստորեն հաստատվեց Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում:

Ու հիմա պարզվում է, որ թե´ ԲՈՀ-ի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, եւ թե´ Հովհաննես Թոքմաջյանը ընդգրկված են գրագողության մասին հայտարարած buh.am կայքի գործունեությունը համակարգող խորհրդի կազմում: Իսկ թե ինչ կապ ունի այս բացահայտումը վերը նկարագրված զարգացումների եւ իրենց հետ, կամ ունի՞ արդյոք, նրանք երեկ հրաժարվեցին մեկնաբանել:   

Տպել
4872 դիտում

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան