Ինչ հարցերով են դիմում նախարարներին քաղաքացիները եւ ինչ է փոխվում դրանից հետո

05/07/2016 schedule16:35

ՀՀ քաղաքացիները ի՞նչ հնարավորություն ունեն իրենց այս կամ այն խնդիրը երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին հասցնելու եւ որեւէ լուծում ակնկալելու:

Տարբերակներից մեկն, իհարկե, գրավոր դիմումներն են, որոնց շատ հաճախ ստանդարտ պատասխաններ են տրվում` ակնհայտորեն առանց խնդրի էության մեջ խորամուխ լինելու: Կամ էլ այդ դիմումները հասցեագրվում են ստորադաս մարմիններին եւ առաջարկվում պատասխանը ուղարկել քաղաքացուն` առանց հաշվի առնելու, որ քաղաքացին տվյալ կառույցի պատասխանները հազար անգամ ստացել է ու նաեւ առանց այդ պատասխանի մի օրինակը պահանջելու` դիմումատուներից ուղղակի գլուխն ազատելու տպավորություն թողնելով:

Բայց կա նաեւ խնդիրը պաշտոնյաներին անձամբ ներկայացնելու տարբերակ: Այլ հարց է, թե որքանով է արդյունքը դրական լինում: Մասնավորապես ՀՀ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության նախարարություններից տեղեկացանք, որ նախարարներն ունեն քաղաքացիների ընդունելության օրեր:

Կրթության եւ գիտության նախարարի դեպքում կարգը սահմանում է, որ ընդունելություն պետք է կազմակերպվի ամիսը առնվազն մեկ անգամ: Որպես կանոն հենց ամիսը մեկ օր էլ քաղաքացիները հնարավորություն են ստանում նախարարի մոտ լինելու: Դա կազմակերպվում է ամսվա վերջին օրերից մեկին:

ԿԳ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացանք, որ Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարումից ի վեր (նա նշանակվել է փետրվարի վերջին)` մինչեւ հունիսը ներառյալ, ընդունելության է եկել 35 քաղաքացի: Այսինքն` ամեն ամիս միջինը 8-9 մարդ: Նրանցից նախ վարչությունում հետաքրքրվում են, թե ինչ խնդրով են ուզում հանդիպել նախարարին: Դա չհայտնելն, իհարկե, քաղաքացու իրավունքն է: Բայց ԿԳՆ-ում նշում են, որ իրենց հետաքրքրվելը զուտ այն պատճառով է, որ գուցե տվյալ խնդիրը կարելի է լուծել ստորին օղակներում` չսպասելով մինչեւ ամսվա ավարտը:

Օրինակ, ԿԳ նախարարի մայիսի 30-ին կայացած ընդունելության համար հերթագրվել է 14 քաղաքացի, սակայն հանդիպմանը ներկայացել է 13-ը: Խնդիրներից 6-ը վերաբերել են հանրակրթությանը: Քաղաքացիներից մեկը, որ մասնագիտությամբ մանկավարժ է, ցանկացել է նախարարի աջակցությամբ աշխատանք ստանալ, մեկ այլ մանկավարժ պնդել է, որ իրեն աշխատանքից ազատել են ապօրինի, մյուսները որոշակի ներդպրոցական խնդիրներ են բարձրաձայնել կամ բողոք ներկայացրել տնօրենի դեմ: Քաղաքացիներից 2-ը հանդես են եկել առաջարկներով: Մնացած 5-ը նախարարին են ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող հարցեր: Մեկն ակնկալել է, որ նախարարի հետ հանդիպելուց եւ նախարարության միջնորդությունը ստանալուց հետո իր ուսանող երեխան ուսման զեղչի հնարավորություն կստանա, մյուսը` որ դարձյալ ուսանող զավակը չի հեռացվի բուհից, մեկ ուրիշը դիմել է արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու համար տարկետման իրավունք ստանալու եւ այլն:

Քաղաքացիները նախարարի ընդունելությանը պետք է ներկայանան գրավոր դիմումով (որպեսզի դրան ավելի ուշ ընթացք տրվի), դիմումին կից փաստաթղթերով եւ այլ գերատեսչություններից կամ ստորաբաժանումներից ստացված պատասխաններով, եթե դրանք առկա են: Անկախ այն բանից, որ քաղաքացու առաջ քաշած խնդիրը մեկ անգամ արդեն ուսումանսիրվել է ու նրան պատասխան տրամադրել, ԿԳ նախարարի մոտ ընդունելության գալուց հետո այն ուսումնասիրվում է կրկնակի:

Բայց, ի վերջո, ո՞րն է լինում այդ ամենի արդյունքը: Օրինակ, նույն մայիսի 30-ին նախարարի հետ հանդիպելուց հետո վերոնշյալ 13 քաղաքացիներից քանիսի՞ դեպքում է, որ հարցը դրական լուծում է ստացել: Կարծես թե` ոչ մեկի: «Պատասխանները լինում են ոչ թե դրական կամ բացասական, այլ խնդիրը լուծվում է գործող օրենքների ու կարգերի շրջանակում: Այլ հարց է, որ դա կարող է չգոհացնել քաղաքացիներին»,- նշում են հասարակայնության հետ կապերի վարչությունում: Ասել կուզի` քաղաքացիները մերժվում են, որովհետեւ նրանց ակնալիքները չեն տեղավորվում օրենսդրական դաշտում կամ գերատեսչության գործառույթների մեջ: ԿԳ նախարարությունում նկատում են, որ նախարարի մոտ ընդունելության եկողները, որպես կանոն հենց օրենքից դուրս սպասելիքներ են ունենում, հույսեր տածում, որ իրենց դեպքում արվելու է բացառություն:

Առողջապահության նախարարությունում քաղաքացիների ընդունելություն իրականացվում է շաբաթը մեկ անգամ` երեքշաբթի օրերին: Ամսվա մեջ մեկ օր անպայման նրանց լսում է  նախարար Արմեն Մուրադյանը: Մյուս օրերին` վերջինիս հանձնարարությամբ` որեւէ փոխնախարար:  

Հունիսին, օրինակ, ինչպես տեղեկացանք ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, չորս ընդունելությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 69 հոգի: Բոլորը դիմել են բուժական հարցերով, իսկ բողոքներ, ծառայողական կամ կադրային խնդիրներ չեն եղել: «Քաղաքացիներից 44-ը ստացել են աջակցություն, 15-ը` մերժվել, 5-ի համար կազմակերպվել է խորհրդատվություն գլխավոր մասնագետների մոտ, 5-ին տրվել է պարզաբանում, այսինքն` բացատրվել են նրանց իրավունքները»,- մանրամասնեցին առողջապահության նախարարությունից:

Դրական պատասխան ստացած քաղաքացիները ակնկալել են պետպատվերով բուժման ուղեգիր եւ ստացել են այն: Նրանք ներկայացրել են սոցիալական անապահով խավը, որոնք թեպետ այսպես կոչված «Փարոսի» անդամ են, բայց իրենց միավորները չեն բավարարում` անվճար բուժսպասարկումից օգտվելու համար, նաեւ այս կամ այն կերպ ապահովագրված չեն ու սոցիալական փաթեթի շահառու չեն: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիները մերժում են ստացել, ապա մի դեպքում նրանք ցանկացել են ետին թվով պետպատվերի ուղեգիր ձեռք բերել, անվճար ստանալ այնպիսի դեղեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն:

Հաճախ նաեւ մարդիկ ցանկություն են հայտնել առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնել արտերկիր` բուժման: «Բայց նախարարությունը նման ծրագիր չունի: Նախարարությունը միայն Ռուսաստանի Դաշնությունում բուժման մեկնողներին է աջակցում` այն էլ միայն ճանապարհածախսը տրամադրելով եւ միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ բժշկական միջամտությունները մեր երկրում չեն կատարվում»,- ասում են ԱՆ-ից:

Տպել
2132 դիտում

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել