Կատաղած փողեր. արգելելը կոշտ է, բայց՝ ճիշտ

05/07/2016 schedule10:30

Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ը, ինչ խոսք, իսկական տոն է ֆուտբոլասերների համար: Բայց դրա ֆոնին սրվում է մի խնդիր, որի նկատմամբ դժվար է անտարբերություն պահպանել:

Խոսքը տարբեր բուքմեյքերական գրասենյակների մասին է, որոնք խաղադրույքներ են ընդունում քաղաքացիներից եւ ճիշտ գուշակությունների դեպքում շահումներ տրամադրում: Փաստորեն սա շահումով խաղ է` գրեթե կազինո: Բուքմեյքերների գործունեության, տնտեսության եւ բնակչության վրա թողած ազդեցության մասին զրուցեցինք տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ: 

- Պարոն Առաքելյան, կարո՞ղ եք ասել, թե տարեկան ՀՀ բնակչությունը որքան գումար է թողնում բուքմեյքերական գրասենյակներում:

- Տարբեր գնահատականներով տարեկան Հայաստանում մոտ 150-200 մլն դոլարի «բախտ են որոնում»։

- Դա շա՞տ է, թե՞ քիչ:

- Հաշվի առնելով ՀՀ բնակչության քանակը, եկամուտների մակարդակը՝ կարծում եմ դա բավական մտահոգիչ թիվ է։ Որպեսզի ավելի պատկերավոր դառնա, համեմատության համար նշեմ, որ այդ ծավալը մի փոքր է զիջում հացի սպառման ծավալներին։

- Ի՞նչ ազդեցություն է դա ունենում տնտեսության վրա:

- Նշված ընկերություններն իհարկե հարկեր են վճարում, որոնց ծավալը տարեկան կազմում է մոտ 5 մլն դոլար, ինչի ազդեցությունը բյուջեի վրա էական չէ։ Էական չէ նաեւ այդ բիզնեսի ապահոված աշխատատեղերի թիվը: Այլ դրական տնտեսական էֆեկտ նշված ոլորտից դժվար է մատնանշել:

- Իսկ բացասակա՞ն

- Վերը նշված 150-200 միլիոն դոլարը, որ տարեկան թողնում է մեր բնակչությունը բուքմեյքերներին, դուրս է գալիս ընդհանուր սպառումից: Մարդիկ այդ գումարները «խնայում են» առաջին անհրաժեշտության ապրանքների գնման հաշվին։ Այսինքն բնակչությունը ընդհանուր առմամբ նշված ծավալների չափով ավելի քիչ այլ ապրանքներ ու ծառայություններ է ձեռք բերում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ընդհանուր սպառման կամ որոշ չափով խնայողությունների, ներդրումների նվազման։

- Փաստորեն տարեկան հսկայական գումար կենտրոնանում է մի քանի տնտեսվարողների ձեռքում: Այդ գումարը պատկերավոր ասած «վերադառնո՞ւմ է» տնտեսություն, ասենք՝ տնտեսության այլ, ավելի կարեւոր ճյուղերում իրականացված ներդրումների տեսքով:

- Գումարների մի մասն, իհարկե, վճարվում է որպես շահում, սակայն ընկերությունների վերջնական շահույթի ներդրման ուղղությունները հայտնի չեն: Չի կարելի բացառել, որ դրանք ամբողջությամբ կամ մասամբ արտահոսում են Հայաստանից:

- Իսկ միտումները, ըստ Ձեզինչպիսի՞ն են, ժամանակի ընթացքում դրանց բացասական ազդեցությունը աճո՞ւմ է, թե նվազում:

- Դրանց բացասական ազդեցությունը գնալով մեծանում է։ Ամեն քայլափոխի աճող գրասենյակներ, ինտերնետ հասանելիություն, տերմինալներով վճարումների հնարավորություն, ակտիվ գովազդ։ Այս ամենը աղքատացող հասարակությանը մղում է արագ գումար վաստակելու գայթակղությանը, մանավանդ երիտասարդության մոտ։ Ոլորտը վաղուց սպորտային հետաքրքրությունից վերածվել է եկամտի աղբյուրի, ինչը վերջում վերածվում է կորստի, պարտքերի, երբեմն էլ ողբերգության։ Համոզված եմ, խաղադրույք կատարողների մեծ մասը ֆուտբոլից չի հասկանում եւ Եվրո-2016-ում փորձում է խաղադրույք կատարել Բրազիլիայի հավաքականի վրա։ Ընդ որում, կազինոների գործունեությանը վերաբերող օրենսդրության խստացմանը զուգահեռ ականատես ենք լինում այդպիսի ինտերնետային կազինոների աճին, ինչը հնարավորություն է տալիս առանց կազինո գնալու մտավախության հասարակ սմարթֆոնով «կազինո խաղալ»։

- Պե՞տք է արդյոք սահմանափակել այդ խաղերը կամ լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրել դրանց կազմակերպիչներին:

- Իմ կարծիքով անհրաժեշտ է պարզապես արգելել դրանց գործունեությունը։ Օրեցօր աճող խնդիրների պարագայում ոլորտը պարզապես չարիք է դարձել աղքատ եւ գործազուրկ հասարակության համար։ Իհարկե կան նաեւ մասնակի սահմանափակման տարբերակներ՝ գովազդի արգելում, տարիքային սահմանափակման խիստ վերահսկողություն, խաղադրույքների վերին շեմի համակարգային սահմանափակում, խաղադրույքների ժամանակ անձնագրային տվյալների պահանջում։ Որոշ երկրներում այդ ընկերությունը շահույթի մի մասն ուղղում են սպորտի զարգացմանը՝ որպես յուրահատուկ հարկատեսակ։ Բայց, կարծում եմ, պետք է օրինակ վերցնել Արցախի Հանրապետությունից, որտեղ արգելված է նման ընկերությունների գործունեությունը։

Բուքմեյքերական գրասենյակների ազդեցությունը մեր սոցիալ- տնտեսական կյանքի վրա գուցե ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել: Մասնավորապես կա եւս մի խնդիր, որին թերեւս կանդրադառնանք առաջիկայում: Շատ գործարարներ դժգոհում են, որ իրենց գործունեությունը իրականացնելու համար որեւէ շինություն վարձակալելիս հանդիպում են բարդությունների: Չնայած տնտեսական իրավիճակի ակնհայտ վատթարացմանը, տարածքների սեփականատերերը թանկ վարձ են սահմանում, ինչը այս պայմաններում իրենց բիզնեսը դարձնում է անեկամտաբեր: Վարձակալության գումարի նվազման ակնկալիքներ չկան, քանի որ այդ շուկայում մեծ դերակատարություն ունեն մյուս բիզնեսներից ավելի մեծ շահութաբերություն ապահովող բուքմեյքերական գրասենյակները եւ հենց նրանք են ըստ էության վարձակալության գներ թելադրում շուկային: Այնպես որ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի առաջարկը՝ ընդհանրապես արգելել բուքմեյքերների գործունեությունը, գուցե շատ կոշտ է հնչում, սակայն հնարավոր է, որ այս պայմաններում լինի միակ ճիշտը:

Տպել
5238 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում